HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկը 19-րդ տարին բանտում է պարսկահպատակ ադրբեջանցու սպանության համար (մաս 3-րդ)

Սկիզբը՝ այստեղ և այստեղ 

Երկու լուսանկարում էլ նույն մարդն է՝ 1995 թ-ին մահապատժի դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը` մինչև դատապարտվելն ու դատապարտվելուց հետո: Երկրորդ լուսանկարը տարածվել էր Սողոմոն Քոչարյանի երկրորդ փախուստից հետո՝ 2009 թ. նոյեմբերի 29-ից, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին ու հայտարարում, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստ են կատարել երկու ցմահ բանտարկյալներ: Անգամ նշվում էր, որ նրանց գտնվելու վայրը հայտնողներին ոստիկանությունը խոստանում է դրամական պարգև:

Սողոմոն Քոչարյան- Մհեր Ենոքյան խցակիցները երկու անգամ են փախուստ կատարել ազատազրկման վայրերից: Առաջին անգամ «Գորիս» ՔԿՀ-ից՝ 2004 թ-ին (մինչ այդ այնտեղից որևէ անգամ փախուստի դեպք չի գրանցվել): Ազատության մեջ Սողոմոնը մնացել է մեկ ամսից ավելի, իսկ Մհերը՝ 11 օր: Նրանք հայտնաբերվել են Երևանում, տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Երկրորդ անգամ՝ երկու ցմահ բանտարկյալները փախել են «Նուբարաշենի» բանտից 2009 թ-ին: Այս անգամ նրանք ազատության մեջ մնացել են 21 օր: Մեկ օրվա տարբերությամբ հայտնաբերվել են ու դարձյալ տեղափոխվել «Նուբարաշեն»: Ազատության օրերին նրանք չեն կատարել և ոչ մի զանցանք:

Մհեր Ենոքյան

Փախուստների առթիվ հարուցված քրեական գործերով դատավարությունների ժամանակ երկու ցմահ դատապարտյալները հայտարարել են, որ փախուստները պարզապես ակցիաներ են իրենց գործերի հանդեպ պետական մարմինների ուշադրությունը բևեռելու, գործերի վերաբացման համար: Նրանք պնդել են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել ճաղերի հետևում: Սակայն 2 փախուստների համար ցմահ ազատազրկման մեջ կլանվել է 7.5-ական տարվա պատժաչափ: Երկու անգամ էլ փախուստի գործով դատավարությունները տեղի են ունեցել «Նուբարաշենի» բանտի դահլիճում, որտեղ դեռ խորհրդային տարիներից մնացել է լուսանկարում պատկերված վանդակը, ուր փակել էին ցմահ բանտարկյալներին (Հայաստանի՝ ԵԽ անդամ դառնալուց հետո բոլոր դատարաններից հանվել են ճաղավանդակները, միայն սա է մնացել):

«Հետքը» զրուցեց 1995 թ-ից պատիժը կրող, ցմահ բանտարկյալ (նախկինում՝ մահապատժի դատապարտված) Սողոմոն Քոչարյանի մոր՝ Զինա Քոչարյանի հետ, ով արդեն 19-րդ տարին սպասում է որդու վերադարձին: Տիկին Զինային առաջին անգամ հանդիպեցի չորս տարի առաջ՝ երկրորդ փախուստի գործով դատավարության ժամանակ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դահլիճում: Այն ժամանակ դեռ ասաց, որ Սողոմոնին ազատության մեջ տեսնելու հույսը գնալով մարում է, որ հարսը՝ Ստելլան ծանր հիվանդ է, իսկ Սողոմոնի աղջիկը դեռ 15 տարեկան է, որ նրան խնամել է պետք: Մի քանի օր առաջ, երբ զրուցեցի տիկին Զինայի հետ, ասաց, որ Սողոմոնի կինը մահացել է ծանր հիվանդությունից, իսկ դուստրը 19 տարեկան է, Գորիսում է սովորում, ուզում է դեղագործ դառնալ: «Էրեխեն մեկ ինձ մոտ ա մնում, մեկ՝ հորքուրների: Հեր չտեսավ: Սողոմոնս 19 տարի բանտում ա, էրեխեն՝ 19 տարեկան: Որ խորը մտածում եմ, գժվելու բան ա: Ախր սկզբից տղայիս ասել էին, թող նրանք (իրանական կողմը-հեղ.) խաղաղվեն, մի քանի տարի հետո կհանենք բանտից: Բայց մի քանի տարին դարձավ 19 տարի: Առողջությունն էլ քայքայվեց, իբր քայքայված չէր՝ 2 անգամ կանտուզիա տարած, պատերազմ տեսած, սիրտը լավ չի: Շատ անգամներ են ազատամարտիկներ, հայտնի մարդիկ ստորագրություններով դիմել մեր երկրի նախագահներին, որ Սողոմոնին ազատեն բանտից, բայց լսող չեղավ… Հիմա մի բան կլինի՞ գոնե, մի տարուց 20 տարին ա լրանում»,-մի քիչ դադարից հետո թերահավատորեն հարցրեց ինձ:   

Զինա Քոչարյան

 Տիկին Զինան տարեկան մեկ անգամ երկարատև (երեք օրով) և 3 անգամ կարճատև տեսակցություն  է ունենում որդու հետ: Սա այն չափն է, որը սահմանված է ՀՀ Քրեակատարողական օրենսգրքով փակ ռեժիմի դատապարտյալների համար: Հենց փակ ռեժիմում էլ Սողոմոն Քոչարյանը, ինչպես և մնացած 104 ցմահ բանտարկյալները, կրում է պատիժը (23 ժամ` փակ դռների հետևում, 1 ժամ` զբոսանք):

Ռեժիմների փոփոխման համակարգ չի գործում մեզանում: Այնինչ օրենսդրությամբ սահմանված է 20 տարի անց անցնել կիսափակ ռեժիմի (ԱԺ-ում ներկայացված է օրենքի նախագիծ, ըստ որի 15 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսափակ ռեժիմ,  իսկ 18  տարի անց՝ կիսաբաց՝ պատրաստվելով պայմանական ազատ արձակման: Այդ նախագիծը այս տարվա մայիսի 20-ից ընդգրկված է օրակարգում, բայց նստաշրջանից նստաշրջան է անցնում ու այդպես էլ չի քննարկվում:

Մեկ տարի անց էլ լրանում է Սողոմոն Քոչարյանի պատժի կրման 20 տարին: Սա այն սահմանագիծն է, որը լրանալուն պես, ըստ օրենքի, ցմահ դատապարտյալը իրավունք ունի դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար:

Հ.Գ. «Հետքը» դիմել է ՔԿՎ Սողոմոն Քոչարյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելելու և հարցազրույց անցկացնելու խնդրանքով: Դիմումի բավարման դեպքում կներկայացնենք նրա հետ ունեցած մեր զրույցը:

 

 

Մեկնաբանություններ (14)

Սուսաննա
Հազար ամոթ...Ամեն անգամ այս անմեղ մարդկանց մասին կարդալով՝ արյունս պղտորվում է: Կործանեցին նրանց ընտանիքներն ու ճակատագրերը: Այ կաշառակեր տմարդիներ, ազատ արձակեք անմեղներին, բավ է:
Վեհարի
Պաոն` 5.ominac, ես ապուշ եմ համարում այն մարդկանց, որոնք գիտեն, որ արդեն հարյուր տարուց ավելի է ինչ նպատակադրված ոչնչացնում են հայ ցեղը և հայ լինելով դրա դեմ ոչ մի գործողություն չեն իրագործում և մասնակցում են այդ ցեղասպանությանը: Ինձ հանդիպած ձեր մեկնաբանություններում միշտ քննադատել եք մեր կաշառակեր իշխանավորներին, սակայն այս դեպքի առիթով չգիտես ինչու օրինական եք համարում մեր դատավորի չհիմնավորված վճիռը և ոճրագործ եք համարում շատ հնարավոր է անմեղ մարդու: Ինչպես երևում է չգիտեք, որ ղարաբաղի պատերազմին կամավոր մասնակցած ամեն ոք մի Սողոմոն Թեհլերյան է, քանի որ նրա դեմ ոչ միայն դիմացի թուրքն էր այլև թիկունքում գտնվող դավաճան և ապուշ ,,յուրայինը,,:
LILIT GHABUZYAN
Hargeli Vehari es hamadzayn em dzer ditarkman het.ankaxnranic te inch hancanq e gorcel anhat@ voch voq iravunq chuni nran @ndmisht zrkel azatutyunic.... menq mot 100 tari e mer harevan erkric pahanjum enq @ndunel irenc naxnineri katarac sxal@. SAKAYN MENQ INQNERS MEZ VOCHNCHECNUM ENQ ERKRI NERSUM. HANDURJOXAKANUTYUN CHENQ CUCABERUM MEKS MYUSI NKATMAMB. INQNERS MEZ ANARGELOV VOCHNCHECNUM ENQ MER SHRJAPATUM APROXNERIN'MEZNIC MEKIN' ( GRUM EM ARAJIN DEMQOV, VORPESZI VOCH VOQ CHVIRAVORVI) HARGELI ISHXANAVORNER USHQI EKEQ XNDRUM EM.
ominac
Ամեն ինչ իրար չես կրնար խառնել, Դատաւորը քանի կաշառակեր է չի նշանակեր որ ամեն ոճրագործ պիտի ազատ պտտի, գոնէ ակնյայտները պէտք է բանտարկուին, Քսան տարուայ մեր պետութեան գոյութիւնը ապացոյց է որ ինչ որ տեղ մեր լաւը աւելի կը յաջողի քան թէ մեր վատը․ Արձախի ազատագրական կռիւներուն մասնակցիլը չի նշանակէր, իրաւունք ունի երթալ ճամբուն ծայրը կենալ մարդ սպաննել, Եթէ թէհլիրեանը ոճրագործ պիտի հաշուէք քանի մարդ սպանած է, այն ժամանակ ամեն հայ բանակային հնարաւոր ոճրագործ պիտի հաշուես, համատեսքը փոխէ, ուզածդ կրնաս ըսել․ Օրուան վերջը, արձախ ծառայած է թէ ոչ, կուզես այս մարդուն հետ նոյն շէնքին մէջ ապրիլ, գիտնալով որ եթէ դրամի պէտք ունենայ մարդ կ՛սպանէ․
LILIT GHABUZYAN
Es andzamb MHER ENOQYANIN CHEM JANACHUM, BAYC GNAHATUM EM IR MEJ EXAC MARDKAYIN ARJEQNER@, VOR@ CAVOQ SRTI BACAKAYUM E SHAT Y SHAT MARDKANC MEJ......... ETE MHERI HARAZATNERIC MEKN Y MEK@ KARDA AYS TOXER@ XNDRUM EM VOR BAREVNERS POXANCI MHERIN................
Վեհարի
1915 թվականին, ընդամենը մի քանի թուրք ասկյարներ, Հայաստանի մի ամբողջ գյուղի բնակիչների առաջն գցած տեղահանում էին և տանում դեպի անապատներ, դեպի մահվան ճամբարներ, և տեղաբնակները այնքան էին օրինապահ և ,,գիտակից,, ,որ չէին դիմադրում...: 1937 թվականին Խորհրդային պետական գործակալները, գիշերով ձեռբակալում և ձևական, րոպեներ տևած դատավարությամբ, մահվան ճամբարներ էին ուղարկում ,,հայրենիքի թշնամիների,,: Ունեցանք հազարավոր զոհեր, սակայն ստրկամիտ մեծամասնությունը լռում էր: 1988-ի երկրաշարժը արհեստական լինելու մասին մամուլում և ինտերնետում որքան ուզեք փաստեր կան, սակայն ,,գիտակից և օրինապահ,, ենք` արհեստական լինելու և զոհերի ճշգրիտ քանակի մասին լռում ենք: Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանից հեռացել են առնվազն երկու միլիոն բնակիչ /մեծ մասն ինչպես եղեռնի օրերին,` անվերադարձ/: Այսօր Հայաստանը անապատի է վերածվում, և կան մարդիք, որոնք ասում են թե դա լավ է:
hasmik
adrbejancun spanelu hamar hajin cmah taly, hajin spanelu hamar safarovin heros taly, ba asum eq alievy vatn e, voch, serjikn e vaty
Վեհարի
Եթե մեր դատարանն է Սողոմոնին դատողը ապա ոտքից գլուխ կաշառակերներից կազմված և ՍՈՂՈՄՈՆ Թեհլերյանից թուրքի նման սարսափող այս դատարանի վճիռները օրենքի ուժ չեն կարող ունենալ: Շուտով այս ոհմակի համար հնչելու է.` ,,ՈՏՔԻ, Սողոմոն Թեհլերյանն է գալիս,, խոսքերը:
Զարուհի
Աշխատել եմ առանց էմոցիաների գրել, սթափ, միայն փաստեր ներկայացնելով, բայց միտքս, հոգիս պայթում էին, երբ մեկ շաբաթ արխիվում 3 հատորանոց խղճուկ գործն էի ուսումնասիրում: Ինչ անել? Գրելս չեմ կարող ինքնանպատակ դարձնել, նպատակս հին գործեր վերաբացմանը հասնելն է: Ոնց սրանց հասցնենք, որ ԱՄՈԹ ա....................
Վեհարի
1921 թվականին մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում ատրճանակից արձակված մի գնդակով Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթ Փաշային և ձերբակալվում։ Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ է ճանաչում նրան։ Հետաքրքիր է, աշխարհում կան արդյոք դատարաններ որոնք անմեղ կճանաչեն կեղծ վճիռներ բազմացնող հայի ազգանունով Թալեաթներին:
ominac
ամոթը ո՞րն է, ոճրագործը ոճրագործ է, կուզէ 1 հատոր կամ 10 հատոր արխիւ ունենայ․ մարդ ինչ ապուշ պիտի ըլլայ որ այս մարդը Թեհլիրեանին հետ ինչ որ համեմատական կապ գտնայ․
hasmik
ominac, stacvum e Tehlerjany nujnpes vochragorc e, che vor mard e spanel
Lilit Ghabuzyan
Cmah datapartyalneri gorcern usumnasirelis marmnovs aynpisi sarsur e ancnum, vor mi pah korcnum em aprelu cankutyuns.Mi qani amis araj erb mer erkri qaxaqacu masnakcutyamb texi unecac avtopatahari hetevanqov zohvec 18 mard ev djbaxtacan 18 @ntaniqner, menq bolors mek mardu pes satarum einq H. Harutyunyanin ev nra @ntaniqin,asem avelin QNNADATUM einq rusakan lratvamijocnerin nranc katarac meknabanutyunneri inchpes nayev xtrakan verabermunq cucadrelu hamar. Ayjm tesnelov ayn verbermunq@ vor mer erkri ishxanutyunnern en cucaberum joxovrdi nkatmamb, haskanum em vor Harutyunyanin ardaracnelu kam nran satarelu past@ zut dzevakan bnuyt er krum. Es parz gitakcum em vor yuraqanchyur mard petq epatasxanatvutyan entarkvi ir katarac hancanqi hamar, bayc gitem nayev vor mardn uni 2.rd hnaravorutyan iravunq, vor@ mer erkrum antesvum e....
Artur
ամոթա արա տուրքին սպանելու համար բա տենց բան են անում այ շոպլիկներ,իրանք Սաֆառովին ազգի հերոս են տալի Դուք ՑՄԱՀ դատապարտում?????????????եսա ելի մեր երԳիրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter