HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետ. «Կուտակային կենսաթոշակային համակարգը արդար համակարգ է»

Ազգային ժողովում քննարկվում է 2014թ. պետական բյուջեի նախագիծը: Գալիք տարվա պետական բյուջեի եկամտային մասը կազմելու է 1 տրիլիոն 135 մլրդ 900 մլն դրամ, ծախսերի մասը՝ 1 տրիլիոն 246 մլրդ 400 մլն դրամ, դեֆիցիտը կկազմի 110 մլրդ 500 մլն դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ի ամբիոնից ասաց, որ առաջարկների 27 տոկոսն է համարվել մերժված, իսկ առանձնահատկությունները ներառված են պետական բյուջեում:

Վարչապետն իր ելույթում մեծ տեղ հատկացրեց կենսաթոշակային բարեփոխումներին, մասնավորապես՝ պարտադիր կուտակային կենսաթոշակին:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի վրա աշխատել են 10 տարի: Նրա խոսքով՝ Հայաստանում կա 510 հազար կենսաթոշակառու, և 2014թ. պետբյուջեով 240 մլրդ դրամ է նախատեսված թոշակների վճարմանը, ինչով պայմանավորված` թոշակները կավելանան 15 տոկոսով՝ 31 հազար դրամից հասնելով 36 հազարի:

Տիգրան Սարգսյանն ասաց, որ քաջ գիտակցում է՝ այս ավելացումը և բավարար չէ: Ըստ նրան՝ նվազագույն սպառողական զամբյուղը 41 հազար դրամ է, առողջապահական զամբյուղը՝ 51 հազար, իսկ բազային կենսաթոշակը՝ 14 հազար դրամ, ինչը գոհացուցիչ  չի կարող լինել:

Տիգրան Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ 60-ից ավելի տարիք ունեցողների թիվը կազմում է 15 տոկոս: «Սա նշանակում է, որ մենք ծերացող հասարակություն ենք: Մոտակա 10 տարիների ընթացքում շեշտակի ավելանալու է թոշակառուների թիվը, ինչը մեծացնելու է պետբյուջեի բեռը»,- ասաց Տ. Սարգսյանը՝ խնդրի լուծումը կապելով սերունդների համերաշխության հետ, այն է՝ աշխատողների  եկամտահարկով վճարել ծերացող բնակչության կենսաթոշակը:

Վարչապետը հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը արդար համակարգ է: Ճիշտ է, այս որոշումը հեշտ չի կայացվել, քանի որ այսօր որոշակի դժվարություններ են ստեղծվում քաղաքացիների համար, սակայն, ապագայում ունենալու են բարեկեցիկ ծերություն` ավելացրեց նա:

Նշենք, որ ԱԺ խմբակցությունների, հանձնաժողովների եւ պատգամավորների կողմից ներկայացվել է 326 առաջարկ, որից կառավարությունն ամբողջությամբ կամ մասնակի ընդունել է 81-ը, անընդունելի է համարվել 87 առաջարկ: Մնացած առաջարկները կառավարությունը չի անտեսել. դրանց կանդրադառնա հաջորդ տարիների բյուջեների նախագծերի քննարկման ժամանակ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի կապակցությամբ իրենք կառավարության հետ շուտով կհանդիպեն Սահմանադրական դատարանում, քանի որ քաղաքական մեծամասնությունը մերժեց առողջ քննարկումը Ազգային ժողովում: Պատգամավորը հույս հայտնեց, որ առաջիկայում ՍԴ-ն կկասեցի օրենքի կիրռումը մինչեւ որոշում կայացնելը:

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
it took you 10 years to figure out how to cheat people.10 year s imagine that.this guy has flies in his head.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter