HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր պայմաններում ճիշտ չէ եկեղեցու եւ պետության անջատ լինելը

Հարցազրույց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանի հետ

- Ի՞նչ տեղ է զբաղեցնում կրոնը ժամանակակից հայ հասարակության կյանքում:

- Այսօր ես առավել, քան նախկինում կարեւորում եմ կրոնի առկայությունը եւ դերակատարումը մեր կյանքում ոչ միայն Աստված եւ մարդ, այլեւ մարդ եւ մարդ փոխհարաբերություններում: Մենք այսօր մեր հասարակության մեջ կորցրել ենք միմյանց հանդեպ հարգանքը, վստահությունը, բծախնդրությունը, նախանձախնդրությունը եւ սերը: Իհարկե, ընտանիքի համար հաց վաստակելը նվիրական գործ է, սակայն անձնական շահը չպետք է մթագնի հասարակականը, եւ կրոնը պետք է ուսուցանի սա:

Ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքը: Մեր ժողովուրդը նվիրված է մեր կրոնին, բայց նվիրվածությունը պետք է բխի գիտակցությունից: Կրոնական ծեսը, ծիսակատարությունը մեր ժողովրդի մոտ ավելի շատ ֆոլկլորային բնույթ ունեն, քան իմացական: Ես չեմ ասում, որ ամեն մարդ պետք է աստվածաբան լինի, ոչ իհարկե, բայց մոմ վառելուց եւ աչքերն աղոթքով Աստծուն ուղղելուց առաջ մարդը պետք է մտածի, թե ինչպիսին է նա Աստծո առաջ եւ մարդկային փոխհարաբերություններում: Եթե եկեղեցուց դուրս գալուց հետո մոռանում են հարեւանի, երեխաների, բնապահպանական, հասարակական եւ համամարդկային խնդիրների մասին, ապա դա եկեղեցի հաճախելու ամենապարզունակ ձեւն է:  Եվ ես կարծում եմ, որ այդպիսի աղոթքը եւ մոմավառությունը ընդունելի չեն:    

- Կա՞, արդյոք, գործնականում մեր երկրում դավանանքի ազատություն, ինչպե՞ս է դրան վերաբերվում հասարակությունը: Ինչպե՞ս է այդ ազատության իրավունքն արտացոլված օրենսդրության մեջ:

- Խղճի ազատությունն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ: Իհարկե, եթե տեսականորեն կա ազատություն, ապա միշտ չէ, որ այն կա նաեւ գործնականում: Բայց ես կարող եմ հավաստել, որ մեզանում կրոնական ազատություն կա նաեւ գործնականում: Այսօր կան 60-ից ավելի գրանցված կրոնական կազմակերպություններ, որոնք եւ օրենսդրությամբ, եւ գործնականում գործելու ազատություն եւ հնարավորություն ունեն: Եվ կան 100-ից ավելի չգրանցված կրոնական կազմակերպություններ: Ես իսկապես չեմ կարող պատկերացնել, թե ինչ են նրանք անում այստեղ:

Հիմա ասեմ, թե ինչպիսին են այդ կրոնական կազմակերպությունների, հասարակության եւ եկեղեցու փոխհարաբերությունները: Բոլոր աղանդավորական շարժումները կամ փոքր կրոնական կազմակերպությունները հաճախ մեղադրում են հայ եկեղեցուն անհանդուրժողականության մեջ: Բայց եկեղեցին երբեք չի փորձել արմատախիլ անել նրանց: Հակառակը, անհանդուրժողականության մթնոլորտ եւ սադրանք ստեղծողները հենց այդ փոքր կրոնական կազմակերպություններն են, նրանք, ովքեր չարաշահում են իրենց իրավունքները: Ամենատեսանելի օրինակներից մեկն այն է, որ ցանկացած կրոնական կազմակերպություն պարտավոր է տեր կանգնել իր ենթակայության տակ գտնվող համայնքին. եթե կա Եհովայի վկաների 1000 հոգանոց խմբակցություն, ապա նրանք պարտավոր են իրենց գործունեությունը ծավալել այդ խմբի մեջ, այլ ոչ թե փորձել ուրիշ մարդկանց ներքաշել իրենց խմբակցության մեջ: Վերջերս Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու շրջակայքում, տեղի ունեցավ մի միջադեպ. այդ նույն կրոնական կազմակերպությունը ՙդեսանտ՚ էր ուղարկել եւ փորձում էր հավաքված մարդկանց մեջ իր քարոզչությունն անել:

Եվ այստեղ, եւ արտասահմանում մեր հայրենակիցները ներդաշնակ, գոյակցող հարաբերություններ ունեն իսլամի հետ: Առաջին հայացքից քրիստոնեությունն ու իսլամը կարող են իրարամերժ կրոններ թվալ, բայց իրականում դա այդպես չէ. Երկուսն էլ գնում են դեպի միաստվածային հավատ, իրար հանդեպ սեր, գութ եւ ողորմածություն են քարոզում: Հայաստանում իսլամ դավանողները սադրանքների առիթ չեն ստեղծում: Բայց ինչո՞ւ հանկարծ այստեղ կոնֆլիկտ ունեն քրիստոնեական կազմակերպությունները: Որովհետեւ այդ կազմակերպությունները մտնում են ուրիշի դաշտ՝ այնտեղ հոգեորսությամբ զբաղվելու համար, ինչն ինձ համար դատապարտելի երեւույթ է: Ես գտնում եմ, որ մեր եկեղեցու եւ ժողովրդի կողմից չկա անհանդուրժողականություն:

-Հայաստանում որքանո՞վ է իրապես եկեղեցին անջատված պետությունից, ո՞րն է դրա պատճառը, միայն պետության աշխարհիկությո՞ւնը:

- Կան երկրներ, որտեղ կրոնը պետության անբաժան մասն է, եւ եկեղեցին պետական ազգային եկեղեցի է: Անկախության նախօրեին մենք օրենսդրությամբ որոշեցինք, որ եկեղեցին եւ պետությունը պետք է անկախ գործող մարմիններ լինեն: Ես համաձայն չեմ այս բաժանման հետ: Երեւի դրա իմաստը եվրոպական չափանիշներին համապատասխանելն էր, եւ առիթ էր մյուս կրոնական կազմակերպություններին ազատություն տալու համար: Իմ պատկերացումն ամբողջությամբ այլ է, եւ ես չեմ կարող ասել, թե որն է այդ բաժանման իմաստը:

Ես ճիշտ չեմ համարում, որ նոր պայմաններում եկեղեցին եւ պետությունը միմյանցից անջատ լինեն: Պատմությունը ցույց է տալիս, թե որքան շահեկան է եղել հայ եկեղեցու ներգրավվածությունը ժողովրդի եւ ազգի խնդիրների լուծման գործում, եւ եթե մենք անջատում ենք պետությունն ու եկեղեցին, ապա ինձ համար դա անհասկանալի է: Պետություն ասելով` ես չեմ հասկանում իշխանություն, այլ, առաջին հերթին, ժողովուրդ:

- Ինչպիսի՞ն է կրոնի նկատմամբ հասարակության հետաքրքրության դինամիկան վերջին տարիներին: Ինչո՞վ է այն պայմանավորված:

- Մեր անկախության առաջին շրջանում մարդկանց հետաքրքրությունը դեպի կրոնը եւ եկեղեցին բավականին բարձր էր, հետո կամաց-կամաց այն սկսեց մարել: Բայց վերջին 5 տարիների ընթացքում ես տեսնում եմ ժողովրդի ոչ միայն հետաքրքրվածությունը, այլեւ նույնիսկ ջերմեռանդությունը կրոնի եւ եկեղեցու հանդեպ: Այսօր, հատկապես տոնական օրերին, եկեղեցիները եւ դրանց շրջապատը լի են մարդկանցով: Սա վկայում է ոչ միայն մարդկանց` տոնական միջոցառումներին մասնակցելու ցանկության, այլեւ այդ միջոցառումներում եկեղեցու ներգրավվածության մասին: Եկեղեցին այսօր հրավիրում է մարդկանց: Բայց սա բավարար չէ: Եկեղեցին ինքը պետք է գնա ժողովրդի մոտ: Եկեղեցու հիմնական առաքելությունն այսօր իր նեղ պատերից դուրս գալը եւ ժողովրդի կյանքի վրա գործնական ազդեցություն ունենալն է: Այսօր հենց այդ հրամայականն է դրված եկեղեցու առջեւ:

Իմ գործի բերումով ես լինում եմ տարբեր տեղերում, շփվում տարբեր վայրերի եւ խավերի մարդկանց հետ` սահմանամերձ գյուղերից մինչեւ մանկատներ, դպրոցներ, համալսարաններ: Եվ եթե մեր ժողովուրդը տեսնում է եկեղեցականի նվիրվածությունը, ապա կապվում եւ նվիրվում է եկեղեցու առաքելությանը եւ քարոզչությանը: Այն շրջաններում, որտեղ մենք ունենք նվիրված քահանաներ եւ հոգեւորականներ, մարդիկ շատ ավելի միախումբ են:

Վերջին հինգ տարիները դրական եմ համարում եկեղեցու եւ կրոնի ոլորտում: Կյանքը հիմա բարդացել է, հասարակությունն ունի հարցեր, որոնց պատասխանը որեւէ մեկը չի կարողանում տալ: Մարդիկ եկեղեցում հենց իրենց մեջ են գտնում այդ պատասխանները:                            

Մեկնաբանություններ (7)

Jay
What has been happening in Armenia ? Look here: http://jwitness.wordpress.com/?s=armenia Ինչ է տեղի ունենում Հայաստանում. Նայեք այստեղ: http://jwitness.wordpress.com/?s=armenia
emeth
no authority on earth has the right and power to stop people preaching and sharing their knowledge about gods upcoming kingdom which will put an end to all present states on the surface of our earth. And that includes Armenia In the end its Jehovah's will that counts... not that of authorities, governments, orthodox churches or any other kind of people.
Lioff
Aman mard iravunk uni kartsik artahaytelu - ev prn. Kapoujyann, ev es, ev duq bolord; skayn aystegh (erevi the shat aradjadem em mardikeq?)lsum em miayn voch tolerant kartsiqner nra asacneri handep, teyev democratian tolerant piti lini; kan ev Europakan erkrner vorstegh kronn shat aveli tegh e zbaghecnum petutyan kyanqum, qan mer mot - ev inchu eq misht Irann hishatakum?? Iran el ir hamar e patasxanatu - erevi goto the inch e anum. Amen petutyun petq e pashtpanvi inchpes karogh e, Sodom ev Homorra-ic vor tirum e aysor!
alex
How would Armenians have become Christians if king Trdat, who proclaimed Christianity as the state religion of Armenia, had applied the same logic and forbade anyone from spreading their beliefs? Armenians would still be pagans... The conclusion: live and let live...
stephan
Punishable to spread a belief? What kind of childish mind control is that? If your belief system is superior, you have nothing to worry about. If it is inferior, yes, I suppose if you have power, you will want to inflict punishment. Come on.....get a life.
rahageets
With all due respect to Arshavir Kapoudjian and those who think like him - GO TO IRAN IF YOU WANT TO LIVE IN A NATION RULED BY RELIGION BUT STAY THE HELL OUT OF MY PERSONAL LIFE!! This guy sounds like a throwback to the Inquisition for god's sake.
Aram
Y0u surely have opened a pandora's box. Hopefully the following pro and con comments will be courteous and meaningful.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter