HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաղդալյանը` Փոստանջյանին. «Դրա համա՞ր էիք գնացել Ռուսաստանից բերելու ձեր հաղթանակները»

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Պուտինի` Հայաստան կատարած այցին: «Զավեշտ է, որ Հայաստանի Հանրապետության դրածոները քարոզչության միջոցով փորձեցին ներկայացնել Պուտինի այցը` իբրև պետական այց, այն դեպքում երբ նա առաջինն այցելեց ռամզաբազա, որի տարածքը նվիրաբերվել էր դրածոների  կողմից»,- նշեց Զ. Փոստանջյանը: Ըստ նրա` Պուտինի փաստացի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու կայսերական անհույս նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով` Խորհրդային Միության փլուզումից առաջ կայսրության փլուզման մասին բարձրաձայնում էին շատերը: Ռուսաստանը դրանից դասեր չքաղեց` չհրաժարվելով արատավոր համակարգի շահագործումից: «Ռուսաստանի Դաշնությունում ընթացող բոլոր պրոցեսները եթե շարունակվեն նույն մակարդակով, մոտակա 10 տարիների ընթացքում կանխատեսվում է  Ռուսաստանի աշխարհագրական քարտեզի հսկայածավալ փոփոխություն, Ռուսաստանի Դաշնության մասնատում»,- նշեց Զ. Փոստանջյանը:

Պատգամավորի ասելով` Հայաստանի և Ռուսաստանի «դարավոր եղբայրության» հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը, երբ պատմական առասպելները գալիս են փոխարինելու իրականությանը: «Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր և միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որևէ խնդիր»,- ընդգծեց Զ. Փոստանջյանը: Նա նշեց, որ պուտինյան Ռուսաստանը և նրա ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը շարունակում են գործել հին խորհրդային կայսրության տրամաբանության ներքո: Իսկ դա, պատգամավորի կարծիքով, գրանցելու է պարտություն:

Զ. Փոստանջյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը արձագանքեց` ասելով. «Դրա համա՞ր էիք գնացել Ռուսաստանից բերելու ձեր հաղթանակները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter