HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ստորագրություններն ուղարկվել են փորձաքննության

ՀՀ ոստիկանության քննչական խումբը սեպտեմբերին մեկնել էր Կիպրոս:  Քննչական խումբը Կիպրոսի դատախազության հետ համատեղ քննչական գործողություններ է իրականացրել` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին: Այդ ընկերություններում` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում  եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում, բաժնետերեր են վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը

Կիպրոսից քննչական խումբը բերել է ընկերությունների ռեգիստրում առկա փաստաթղթերը: Ոստիկանության «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝  Կիպրոսից բերված ընկերության հիմնադրման փաստաթղթերում առկա են Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները: Ոստիկանությունը ստորագրություններն ուղարկել է փորձաքննության: Հիշեցնենք, որ «Հետքի» հետաքննության հրապարակումից հետո թե Տիգրան Սարգսյանը, թե Նավասարդ Կճոյանը հայտարարեցին, որ իրենք առնչություն չունեն  այդ ընկերությունների հետ:  

Մեկնաբանություններ (8)

Hayk
Ես զարմացած եմ թե Իլհամի վրա , թե մեր իրավապահ մարմինների: Ինչո՞ւ, բացատրեմ: Եթե այդքան դյուրին է Օֆշորում ուրիշի անունով հաշիվ բացելը, ինչու մինչ այժմ Իլհամը չի նախաձեռնել և իրականացրել «Հայաստանն` Ալքաիդային» սկադալային գործարքը: Այսինքն, Իլհամը բացում է մի ընկերություն ՀՀ վարչապետի կամ նախագահի անունով և այդ ընկերությունից մի քանի միլիոն (դա ինչ է որ ադրբեջանի համար) դոլար փոխանցում է անում Ալքաիդայի հաշվի վրա իսկ հետո փոխանցման թուղթը տալիս է որևէ միջազգային հնչեղ լրատվամիջոցի և.... հասկացա՞ք: Բայց քանի որ նման բան հնարավոր չէ, մնում է հասկանալ թե ինչո՞ւ են մեր տնտեսության պապան և հոգևոր հայրը իրենց պատեպատ խփում, արդարանում թե իրենք տեղյակ չեն այս ամենից: Մի բան այնքան պարզ է, որ ասելու էլ չի: Արդեն քանի ամիս է իրավապահները չեն կարողանում պարզել իրականությունը, նույնիսկ չեն«կարողանում» գտնել և բերման ենթարկել այս աֆյոռայի երրորդ կողմին` Կճոյանի սանիկին: Բոլոր կողմերն էլ, սկսաց իրավապահ մարմիններից գոհ են, ուրախ և շարունակում են պաշտոնավարել (այսինքն` լափել):
varpet
Տիկոն թքեց փայտիկին.
Mihran
People from the same regime investigating their own regime members and supporters what a joke.Its an insult to the intelligence of people. Any investigation should be carried out by independent international experts in order to be credible. We already know what the outcome will be just like other cases.
Hayk
Isk ur mnac Astcu patgam@: mi goxaci...
բագրատ
Այստեղ է փորձաքննվելու ստորագրությունը՝ //Փորձաքննությունների ազգային բյուրո: Կազմակերպության կառավարումն իրականացնում է հիմնադիրը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության ...// Այ ձեր յուրդը չբլի - սրանք իրենց ղեկավարին ինչպես են սխալ հանելու՜
SETO
Yete mi kich amot u tasib unenan khrajarven iranc pashtonneric, iranc het kanchelov Garegin B in. Voncvor hrajarvec HROMI PAPE orinak vercrek.Mi havat unenk enelek prcum amot dzes.
Tito
Ov vor tesel e te inchpes e shun@ iren pochi het krvum amen inch khaskana. Storagrutyan iskutyun@ stugel@ blef e.
մանե
իհարկե բլեֆ են անւմ .դրանք աշոտի նման հմուտ գցողին. գցին, հիմաել ուզում են տակից դուրս գան.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter