HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտակային կենսաթոշակների կառավարչի բաժնետեր է նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»

ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները վերջին շրջանում տված տարբեր հարցազրույցներում, որպես կուտակային կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչներ, շահարկում են համաշխարհային համբավ ունեցող ընկերությունների անուններ:

Մասնավորապես հայտարարվել է երկու ընկերության մասին` ֆրանսիական «Ամունդի» և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ» ընկերությունների անունները: Իրականում, պարզվում է, այդ ընկերություններն ունենալու են բաժնեմաս ֆոնդի կառավարիչ ընկերությունում: 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 19-ի որոշման համաձայն` արդեն իսկ գրանցվել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: 

ՀՀ կենտրոնական բանկին գրավոր դիմեցինք` խնդրելով տրամադրել կուտակային ֆոնդի կառավարիչ ընկերությունների` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ» ընկերությունների հիմնադիրների և բաժնետերերի մասին տեղեկություններ: 

Այսպիսով, համաձայն ԿԲ-ից ստացած պատասխանի` արդեն գրանցված «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր բաժնետերերն են Amundi ընկերությունը` 51% եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը` 49%: 

Ստորև` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի բաժնետերերի ցուցակը և բաժնեմասը 

Բաժնետերեր

Ղեկավարներ

Տեսակարար  կշիռը կանոնադրական կապիտալում (%)

CREDIT AGRICOLE S.A.

SANDER Jean-Marie, CHIFFLET Jean-Paul

15.56%,

ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ պարզ բաժնետիրական ընկերություն

 

M. Dominique  LEFEBVRE

 

12.44%

Ստեփան Գիշյան

 

1 %

«Արմավիրի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Մանասեր Հարությունյան

14.08%

«Արարատի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Մարատ Հարությունյան

12.28%

«Արագածոտնի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Գարուշ Գրիգորյան

7.4%

«Լոռու գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Սամվել Վիրաբյան

6.64%

«Շիրակի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Բագրատ Հեբեյան

6.6%

«Կոտայքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Ֆրունզ Պողոսյան

5.6%

«Գեղարքունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Խաչիկ Սահակյան

5.28%

«Տավուշի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Կամո Մարդանյան

4.8%

«Սյունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Արմեն Խաչատրյան

4.28%

«Վայոց ձորի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ

Մխիթար Վարդանյան

4.04%

«Ցե-Կվադրատն» էլ, պարզվում է, նույնպես կցորդ ընկերություններով է հանդես գալու: ԿԲ-ն «Հետքին» հայտնել է, որ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գտնվում է գրանցման եւ լիցենզավորման փուլում և վերջինիս հիմնադիր բաժնետերերն են հանդիսանալու C-QUADRAT INVESTMENT AG  եւ Talanx Asset Management GmbH ընկերությունները: 

Մեկնաբանություններ (1)

Մեկը
Դիփ խափում ին ու խափում... Վերջում լինելու է ինչպես միշտ, հարուստը ավելի է հարստանալու, իսկ աղքատը ավելի աղքատանալու... Բայց..... բարի նպատակներով, սա լավ հիշեք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter