HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ի՞նչ եք կարծում, պետք ա Կիպրոսի կառավարության փոխարեն էլ Ձեզ պատասխանե՞մ»

Հայ ազգային կոնգրեսը ԱԺ-ում հանդես եկավ հարցապնդմամբ, որը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա անդրադարձավ երկրում իրականացվող ապաշնորհ սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, ինչի հետեւանքով երկրում ավելացել է աղքատությունը, արտագաղթը, զգալի չափերի է հասել կոռուպցիայի մակարդակը:

Պատգամավորը կառավարությունից ստացել է հարցապնդման պատասխանը, ինչը չի գոհացրել նրան: Լ. Զուրաբյանն ասաց, որ կառավարության պատասխանում այնքան սխալ ու «անգրագետ ձեւակերպումներ» են եղել, որ դրանք ընթերցելիս վաստակաշատ իրավաբան, ՀԱԿ-ական պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը «քիչ էր մնում կաթված ստանար»:

Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան առնչվող օֆշորային սկանդալին:

Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չընդունեց ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքները՝ իր հերթին դրանք որակելով «անգրագետ»: Հրայր Թովմասյանը, կոնկրետ օրինակներ բերելով, փորձում էր ապացուցել, որ կոռուպցիայի մակարդակը երկրում նվազել է եւ այդ ուղղությամբ շարունակում են աշխատանքներ կատարել:

Կառավարության ներկայացուցիչը ասաց, որ հարցապնդման հիմքում դրված են հարցեր, որոնք կառավարության իրավասության տակ չեն, եւ հասցեատերերը այլն են: Ինչ վերաբերում է օֆշորային խնդրին, ապա այստեղ Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տվեցին:

«Ի՞նչ եք կարծում, պետք ա Կիպրոսի կառավարության փոխարեն էլ Ձեզ պատասխանե՞մ, թե ինչու պատասխան չեն տալիս, թե՞ այնքան հզոր ենք, որ Կիպրոսի կառավարության վրա ենք կարողանում ազդել: Եթե այդքան հզոր ենք, ուրեմն ասելու բան չկա, կարողանում ենք անել: Բայց մեզանից չի կախված, դատախազությունից է կախված: Ասում ենք, որ դրա առաջին շահարգիռ կողմը մենք ենք, ինչ անենք… Թե՞ այնքան տարական գիտելիքներ չունեք, չգիտեք, որ անմեղության կանխավարկած կա, եւ անձը չպիտի ապացուցի, որ ինքը մեղավոր չի: Չգիտեք, փորձեք ձեր հեղինակավոր իրավաբաններին հարցնել»,- հավելեց Հրայր Թովմասյանը:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
,,Չգիտեք, որ անմեղության կանխավարկած կա, եւ անձը չպիտի ապացուցի, որ ինքը մեղավոր չի,,` Հրայր Թովմասյան,,: Եւ այդ ,,անմեղության կանխավարկածը,, անմեղների, Շանթ Հարությունյանների նմանների համար չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter