HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքեր են կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների բաժնետերերը

ՀՀ կենտրոնական բանկն արդեն գրանցել է կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչ 3 ընկերությունների: Դրանք են` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն և «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 19-ի որոշմամբ` գրանցվել էր «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը և ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: Արդեն հայտնել ենք, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր բաժնետերերն են ֆրանսիական “Amundi” ընկերությունը` 51% և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն` 49%: 

ՀՀ ԿԲ խորհրդի նոյեմբերի 29-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներն (բաժնետերերն) են՝ “C-QUADRAT INVESTMENT AG”-ն՝ 74.9% մասնակցությամբ և “Talanx Asset Management GmbH”-ն՝ 25.1% մասնակցությամբ:

“C-QUADRAT INVESTMENT AG”-ն ավստրիական ակտիվների կառավարիչ է, որը 6 մլրդ ԱՄՆ դոլար է կառավարում 17 երկրներում: Talanx Asset Management GmbH-ն ակտիվների մեծությամբ երրորդ ապահովագրական խումբն է Գերմանիայում: Ընկերության ակտիվները կազմում են շուրջ 180 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ խումբը ներկայացված է 150 երկրներում»,-«Հետքին» հայտնել է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: 

Որպես կամավոր կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ գրանցվել է նաև «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Ընկերությունը պետական գրանցում է ստացել 2012 թվականի հոկտեմբերի 18-ին: Ընկերության միակ բաժնետերն է  «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն:  «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի բաժնետեր են Տիգրան Կարապետյանը ու Արմեն Մկոյանը, համապատասխանաբար` 74.51% և 25.49% բաժնեմասի մասնակցությամբ: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Սա նշանակում է Կուտակային կենսաթոշակի թալան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter