HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պուտինի համար ավելի կարեւոր էր Հայաստանին հետ պահել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, քան…»

«Կարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի գծով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը պատասխանել է «Հետքի» հարցերին:

-Պարոն դե Վաալ, Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեղի ունեցավ Վիլնյուսում: Ի՞նչ ստացավ Հայաստանն այդ գագաթնաժողովից:

-Ակնհայտ է, որ Հայաստանը ստացավ ավելի քիչ բան, քան սպասվում էր դրանից մի քանի ամիս առաջ: Կարևոր էր այն, որ համաձայնագիր ստորագրվեց Եվրամիության հետ վիզայի ազատականացման մասին, որը կարող է դրական ազդեցություն ունենալ հազարավոր հայերի համար: Բայց չեղավ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում կամ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մասին քննարկում: Ես վստահ չեմ, թե մինչ այդ Հայաստանի իշխանության ներսում բոլորն էին հասկացել, որ այդ երկուսը սերտորեն կապված են իրար: Որոշ հույսեր կային, թե Ասոցացման համաձայնագրի քաղաքական մի քանի հատվածներ կհանվեն, սակայն ապացուցվեց, որ դա անհնարին է:

-Ի՞նչ նշանակություն ունի ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ համատեղ հայտարարությունը:

-Վիլնյուսի այդ հայտարարությամբ բաց են պահվում դռները ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար ապագայում, բայց միաժամանակ հասկանալի է, որ Մոսկվայի հետ պաշտոնական Երեւանի ստանձնած եւ քաղաքավարի ձեւակերպված «միջազգային նոր պարտավորությունների» շնորհիվ ՀՀ-ԵՄ բանակցությունները (ինչի շուրջ արդեն համաձայնություններ կային), այլեւս չեն շարունակվի: Էական էր այն, որ ակնարկ եղավ, որ Հայաստանը Մաքսային միություն մտնելու որոշումը կայացրել է ճնշման տակ:

-Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Պուտինը պետական այցով եկավ Հայաստան: Հայաստանում Պուտինի այցը պայմանավորում են ռազմական գործոնի ամպրապնդմամբ: Ի՞նչ կփոխի այդ այցը Հայաստանի պարագայում: 

-Նախագահ Պուտինի այցը ակնհայտորեն նախատեսված էր այն բանի համար, որպեսզի ամրապնդվի նախագահ Սարգսյանի կողմից՝ Մաքսային միությանը միանալու սեպտեմբերյան որոշումը, եւ ցուցադրվի ռուսական ուժն ու ազդեցությունը Կովկասում: Ահա թե ինչու խորհրդանշական էր, որ Պուտինն առաջինը գնաց Գյումրի եւ այցելեց ռուսական ռազմաբազա ու հետո միայն ժամանեց Երեւան:

Հայկական կողմի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները առաջնահերթ բխում են անվտանգությունից: Կառավարությունը ձգտում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, եւ Հայաստանն այժմ ավելի մեծ ապրանքաշրջանառություն ունի ԵՄ-ի հետ, քան Ռուսաստանի: Հասկանալի էր, որ ԵՄ-ի հետ 3 տարի ինտենսիվ բանակցությունները դադարեցնելու ու ՄՄ մտնելու որոշումը կայացվեց ճնշման տակ եւ այն պատճառով, որ Հայաստանը կարող էր կորցնել անվտանգության իր նախապատվելի դիրքը Մոսկվայի հետ հարաբերություններում, եւ Ռուսաստանն Ադրբեջանին ավելի շատ զենք կարող էր վաճառել:    

Այդուհանդերձ, ես հավատում եմ, որ ՄՄ մտնելու որոշման առումով ավելի շատ սիմվոլիզմ կա, քան բովանդակություն (սուբստանցիա): Հայաստանը շատ փոքր տնտեսություն է եւ չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ: Պուտինի համար ավելի կարեւոր էր Հայաստանին հետ պահել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց եւ ուղերձ հղել  Ուկրաինային, քան թե իրական տնտեսական գործարքի մեջ մտնել Հայաստանի հետ: Հավատում եմ, որ Հայաստանում շատերն են հույս պահում, որ ՄՄ-ի նախագիծը կոլապս կապրի, եւ իրենք վերջապես հանգիստ հետ կգնան դեպի ԵՄ տանող ճանապարհ:   

-Հայաստանի միանալը ՄՄ-ին ի՞նչ կփոխի կովկասյան տարածաշրջանում՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունը:

-Հայ-ռուսական նոր համաձայնագիրը արդյունավետորեն պահպանում է ստատուս-քվոն, այն չի ստեղծում նոր իրավիճակ: Հայաստանը հանգիստ է Ռուսաստանի հետ անվտանգության իր դաշինքով, սակայն Պուտինը նաեւ ցանկանում է պահպանել առեւտրային եւ քաղաքական հարաբերություններ Ադրբեջանի հետ, այնպես որ նա երբեք ամբողջությամբ չի աջակցի կողմերից որեւէ մեկին: Հայաստանը նաեւ ջանադրաբար կձգտի պահել հարաբերություններն ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ: Չլուծված հակամարտության հիմնական ուվագծերն ու չկարգավորման պատճառները մնում են նույնը: Ինչպես ֆրանսիացիներն են ասում, «որքան այն փոխվում է, այնքան մնում է նույնը»:

Լուս.՝ «Ֆոտոլուրի»

Մեկնաբանություններ (2)

Varoujan
I think Armenia made the right choice for now. They should not have any hope that joining the EU trade ASSOCIATION would significantly change things. Look how poorly Spain, Greece, Bulgaria, and several other poor countries are doing, I think being a bigger fish in a small pond works well for now, let's see how the landscape changes.
Ray
What many fail to realize is that Armenia needs an economic boost right now, and Russia stepped in at the right time to shake on it. The European Union talks big but offers small. The EU simply did not work hard enough to offer a concrete deal to Armenia, so they lost the deal to Russia. The EU wants to install their missiles and bases in as many countries as they can, but the return is very small and ineffective. The population of Armenia is starving and the people are fighting really hard to make things work. The EU needs to admit the fact that they don't care for Armenia's well being, and that all they want is to put up their missiles on Armenian soil, and create a shorter pipeline from Baku to Europe. Unfortunately for EU, Armenian's are survivors, and they have been surviving for thousands of years because they know how to play politics, and they will not fall for this European scam. I think Armenia has made a wise decision in not joining the European Union. The Banks own Europe and in return would end up selling Armenia to the Turks, just as they did with the Armenian Genocide. Many if not most think that the Armenian Genocide was the act of a single government, yet they fail to realize that the British Petroleum(BP) and other powerful entities have Armenian blood on their hands. BP had a lot of money invested in that region(Baku Oil). The Armenian Genocide is one of the biggest coverups in human history. As was the Genocide of the Jews. There are powerful entities in existence. They walk amongst the shadows of religions and governments, orchestrating wars, ruining economies, and murdering innocent people. Most people prefer to look away from reality, but that is the very nature of a weak human being. No one wants to stand up and fight for what is good, they prefer to look away. Sheep they were born, sheep they will die. God Bless Armenia!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter