HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը մերժեցին կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող հայտարարության նախագիծը

Ազգային ժողովը 46 կողմ, 54 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասը, իրենց աշխատանքը համարելով ավարտված, իրար հրմշտելով, դուրս եկան նիստերի դահլիճից: Այնպիսի ոգեւորությամբ էին լքում նիստերի դահլիճը, որ նիստը վարող Հերմինե Նաղդալյանը չդիմացավ. «Հարգելի պատգամավորներ, աղմկում եք, մի քիչ հանգիստ»:

Հիշեցնենք, որ 49 պատգամավորի պահանջով հայտարարության նախագիծը քննարկում էր արտահերթ կարգով: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, դեմ են քվեարկելու հայտարարությանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը խորհուրդ տվեց Գալուստ Սահակյանին ոչ թե լրագրողներին բացատրություն տալ, թե ինչու են դեմ քվեարկել, այլեւ դուրս գալ փողոց, որտեղ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի ցույց են անցկացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter