HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 մլն դրամանոց զուգարանը ծառայում է որպես պահեստ

Դեռ 2007թ. Ալավերդի համայնքի բյուջեի 7,2 մլն դրամ ներդրումով Սանահին գյուղի վանական համալիրի մուտքի մոտ զբոսաշրջիկների համար զուգարան էր կառուցվել: Զուգարանի կառուցման համար անհամեմատ շատ գումար էր ծախսվել: Սակայն 7 տարի անց այցելելով Սանահինի վանական համալիր՝ պարզեցինք, որ զուգարանը չի ծառայում իր նպատակին: 

Ամեն օր վաղ առավոտյան Սանահինի վանական համալիրի շրջակայքը  ջանասիրաբար մաքրում էր տարեց մի կին`Սիրամարգ Սիմոնյանը: Վերջինս  հաստիքային աշխատող չէ եկեղեցում, ուղղակի որպես հավատացյալ եկեղեցու շրջակայքը մաքուր պահելու համար օգնում է այնտեղ աշխատող իր քրոջը`Սոխակ Սիմոնյանին:

Երբ եկեղեցու բակում հանդիպեցինք տիկին Սիրամարգին եւ գովեցի նրա շնորհակալ աշխատանքը, նա բարի ժպիտը դեմքին դժգոհեց եկեղեցու շրջակայքի սանիտարական վիճակից. «Եկեղեցի այցելող զբոսաշրջիկները իրենց բնական պահանջները  բավարարում են եկեղեցու հետևի տարածքում, մոմի վաճառքի փոքրիկ տնակի կողքին և որտեղ պատահի: Հաճախ է պատահում, որ եկեղեցուց դուրս գալիս բախվում ենք դեմքով դեպի եկեղեցու պարիսպները շրջված զբոսաշրջիկ տղամարդկանց: Այդ ժամանակ շատ անհարմար վիճակում ենք հայտնվում  զբոսաշրջիկը և մենք»:  


Սիրամարգ Սիմոնյանին հարցրինք եկեղեցու մուտքի մոտ գտնվող զուգարանի մասին: «Զբոսաշրջիկների մեծ մասը չի մտնում էդ զուգարան, քանի որ հենց եկեղեցու մուտքի մոտ՝ աստիճանների վրա, մանրավաճառությամբ զբաղվող կանայք հաճախ սուրճ են խմում, հաց են ուտում հենց զուգարանի առաջ, այդ դեպքում զբոսաշրջիկները անհարմար են զգում օգտվել զուգարանից»,- ասաց  Սիրամարգ Սիմոնյանը: Զուգարանը մանրավաճառների կողմից որպես պահեստ օգտագործելու կապակցությամբ դժգոհեց Սանահինի վանական համալիրի մերձակա հրապարակում գտնվող մթերային խանութի վաճառողուհին: Սիրամարգ Սիմոնյանը հույս է փայփայում, որ գոնե եկող գարնանը զբոսաշրջիկների համար նախատեսված զուգարանի նպատակային օգտագործման հարցը կքննարկվի Ալավերդու քաղաքապետարանում: 

Մեկնաբանություններ (5)

Telo
When a group of us visited Sanahin this past July, we were told that the new toilets were not yet working and could not be used! Could this be possible? One desperate traveler was taken to a gift shop employees' house across from the monastery and left her a few dram for her kindness.
Mihran
They are all on the take from church to political leadership,a bunch of corrupt thugs running the country.
Taline
Speaking of toilets: The public one at the entrance to Artsakh is an absolute disgrace. It has been this way for more than 10 years. I would not even call it a toilet (it has an accompanying alleged sink). It is more like a ceramic garbage pail. It is filthy beyond belief. It looks like it has not been cleaned since the Azeris left. I did not use it. It should be clean and modern, to impress visitors, especially non-Armenian ones. As it stands now, it does not even come up to the lowly standards of a Banana Republic. That is the first impression a visitor gets: that Artsakh is just some lousy little country. You must ask yourself: who is in charge? What could they be thinking to have let this disgraceful situation go on for so many years? That border station ought to be top-notch for obvious political and PR reasons. I would expect this from Azeris but not Armenians. Maybe I have things backwards. Maybe ask the Azeris to help modernize that station if Armenians are incapable of doing so.
armine
Taline, if you want clean modern restrooms, go to Las Vegas. You will not find them in Armenia nor in Artshakh.
Mary
Armine,I take it that you mean Armenia and Artsakh cannot make a serious effort to have their toilets clean?Its a serious hygiene problem that needs to be tackled as a matter of priority apart from the fact that it gives a bad impression and opinion on all visitors.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter