HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Վերաբացվեց Գերմանիայի դեսպանության շենքը (լուսանկարներ)

3 միլիոն 200 հազար եվրոյով վերակառուցվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության շենքը: Շինարարությունը տևել է երկու տարի` 2011թ. հունիսից մինչև 2013 թ. նոյեմբեր:

Այսօր,  պաշտոնական վերաբացման արարողության ժամանակ դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ շինարարական ու վերակառուցման աշխատանքների ժամանակ դեսպանատան շենքը շարունակել է գործել և ամեն աշխատանքային օր սպասարկել է քաղաքացիներին: «Այս վերակառուցումն ասես սրտի բաց վիրահատություն լիներ»,- կատակեց դեսպանն ու ևս մեկ անգամ հայցեց դեսպանատան աշխատակիցների և այցելուների ներողամտությունը վերանորոգման աշխատանքերի արդյունքում առաջացրած անհարմարությունների համար:

Դեսպանության շենքի վերակառուցման շինաշխատանքները հանձնարարված են եղել գերմանական և հայկական ընկերություններին:
Բացման արարողությանը, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, ներկա էր նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այս լուսանկարներներում դեսպանության շենքն է` նախկինում և այժմ` վերակառուցումից հետո:

Մեկնաբանություններ (1)

Souren
Very nice indeed, I hope that German archives will be opened to clarify Armenian Genocide closed Facts and the sinister role that German high command in Turkey played during Genocide 1915/1918 years and in March 1918 in Brest/Litovks treaty terms where Kars/Ardahan region occupied by Russia 1875 war was promised to be returned back to Turkey, which happened 1920 with Turkey/ Communist Russia concerted invasion on free Armenia imposing by treaty to surrender. Germany must apologies to Armenia and to Armenians as they did to Jews 1946 for holocaust. They could prevent our holocaust to their war allies Turkey very easily when constructing Berlin/Baghdad railway which was used to transport Armenian deportees like herds in the wagons to the desert to Deir-Zor to be killed. they must pay billions of compensation as they did to jews and NOT OBSTRUCTING payments of German insurance companies to Genocide victims surviving family members requests for life insurances

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter