HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կուտակային կենսաթոշակների համար ՍԴ դիմելու ստորագրությունները հավաքվել են

Մոտ երեք տասնյակ պատգամավորներ իրենց ստորագրությամբ միացել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչը Սահմանադրական դատարանում վիճարկելու նախաձեռնությանը: Պատգամավորները պահանջում են, որ ՍԴ-ն մինչ քննարկումների անցկացումը կասեցնի օրենքի գործադրումը, քանի որ քիչ ժամանակ է մնացել եւ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր բաղադրիչը:

Ստորագրահավաքի նախաձեռնողները ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցություններն են, որոնք շարունակում են ստորագրությունների հավաքման գործընթացը:

Տեեկացնենք, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը (27 պատգամավոր), պահանջով, որ Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով որոշի օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter