Կիրակի, 23 սեպտեմբերի

Բախտագուշակ Վարսիկի երկրորդ հարսը եւս խոշտանգումների է ենթարկվել




Դեկտեմբերի 7-ին «Հետք»-ի խմբագրություն է դիմել Վիկա Թովմասյանը, ով խոշտանգումների ենթարկված Հասմիկ Խաչատրյանի ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի երկրորդ կինն է: Պարզվում է՝ Հասմիկի հետ համատեղ կյանքին զուգահեռ՝ Սարգիսն ունեցել է նաեւ մեկ այլ կին, եւ այդ մասին իմացել են թե Հասմիկը, թե Սարգիսի ծնողները եւ թե ինքը՝ Վիկան:

Վիկա Թովմասյանը Սարգիս Հակոբյանի երկրորդ զոհն է: Նա 2 տարի շարունակ ծեծի, խոշտանգումների ու ստորացումների է ենթարկվել Երեւանի իրենց բնակարանում: Ծեծի հետեւանքով կոտրվել է Վիկայի քիթը, վիժել է 5 ամսականում, դիմել ոստիկանություն: Սարգիսի սպառնալիքներից հետո Վիկա Թովմասյանը հետ է վերցրել դիմումը ոստիկանությունից եւ փախել Ռուսաստան:

«Երբ ես կարդացի, թե ինչեր է արել Հասմիկի հետ, նույնը, նույն սցենարով արել է նաեւ ինձ հետ: Հիմա ես ուզում եմ խոսել այդ մասին, եւ եթե որեւէ բանով կկարողանամ օգնել Հասմիկին, նույնիսկ եթե պետք լինի Հայաստան գալ, ես կգամ»,- ասում է Վիկան:

Մանրամասները դիտեք Վիկա Թովմասյանի հետ «Հետք»-ի սկայպ-հարցազրույցում:

Հ․Գ․ Հրապարակումից օրեր անց Վիկա Թովմասյանը խնդրեց «Հետք»-ի խմբագրությանը՝ ծածկել իր դեմքը։ Մենք, հաշվի առնելով Վիկա Թովմասյանի խնդրանքը, ներկայացնում ենք տեսանյութը՝ ծածկած դեմքով։  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ