HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գաղտնի գործարքներ. հարստացող պաշտոնյաներ, չենթարկվող քաղաքացիներ

Այս իշխանության մեջ չկա մեկը, ով հաշվի կառնի ժողովորդի կարծիքը: Կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման դեմ սկսված քաղաքացիական բողոքի ակցիաները նրանց վրա նույնիսկ ազդեցություն չեն թողնում: Այդ ակցիաների մասնակիցներին իշխանությունը մեծ հաճույքով կարտագաղթեցնի, եւ այդ ծրագիրը ուզում է իրականացնել: Իհարկե, ցանկացած նման ծրագիր նրանց համար բարեփոխում է: Եւ այնպես է ստացվում, որ բարեփոխման ամեն մի ծրագիր իրականացնելուց հետո տասնյակ հազարավոր մարդիկ լքում են Հայաստանը, տասնյակ հազարավորները հայտնվում են աղքատության ճիրաններում, եւ մի քանի անգամ ավելանում է պաշտոնյաների կարողությունը:

Այս իշխանության մեջ կան, այսպես կոչված, կրթված տղաներ: Բայց նրանք, ինչպես կյանքը ցույց տվեց, շատ ավելի վտանգավոր են, քան կրթություն չստացածները: Նրանք փայլուն մանիպուլյատորներ են, դեմագոգիայի հմուտ վարպետներ, ցինիզմի ուսուցիչներ: Նրանց մի մասը լավ կրթություն է ստացել ու գիտի անգլերեն: Նրանք գիտեն` ինչպես անել կոռուպցիոն գործարքները, նրանք դա անում են` յուրահատուկ ժպիտ ու քմծիծաղ դեմքերին:  

«Գազային» պատմությունը ցույց տվեց, թե ում ենք «վստահել», եւ ովքեր են իրականացնում երկրի կառավարումը: Այսօր նույնիսկ կառավարության մեջ չկա մեկը, որ հավատա Արմեն Մովսիսյանին` ամենաերկարակյաց նախարարին, էներգետիկայի ոլորտի բոլոր գործարքների կնքահորը: Եւ եթե որեւէ մեկին թվում է, թե վերջին օրերին նրա` գազի թեմայով ասածների մեջ մի ճիշտ խոսք կա, սխալվում է: Նա էներգետիկայի ոլորտի բոլոր փողոտ գործարքների ակունքում է կանգնած: Արդեն մի քանի տարի է՝ նա նաեւ հանքարդյունաբերության ոլորտն է կառավարում եւ ունի նաեւ շահագործվող հանքավայրեր:

16 տարի նախարար աշխատող Արմեն Մովսիսյանը նաեւ «Նաիրիտ գործարանի» վարկային միջոցների մսխման եւ փոշիացման դիրիժորն էր: Նա մինչև հիմա հասարակությանը եւ նույնիսկ կառավարությանը չի տեղեկացրել, որ նախկինում «Նաիրիտ գործարանի» բաժնետեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդի» բաժնետերն այժմ նույն «Նաիրիտ գործարանն» է: Եւ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդի» ունեցած բոլոր պարտքերն այժմ փոխանցվել են «Նաիրիտին»: Իսկ այդ պարտքերը մեծ գումարներ են, եւ մի օր Արմեն Մովսիսյանը ստիպված է լինելու սրա մասին էլ հայտարարել` նորից ռուսներին ինչ-որ բան զիջելու համար: Ա. Մովսիսյանին արդեն թվում է, թե նախարարի աթոռը ցմահ է տրված իրեն, եւ երբեք չի գալու պատասխան տալու ժամանակը: Բայց ժամանակի կառավարումը, բարեբախտաբար, իրենց ձեռքերում չէ: Իրենց ձեռքերում թալանած փողերն են, բայց դա էլ, իհարկե, ժամանակավոր է իրենց ձեռքերում: 

Մեկնաբանություններ (4)

Գեւորգ
Ցավալիորեն բոլորին ակնհայտ է դարձել, որ ՄԱՐԴ - ԻՇԽԱՆԱՎՈՐ փնտրելն անհույս երազանք է դարձել ներկա հայ իրականության պայմաններում: Դրա փոխարեն լիովին բազմացել են առնետահոգի, կաշառառու, բոլոր մասշտաբի լպիրշ չինովնիկները, չարորակ ուռուցքի նման խեղդամահ անելով սեփական երկիրը: Օրը ցերեկով ծեծում-սպանում են, բացահայտ գողություն են անում, հրապարակով սուտ են խոսում հայ իշխանավորները եւ ... ոչ մի հակազդեցություն, սուտը նոր ստերով սքողելու անհեթեթ փորձերից բացի: Սա պետք է դիտել որպես պատմական խայտառակություն ու անօրինակ դժբախտություն, որը պարզապես ցուցադրում է մեր ազգի անաարժանիությունն ու ոչ լիարժեքությունը անկախ գոյություն ունենալու համար: Շանթի վիճակը դժվար չէ հասկանալ:
Սամվել
անկուշտ թալանչիներ
mahmouzian
the people know. the money will eventualy disapp.ear in some kind of revolutionary idea from the government.they will steal it pure and simple.every single one of them is a crook.
mahmouzian
the goverment people will steal it in time .the people know it .it is a government of crooks for the crooks.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter