HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

27-ամյա Հասմիկ Խաչատրյանը վախով է տնից դուրս գալիս, երեխային դպրոց տանում, ճանապարհն անցնում, քանի որ ամուսինը խոստացել է նրան «մատաղ անել»:  Հասմիկը Գավառի շրջանի Գանձակ գյուղից է, ամուսնացել է 9 տարի առաջ՝ համագյուղացի Սարգիս Հակոբյանի հետ: Մինչ ամուսնությունը Հասմիկը երբեւէ չի հանդիպել Սարգիսի հետ. նրան հավանել են ամուսնու ծնողներն ու հարս տարել:

Հակոբյանների ընտանիքին Գավառում, մոտակա շրջաններում եւ նույնիսկ Երեւանում շատերը ճանաչում են Հասմիկի սկեսրոջ՝ «նայող» (բախտագուշակ) Վարսիկի միջոցով:

«Նայող» Վարսիկենց տանն արդեն քանի տարի է, ինչ Հասմիկը ենթարկվում է բռնությունների, ծեծի եւ խոշտանգման:

«Տարիներ շարունակ ամեն փոքր առիթով ամուսինս ծեծում ու ստորացնում էր ինձ: Սկզբում ձեռքերով էր խփում, հետո անցավ ոտքերին, հետո արդեն ինչ ձեռքի տակ ընկնում էր, դրանով սկսում էր ծեծել: Սկեսրոջս ու սկեսրայրիս էլ ասում էր՝ դուք մի խառնվեք, իմ կինն ա, պիտի դաստիարակեմ, նրանք էլ չէին խառնվում»,- պատմում է Հասմիկ Խաչատրյանը, ով, այլեւս չդիմանալով ամուսնու դիտավորյալ ու պլանավորված խոշտանգումներին, մոտ 3 ամիս առաջ գիշերով փախել է տնից:

Հասմիկի ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը 32 տարեկան է, չի աշխատում, ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։

«Մոտ երկու տարի է, ինչ Սարգիսն ապրում է Երեւանում՝ ինչ-որ ընկերուհու հետ: Իր ընկերուհիները բազմաթիվ են, տարբեր ժամանակ տարբեր մարդկանց հետ էր ապրում։ Բայց դրանով իմ ծեծը չէր դադարել. անընդհատ գալիս էր, սկեսրոջիցս փող էր վերցնում, ինձ ծեծում ու գնում: Մի օր էլ եկավ, ասեցի Սար, կարտոշկա եմ հանել, կտանե՞ս ուտեք: Ես չարացած չէի. դե մտածում էի մի օր հետ կգա, սա էլ իմ կյանքն ա, այլ ելք չունեմ: Չէր թողնում բաժանվեմ, ասում էր դու ավելի շուտ կմեռնես, քան ինձնից կբաժանվես: Իջանք կարտոշկա լցնելու, սկեսուրս էլ էր էնտեղ: Ես էլ, սկեսուրս էլ ասեցինք՝ մնա, էս ուշ ժամին մի գնա, վաղը կգնաս: Ինքն էլ սկսեց հերթական անգամ ինձ վիրավորել, թե քո մոտ մնամ ի՞նչ անեմ, հլա քո տեսքին, քո հագածին: Ինքն ավելի վատ վիրավորանքներ էր ինձ հասցնում, ուղղակի ինքնասիրությունս չի ներում պատմեմ ամբողջը: Կարտոշկեն տենց էլ թողեցի, գարաժից դուրս եկա, որ չխփի: Հետեւիցս ընկավ, թե չե՞ս լսում, որ խոսում եմ, ու սկսեց խփել: Խփեց, գցեց գետնին, ոտքերով սկսեց տշել, հետո որ տեսավ՝ չի հանգստանում, գնաց, բահը վերցրեց, որ խփի մեջքիս: Սկեսուրս վզիցս քաշեց, թե փախի: Ես էլ ասեցի չէ, էլ ուր փախնեմ, թող խփի, ավելի լավ է մեռնեմ…»,- Հասմիկի պատմությունը տեղ-տեղ ընդհատվում էր արցունքներով:

Հասմիկը դաժանաբար ծեծի է ենթարկվել նաեւ հղիության շրջանում: Նրա առաջնեկը՝ 7-ամյա Վարսիկը, լսողության խնդիր ունի: Սարգիսը կնոջը տեւականորեն ծեծի է ենթարկել հենց երեխաների ներկայությամբ: Հերթական ծեծից հետո Հասմիկը օրեր շարունակ անկողնուց վեր կենալ չի կարողացել: Ամուսնու քույրը տանը մշակել է նրա գլխի վերքերը, իսկ Հասմիկին ստիպել են ոչ ոքի չպատմել՝ նույնիսկ ծնողներին։



«Էդ օրը նորից զանգեց, թե ինչ եք անում, գալիս եմ տուն: Վերջին 5 տարիներին ես չեմ հիշում, թե նորմալ քնելն ու արթնանալը որն է: Գիշերը որ ժամին ուզեր, զանգում, արթնացնում էր, խմած գալիս, ծեծում ու էլի գնում: Ասեցի արի, տանն ենք: Ցերեկը աղջիկս ընկել էր, դեմքը վնասել: Եկավ, երեխուն գնաց որ գրկի, տեսավ՝ դեմքը քերծվել է: Ասեց` բա դու ինչի համար ես, որ էրեխու դեմքը սենց պիտի լինի, ասեց ու խփեց: Ես գոռացի, սկեսուրս եկավ, թե երեխա է, ընկել է, ինչի ես խփում: Ես տեսա, որ նյարդային վիճակում է, փորձեցի սենյակից դուրս գալ: Հասավ, մազերիցս բռնեց, շպրտեց սենյակի մեջտեղը: Սկեսուրիս ասեց՝ դու գործ չունես, սենյակից հանեց, դուռը փակեց: Ծեծեց, այն աստիճանի ծեծեց, որ ես մեռել էի համարյա: Ոտքերով, ձեռքերով խփում էր. անհաշիվ խփում էր: Էնքան էր խփել, որ ձեռքերը հոգնել էր, հեւում էր: Ես մի կերպ ասեցի՝ մի խփի, կմեռնեմ, գոնե էրեխեքիդ մերն եմ: Ինքն էլ թե՝ դու ձեռքով, ոտքով խփելուց չես դաստիարակվի: Աթոռը վերցրեց, խփեց մեջքիս: Աթոռի գլուխը ջարդվեց, աթոռի փայտով էնքան խփեց… Գլուխս լրիվ բացվել էր, քիթս, բերանս լրիվ արյուն էր: Սենյակը սպիտակ փչած էր, էնքան էր խփել, պատերը լրիվ արյունոտվել էին: Ես գիտակցությունս էի կորցրել, մեկ էլ էն զգացի, որ խփում ա՝ թե հել, հել գնա լվացվի: Ասեցի՝ չեմ կարողանում վեր կենամ: Մազերիցս քաշելով տարավ մինչեւ դռան մոտ, ասեցի՝ խնդրում եմ, թող ես կհելնեմ: Ինքը թքում էր վրաս ու ուրիշ բաներ էր ասում, ավելի լավ ա չասեմ… Ասում էր հել, թե չէ… Մի կերպ, չոքեչոք հասել եմ առաջին հարկ, որ լվացվեմ, ընկել եմ բաղնիքում: Ինքը հետո եկել ա, սառը ջուրը բացել ա, պահել ա վրաս, ասում ա՝ մի հատ մաքրվի, քանի՞ տարի ա՝ չես լողացել: Էդ երեւի տեւեց մի 5 ժամ, հետո ինքը գնաց իրեն կոֆե դրեց, ես մի կերպ բարձրացա վերեւ: Մտածում էի, որ էդ օրը չեմ ապրի, հաստատ գիտեի, որ էդ օրը չեմ ապրի, որովհետեւ չէի զգում ոչ մի տեղս: Առավոտվա 6-ի կողմերը զգացի, որ աղջիկս եկել ա, թեւիցս քաշում ա: Արթնացա ու իմ վրա զարմացա, որ դեռ կենդանի եմ…»,- պատմում է Հասմիկը։

Հասմիկը շաբաթներ անց է կացնում անկողնում, ապա դժվարությամբ վերականգնվում է՝ չնայած մինչ այժմ նա ոտքերի շրջանում խնդիրներ ունի։ Երկար չի անցնում Հասմիկի վերականգնումից, երբ հերթական խոշտանգումը վրա է հասնում, որին այլեւս չդիմանալով՝ Հասմիկը փախչում է տնից:

«Զանգեց, ասեց՝ արի, գնում ենք ման գալու։ Վեր եմ կացել, հագնվել, նստել եմ մեքենան, թե ուր ենք գնում։ Քշել ա գերեզմաններ։ Հասել ենք էնտեղ, ասում ա՝ հիմա եթե ես ստեղ վիզդ կտրեմ, ոչ մեկ տեղդ չի իմանա։ Վերջին անգամ էլ, իրենք շինարարություն էին անում գարաժում։ Ես իրավունք չունեի վարպետների աչքին երեւալ․ սկեսրայրս ասեց` սուրճ դիր վարպետներին։ Ես էլ դրեցի, զանգեցի ամուսնուս քրոջ տղային, որ գա սուրճը տանի վարպետներին։ Ինքն էլ ասեց, որ գնացել ա գերեզմաններ։ Ես սուրճը տվեցի տղայիս ու աղջկաս, տարան։ Իրիկունն ինքը խմած՝ մեքենայով եկավ։ Մեր դարպասն էլ խփել, մեքենայով ծռել էր, սկեսրայրս հանել-տարել էր, որ սարքեին։ Դարպասի տեղը ցելոֆան էր քաշած։ Գիշերվա կեսին զանգեց, թե արի ցելոֆանը բացի, ես մեքենան ներս անեմ․․․ Հետո՝ թե ինչի՞ ես զանգել Արմանին, ասեցի զանգել եմ, որ ասեմ՝ գա, սուրճը տանի։ Ասեց, թե՞ էրեխեքին բրախել էիր դուրսը, զանգել էիր, որ գնար բերեր։ Մինչեւ իմ պատասխանելն ինքը խփեց, խփեց դեմքիս, հետո գլխիս։ Ու գլխիս մեջ աղմուկ, խշշոց եկավ, ձեռքս տարա ականջիս, տեսա, որ արյունոտվել ա արդեն։ Էլ չէի փախչում, քանի որ գիտեի, որ փախչելու տեղ չունեմ։ Գնայի մեր տուն, կգար մեր տանը կռիվ կաներ․ ոչ մեկն էլ չէր գալիս օգնության․․․ Գավառի ոստիկանությունը որ լսեր, որ Վարսիկի տղան ա, չէր գա օգնության, ոնց որ հիմա են անում»,- պատմում է Հասմիկը։

Բացի ծեծը՝ Սարգիսը փորձել է ծխախոտը հանգցնել Հասմիկի աչքերի մեջ, սակայն կինը կարողացել է պաշտպանվել ձեռքերով, ինչի հետեւանքով այրվածքներ է ստացել ձեռքերի շրջանում։ Վերջին հարվածից հետո Հասմիկն այլեւս չի դիմանում ստորացումներին եւ փախչում է տնից․ «Թողեցի ու փախա․ արդեն ոչ էրեխեքս էին աչքիս գալիս, ոչ էլ ոչ մեկ։ Ու չեմ զգացել՝ ինչ աստիճանի եմ վազել, ոնց եմ վազել, մենակ իր գոռոցն էի լսում, թե սպասի, թե չէ կբռնեմ, վիզդ կկտրեմ։ Մութ էր, շատ ուշ էր, հեռախոսիս էր զանգում, որ լույսով գտներ, մի կերպ հասցրել եմ հեռախոսս անջատել։ Գյուղի մեջտեղը գետ ունենք, կողքերն էլ խոտեր, եղինջներ կան։ Ինձ գցեցի էդ գետը, էդպես ջրի մեջ մնացի էնքան, որ տեսա՝ ինքը մեքենայով դուրս եկավ ու ուղիղ մեր տան կողմ»,- դժվարությամբ, բայց շարունակում է Հասմիկը։

Նրա ամուսինը հասցրել էր դանակով սպառնալ նաեւ հորը՝ խոստանալով բաց չթողնել այնքան, քանի դեռ Հասմիկը չի հայտնվել։

2013 թ.-ի հունիսի 20-ին Հասմիկը հաղորդում է տվել Գավառի ոստիկանությանը՝ հանցագործության մասին։ Դիմումից հետո Հասմիկ Խաչատրյանն ու Սարգիս Հակոբյանը առերեսվել են ոստիկանությունում, որտեղ Սարգիսը շարունակել է սպառնալ Հասմիկին։    

Գործի քննության վրա փորձել են ազդեցություն ունենալ եւ խոչընդոտել մի շարք պաշտոնատար անձինք՝ սկսած ոստիկանության քննիչից մինչ պատգամավորներ եւ դպրոցի տնօրեններ։ Նրանք զանգահարել են Հասմիկին, հորդորել նրան հետ վերցնել դիմումը ոստիկանությունից եւ չխայտառակել «նայող» Վարսիկի ընտանիքի անունը։

Բախտագուշակ Վարսիկը մեծ ճանաչում ունի պաշտոնյաների եւ ոստիկանների կանանց շրջանում։ Դա է պատճառը, որ նա գործածել է բոլոր միջոցները, որ ստիպի հարսին՝ հետ վերցնել դիմումը։

«Գավառի ոստիկանները չէին ցանկանում ոչ մի կերպ գործ հարուցել, քանի որ ճանաչում էին Հասմիկի ամուսնու ընտանիքին, որը մեծ ազդեցություն ունի այնտեղ։ Մի կերպ հասանք նրան, որ գործը հարուցվեց։ Հասմիկը ոստիկանության բաժանմունք է գնացել ահ ու սարսափի մթնոլորտում, քանի որ հենց նույն բաժանմունքնում նրա ամուսինը քննիչի ներկայությամբ շարունակել է սպառնալ նրան, թե հիմա նորից կհարվածի, բայց ոստիկանության աշխատակիցներից որեւէ մեկը չի փորձել անգամ նրան կարգի հրավիրել։ Այստեղ ակնհայտ էր բոլորիս համար էլ, որ Հասմիկի ամուսնու ընտանիքը մեծ ազդեցություն ունի Գավառի ոչ միայն ոստիկանության, այլ նաեւ գրեթե բոլոր պետական մարմինների վրա։ Մենք ստիպված եղանք բողոք գրել քննիչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին, որից հետո թեեւ քննիչը չփոխվեց, բայց գործի որակումը փոխվեց։ Եթե մինչ այդ գործը հարուցվել էր թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով, ապա հիմա դարձել է խոշտանգում»,- ասում է Հասմիկ Խաչատրյանի փաստաբան, Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցման կենտրոնի» իրավաբան Նոնա Գալստյանը։

Խոշտանգումով նախատեսված մեղադրանքի պատժաչափը 3-7 տարի է։ Գործում առկա են նաեւ գրավոր բողոքներ Հասմիկի եւ նրա փաստաբանի կողմից այն մասին, որ Սարգիս Հակոբյանը ցուցաբերում է անկառավարելի վարքագիծ, հնչեցնում է սպառնալիքներ։

«Սարգիս Հակոբյանը իրական վտանգ է ներկայացնում Հասմիկի կյանքի եւ առողջության համար, սակայն այդ անձի հանդեպ այդպես էլ մինչ օրս խափանման միջոցը կալանավորումը չկիրառվեց։ Նախաքննությունն արդեն ավարտվել է, իսկ Սարգիս Հակոբյանն ազատության մեջ սպասում է դատարանի` գործի քննությանը»,- նշում է Նոնա Գալստյանը։

Հասմիկ Խաչատրյանը նշում է, որ գործը քննող քննիչը Սարգիս Հակոբյանի համակուրսեցին է։ Ոստիկանություն դիմելուց հետո Սարգիսը սպառնացել է Հասմիկին, որ մեքենան ու Երեւանի տունը վաճառելու է, տա «միլիցեքին», ազատվի, հետո Հասմիկին ու նրա հորը մատաղ է անելու ու չի նստելու։

Հասմիկի միակ հույսն այս պահին ՀՀ իրավապահ մարմիններն են․ «Ես հավատում եմ, որ ինքը կծախի ամեն ինչ ու ազատության մեջ կմնա, քանի որ բազմաթիվ անգամներ նման կերպ ազատվել ա պատասխանատվությունից՝ այլ արարքների համար։ Բայց այլ տարբերակ չունեմ, քան հավատալը, որ այս անգամ իրավապահ մարմիններն իրոք արդար կգտնվեն, քանի որ նրանց առջեւ դրված է լինելու իմ ու երեխաներիս կյանքը»,- ասում է Հասմիկը։ 

Հ.Գ. Հասմիկի պատմության ձայնագրությունը կարող եք լսել այստեղ եւ այստեղ

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի:

Մեկնաբանություններ (31)

Nina
Knerek iharke baic arajin hertin mexavor@ henc Duk ek vor aydkan jamanak ayd xoshtambumer@ tarel eq. Inqnapashtpanutyan hamar qreakan patasxanatvutan chen entarkvum, ete Dzer koxqinner@ chen karoxanum pashtpanel Dzez pashtpaneq Dzez inqnert da aveli lav e qan anognakan zohi derum linel. Dzer asacin himnvelov ete Dzer taracqi vostikanutun@ inch inch patcharnerov chi porcel ognel Dzez petq e dimeiq aveli lurj tex vortex artahert bajak nayel@ ardarutan@ chi xochndoti
Ninq
ete es dzez inchvor banov kkaroxanam ognel greq im mail in
Laura
Chpordzeq baxtagushak anvanel ayd hrashq tiknoj@, na arqani e mecaranqi
Anika
hayer jan bolurt el aysor chisht e vor cuyc en talu Hasmikin h1ov? ;
Bella
uzum em xosel dzer het vor xndrem kgreq heraxosahamar mailis.naxapes shnorhakalutyun
MASHA
INCHQAN ANASUNNER KAN ASHXARHUM .
АРУС
խայտառակություն ..Վարսիկին իր կյանքի այդ տարիքը հիշելով թող իր տղայի համար դիմեր հոգեբուժի:
карине дадоян
Болорс шоки меч енк,ба инч ехав ето,ед Варсик кочецялн чи карум ира тху бахтн нормал гушаки.......ед дер ми кохм.....ед апушин дател ен те вонц.....Асмик джан ду ед ми кангнир ко кайлн чишт е,аствац когни кез,ед анасунин патжела петк.....ед чивахин милав шан сатак анела петк.......
Մարիամ
Պետք է լուրջ հետևություն անել այդ տղայի հոգեկան առողջության վերաբերյալ: Ոչ մի նորմալ մարդ այդպես չէր վարվի: Վարսիկին իր կյանքի այդ տարիքը հիշելով թող իր տղայի համար դիմեր հոգեբուժի: Եթե նա կարող է այդպես անտարբեր է մնում իր տղայի առողջության համար, դեռ հարսին մի կողմ թողնենք, ապա ինչպես է բժշկում ուրիշներին: Ի դեպ, դա շատ տարածված երևույթ է տարածաշրջանում, որ չեն ուզում ընդունեն, որ սեծը հոգեկան խանգարման առաջին ախտանիշն է: Եթե դրա առաջը չկտրեք նորմալ բուժումով, ապա տղայի հիվանդությունը ավելի կխորանա և կդառնա անկախատեսելի և կսպառնա նաև ծնողներին: Թող Վարսիկը հիշի իր ագրեսիան այդ տարիքում: Ինչ վերաբերվում է հարսի մեղավոր լինելուն, նրա մեղքը նրա ոչ գիտուն լինելն է, որ հասկանար ինքը գործ ունի լուրջ հոգեկան հիվանդի հետ: Դե, հարգելի իրապահներ, եթե չեք կալանավորում, գոնե ուղարկեք հոգեկան առողջության կենտրոն. դրանով ավելի մեծ լավություն կանեք ՎԱՐՍԻԿԻՆ:
Հասմիկ
շարունակություն 13-րդ comment Գարիկ, եթե ճանաչում եք այդ ստահակին, խնդրում եմ քայլեր ձեռնարկեք այդ չորքոտանուն կանգնեցնելու համար, ինչպես որ գրել եք: Սիրելի Հասմիկ, դու արդեն կարողացել ես առաջին քայլն անել, ապրես, հավատալի շատ քիչ է պետք է նաև պայքարել, հիշիր որ դու իրավունք չունես թույլ տալու որ կյանքդ խոշտանգեն կամ ոտնահարեն, կյանքը Աստծո տված շնորհ է , դու պետք է պահպանես այն և ացի այդ հիշիր որ երեխաներիդ համար էլ պիտի ապրես արժանապատիվ: Եթե ինչ որ սխալ ես թույլ տվել, ինչպես նշում են, կուղղես, խնդիր չէ, բայց նահանջի տեղ չունես, հաղթահարիր ամեն ինչ և ապրիր արժանապատիվ կյանքով, պայքարիր մինչև վերջ, դու մենակ չես և դա արա հանուն քեզ և երեխաներիդ
Հասմիկ
Եթե սովորաբար մեղավորությունը երկկողմանի է, ապա համեստ և լուռ մնալը, ինքնապաշտպանության, սեփական արժանապատվությունը չպահելն էլ է մեղավորություն, և այս դեպքում ավելի շատ այս տարբերակն է ըստ ինձ: Բացի այդ ինչ կապ ունի մեղի շատ կամ քիչ լինելը, ո՞վ է իրավունք տվել նման խոշտանգման, բախտագուշակի լավ լինելը որն է եթե զբաղված է Աստծո դեմ գործերով, հարգելի եկեղեցականներ արմատախիլ արեք այս վարսիկ կոչված արատավոր երևույթը:
ՍԵԴԱ
Նունե և Կիմա Ձեր մոտեցումն անհասկանալի է: Ինչ է նշանակում լսել մյուս կողմին? Կամ Հասմիկն իր սխալները կհասկանա? Ասենք թե Հասմիկն է մեղավոր բոլոր կոնֆլիկտներում կամ վեճերը Հասմիկի մեղքով են եղել: Ուրեմն ինչ? դե թող ծեծելով սպանեն: Դա է ճիշտը? Ով է անսխալ? Ով թերություններ չունի? Նույնիսկ եթե ամենավատ կինն է եղել այդ դժբախտի համար: Թող բաժանվեր, վատն էր, թող չապրեր հետը: Ոչ մի մարդ մի ուրիշ մարդու հետ այդ ձևով վարվելու իրավունք չունի: Հասմիկին Հասմիկ չեմ ասել, մի անգամ հաջողացներ մի իրով էնպես գլխին խփեր, որ տեղում սատկեր էդ անասունը: Այ դա կլիներ արդարադատություն:
Нуне
Знайте,очень тяжело было все это читать! Но,очень хочется послушать и другую сторону!Я честно,говоря то же слышала про Варсик ,и то что она лечит людей и делает добро!Асмик я вам желаю счастья и найти утешение и справедливость! Но все почему-то винят Варсик/?Это то же не справедливо!Пусть бросит камень певый тот кто полностью безгрешен!!!
Vazgen
Chi kareli eli
Hasmik
Giteq mardy inch skhalner en unena, voch oq iravunq chuni, edpes tsetsel, brnutyuny vochmi banov chi ardaracvum, togh bazhanver voch te edpes varver, mi qich aroghg karoghacaez mtatsel Kima....
KIMA
ES KCANKANAYI VOR SARGISI KARCIQNEL HASMIKI NKATMAMB HAYTNI LINER, HUSOV EM VOR HASMIKN EL IR SXALNERN KHASKANA,SAKAYN ARDEN USH KLINI
Նաիրա
Մեր իրավապահները հազիվ Վարդան Պետրոսյանին են հայ հարա կալանում, իսկ էդ սադիստ տականքը պիտի չպատժվի, չէ՞։ Ողբամ քեզ, հայոց արդարադատություն
Կարո
Ուղղակի խայտառակություն է Վարսիկի համար
K--- KAZARYAN
ara4arkum em bolor kananc miananq ev ognenq hasmikin...payqar @nd dem molaxoti karqaxosov,,,,,,ognenq hasmikin,,,,,
Անի Հովհաննիսյան
Հարգելի Նաիրա, շնորհակալություն մեկնաբանության համար: Ես կուղղեմ հիմա:
Garik
Дайте мне его номер тел. Я знаю этого пацана. Я поговорю с ним. Я смогу его остановить!!!
Տեր Գնել
Շատ ցավալի է, որ մեր հասարակության մեջ կատարվում են նման դեպքեր: >: Խելքի եկեք ժողովուրդ:
Naira
Այս ամենը ցավալի է, սակայն խնդրում եմ ուղղեք ձեր սխալը` ոչ թե ԵՊՀ Գավառի մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետը, այլ Գավառի պետական համալսարանի (ԳՊՀ) ՀՄՖ-ի Իրավագիտություն բաժինը:
k---kazaryan
huysovem vor hasmik@ ir me4 uj kgtni vor haxtahari nman djbaxtutyun@ astvac ta shut arox4ana u ir erexaneri het azat apri isk et molaxot@ ir patij@ kkri astcuc.....u amenakarevor@ ardarutyun@ haxti u et molaxot@ datapartvi
Hasmik
Djvar iravichak e , bayc kuzenai lsel myus koxmn el .... Vorpes kanon amen tesak konfliktum erku koxmn el iranc luman unen .
Kristina
Ekeghegsin haziv enkni Astsun havatatsogh mardkants hetevits vor havatatsyalnerin halatsi isk hantsagortsnerin azat toghi irants biznesin et chi zangarum. Vonts vor en jamanak vor asetsin Hisuse te avazake kahananere asetsin avazake ... Nuyne esora katarvum. Zarmanalu ban chka. Haystann el arden iran arel u antsela ira primitivutyunov, avazaknere durs en isk ardarnere paki tak.
Naira
Sarsapahar exa et xexch axjka patmutyunic,et Varsik kochvatsi masin shat em lsel,mek@ chka asi-ay voxormeli urishneri baxtn es nayum,milionater es darcel,mek@ chka qo baxt@ nayi,u asi inchi hetevanqova txad sadist darcel?u ahavor@ naya,vor mi amboxj region apruma et voxormelii baxtagushakutyunnerov,en astichan,vor milicia u dataxazutyun en gravel,iskapes voxbam zqez hayoc ashxarh.Es chem haskanum mite amboxj Hayastanum, en astichan anter vichaka,vor mi baxtagujaki vijvatsqi haxic chen karox gal?chem karoxanum naev haskanal,et axjkan mi normal harazat chuni,vor et annormalin sandzahari?
Anna
Ուղղակի սարսափելի է, մարդ չգիտի՝ ինչ ասի: Եվ մինչև ե՞րբ պետք է մեր ՙարդարադատությունը՚ փողով արթնանա ու քնի: Եթե օրենքները և իրավապահ մարմինները ի զորու չեն կամ ցանկություն չունեն օգնելու, ապա հասարակությունը պիտի իր գործը անի:
Armenoui
mec uraxutyamb ayd hreshin kgceyi aynpisinneri dzerk@ vor haskanar te kyankum incher kan, iran aryuca karcum tuyl ev miaynak knoj mot. Hasmik jan hech mi neghvi edpisinner@ drsum katuen miayn irencic tuyleri mot en irenc ujex karcum. Xndrumem bolor ardaradatutyan ashxatakicnerin vor ayd hreshin ir arjani tegh@ gcen ev voch te 3-7 tari datvi ayl cmah. Apsos im dzerker@ chen hasnum dran te che im dzerkerov et zzveli kendanun kxeghdeyi.
Anna
Մնում է հուսալ որ Հասմիկը կապաքինվի ու կգտնի անհրաժեշտ աջակցություն նոր կյանք սկսելու համար...չգիտեմ արդյոք այդ կենդանին երբեւէ կպատժվի? նողկալի արդարադատություն...ինչպես կարող էր մի ամբողջ համայնք հանդուրժել նման տւեական բռնություն կնոջ ու մոր հանդեպ, չեմ պատկերացնում...ու երեւի քանի նման կանայք կան Գավառում ու մեր կորած անտեր գյուղերում, որոնք օր ու արեւ չեն տեսնում ու ստրուկից էլ վատ են ապրում,,,ամոթ նրս սկեսրոջն ու սկեսրայրին որ թույլ են տվել նման դաժանություն...եթե անգամ ձեր որդին է, ավելի ճիշտ չէր լինի զսպել նրան քան թույլ տալ ձեր թոռների մոր նման խոշտանգումը?.... էլի, էլի ու էլի...սիրտ ունեք?....
Արթուր Ղազարեան (Գերմանիա)
Ես ուղղակի ապշած եմ: Սա միջնադար էլ չի, նախնադար է: Ու կրկին համոզւում ենք, թէ որչափ հրատապ է օր առաջ ընդունել ընտանեկան բռնութեան մասին օրէնքը: Փոխանակ ազգի մտաւորական սերուցքը, Եկեղեցին ուշադրութեան կենտրոնում պահեն այս տեսակ հրատապ հարցերըշ մի բան էլ խելքից դուրս մնակամիտ «գենդեր, գենդեր» են խաղում, հակացոյցեր կազմամերպում ու թոզ փչում մարդկանց աչքերին: Նմանատիպ խոշտանգումները պիտի խստագոյնը պատժուեն, որ օր առաջ արմատախիլ արուի այս արատաւոր երեւոյթը: Այնինչ արդէն նշւում է, որ այդ Սարգիս կոչեցեալը «ծաօթ-մանօթ» է մէջտեղ բերում: Աւելին, դեռ վայելում է ազատութիւնը: Ու ակամայ յիշում ես Վարդան Պետրոսեանի «ափալ-թափալ» կալանաւորումը: Այո, այո եւ երիցս այո, արդարադատութիւնը Հայաստանում ընտրովի է կիրառւում, մտաւորականութիւն չունենք, իսկ Եկեղեցին քնած է կամ դա նրան չի հետաքրքրում,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter