HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Այսօր` կուտակային կենսաթոշակ, վաղը` դատարկ Հայաստան» (լուսանկարներ)

Ազգային ժողովի շենքի դիմաց այսօր նույնպես հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ պահանջելու ԱԺ բոլոր պատգամավորներին մասնակցել քվեարկությանը և կողմ քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրինագծին:

Երեկ նույնպես նույն խնդրով բողոքի ցույց էր խորհրդարանի դարպասների մոտ, և հավաքվածներից ոմանք իրենց դժգոհությունն էին արտահայտում նաև այն փաստի առթիվ, որ մի շարք լրատվամիջոցներում բողոքի այս ակցիաները ներկայացվում են որպես «մի խումբ ծրագրավորողների միտինգ»:

Թեպետ այսօրվա ակցիայի ժամանակ ևս քիչ չէին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, այնուամենայնիվ, շատ էին նաև այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ քաղաքացիներ:

Չնայած, որ 46 կողմ, 54 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն մերժեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, քաղաքացիները հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պայքարը:

ԱԺ-ի դիմացից նրանք երթով շարժվեցին դեպի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter