HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտահերթ նիստով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը

Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը: Ինչպես սովորաբար լինում է, քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները գրանցվեցին, մասնակցեցին քվեարկություններին եւ լքեցին նիստերի դահլիճը:

Մինչ այդ հասցրեցին երկրորդ ընթերցմամբ ընդունել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի եւ դրան առնչվող մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Իսկ առաջին ընթերցմամբ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը եւ այլն:

Ըստ կառավարությանը`«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակն այն է, որ պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկը սահուն կազմակերպելու, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար մուտքի հավասար հնարավորություններ ստեղծելու համար անհրաժեշտ է ապահովել որոշակի օրենսդրական ճկունություն: Բացի դրանից՝ անհրաժեշտ է համակարգը մասնակիցների համար դարձնել նվազ ծախսատար:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարի 1-ից: Այս օրերին քաղաքացիները բողոքի տարբեր ակցիաներ են իրականացնում պարտադիր բաղադրիչը օրենքից հանելու համար: Նրանք առաջարկում են կուտակային կենսաթոշակը դարձնել կամավոր:

Տեղեկացնենք, որ այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկեց ԱԺ անունից շնորհավորել ՀՀ քաղաքացիներին:

«Դուք շտապում եք, ինչպես միշտ, շտապում եք: Արդեն պայմանավորվել ենք, որ շնորհավորանքներին անցնում ենք քվեարկություններից հետո»,-ասաց ԱԺ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter