HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանուշ Հակոբյանի առաջարկը` հանուն «Արի տուն» ծրագրի՞

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ԱԺ-ում կառավարության կողմից առաջարկեց փոփոխություններ կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում:

«Արդեն չորրորդ անգամ նման առաջարկությամբ հանրապետության կառավարությունը հանդես է գալիս, և Ազգային ժողովը կատարում է փոփոխություն հիշյալ օրենքում: Օրենքի փոփոխությամբ մենք լուծում ենք երեք կարևորագույն փոփոխություն. առաջինը քաղաքականն է: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հազարավոր երիտասարդներ, որոնց 27 տարին լրացել է, գտնվում են քրեական հետապնդման մեջ, հնարավորություն չունեն վերադառնալու Հայաստան: Եվ այս որոշման, այս օրենքի ընդունումով հնարավորություն կընձեռեք հազարավոր մարդկանց Հայաստան վերադառնալու և իրենց հնարավոր խնդիրները կարգավորելու համար: Երկրորդ հարցն իրավական է, որովհետև հազարավոր մարդիկ դատախազության կողմից գտնվում են քրեական հետախուզման մեջ, հետևաբար, եթե մենք ընդունում ենք այս օրենքը, հնարավորություն ենք տալիս որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի հազարավոր մարդկանց նկատմամբ: Երրորդ կարևոր խնդիրը ֆինանսականն է, որովհետև օրենքը ենթադրում է, որ այն մարդիկ, որոնք սահմանված զորակոչի ընթացքում չենք ներկայացել զորակոչին, բաց են թողել, խուսափել են կամ տարբեր պաճառներով սահմանված կարգը խախտել են, յուրաքանչյուր զորակոչի համար նրանք մուծում են համապատասխան չափի գումար, որը նորից օրենքով սահմնաված է»,- մանրամասնեց Հ. Հակոբյանը:

Այնուհետ նշեց, որ սփյուռքից ևս արձագանքներ կան այդ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որպեսզի օրենքի ժամկետը հետաձգվի: Կառավարությունն առաջարկում է «2012 թ. նոյեմբերի 1» բառակապակցությունը փոխարինել «2013 թ. դեկտեմբերի 1» բառակապակցությամբ: 

Մեկնաբանություններ (1)

Ara
Ի՞նչ իմաստ ունի «2013 թ. դեկտեմբերի 1» գրելը, եթե այդ ժամկետն արդեն անցել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter