HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորները կհամարվեն կարգազանց

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Թևան Պողոսյանը նախագիծ են ներկայացրել ԱԺ, որով ցանկանում են վերջ դնել ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների արատավոր սովորությանը:

Պատգամավորները «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում առաջարկում են կատարել լրացումներ եւ փոփոխություններ, որով նպատակ են հետապնդում առավել բաց և թափանցիկ դարձնել օրենսդիր մարմնի աշխատանքները: Եթե նախագիծն ընդունվի, ապա կարգազանց են համարվելու այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում գրանցվել կամ քվեարկել են բացակա պատգամավորի փոխարեն:

Ըստ նախագծի հեղինակ ընդդիմադիր պատգամավորների` օրենքի փոփոխության հիմնավորումն է այն, որ թեև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ  օրենքով սահմանված է` պատգամավորը գրանցվում և քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, սակայն օրենքում ամրագրված չէ, թե ինչ կարող է հետեւել անձամբ չգրանցվելու կամ չքվեարկելու դեպքում:

Նման նորմի բացակայությունը, ըստ նրանց,  վկայում է, որ բացակա պատգամավորի փոխարեն կարող է գրանցվել եւ քվեարկել նիստին ներկա որեւէ այլ պատգամավոր: Առաջարկը օրենք դառնալու դեպքում ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորները կհամարվեն կարգազանց, և նիստը վարողը նրանց նկատմամբ կարող է ձեռնարկել հետևյալ կարգապահական միջոցները. զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով, խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում դահլիճից  մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկում` մինչեւ 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:

Մեկնաբանություններ (2)

ԱՐԱՄ
ՊԱՐԶԱՊԵՍ ԹՈՂ ԱՆՋԱՏԵՆ ԲԱՑԱԿԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ
Нарек
ба ов миацни???? иранк миацнел чгитен.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter