HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է դատական կաշառքի սակագները

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույը, որտեղ անդրադարձել է դատական կաշառքի սակագներին: 

«Մեր կողմից անցկացված հարցումների արդյունքում պարզվել են դատական համակարգում առկա հետևյալ կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը և տրման ձևերը:
Տարբերակ 1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:
Տարբերակ 2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև:

Դատական կաշառքի սակագներ

Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատնվում են հետևյալ միջակայքերում.
  •  առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար,
  •  վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար,
  • Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
Տարբերակ 3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում և հրանգավորվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամի կողմից:
Տարբերակ 4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը»,- գրել է ՄԻՊ-ը: Մանրամասները` զեկույցում

Մեկնաբանություններ (1)

hasmik
ardaradatutjuny ver en acel mardkajin chakatagreri biznesi,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter