HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կաթողիկոսը՝ Սանահինի մասին. Սամվել Կարապետյանը պնդում է, Տեր Վահրամը՝ հերքում

Այսօրվա մամուլի ասուլիսում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը վերահաստատեց իր այն հայտարարությունը, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սանահինի վանքի վերանորոգման վերաբերյալ ասել է. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»:

Սամվել Կարապետյանի խոսքերով՝ 2006թ. ինքը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հիմնադիր, ճարտարապետ, արդեն հանգուցյալ Արմեն Հախնազարյանի հետ հանդիպել է Գարեգին Երկրորդին՝ հայկական հուշարձանների մասին զրուցելու նպատակով: Հանդիպմանը, այս երեք հոգուց բացի, այլ մարդ ներկա չի եղել:

Գարեգին Երկրորդն ասել է, որ «84 օբյեկտ ենք կառուցում, բեղուն շինարարական տարի է»: Արմեն Հախնազարյանն ասել է, որ հասկանում է մանավանդ խորհրդային տարիներին ստեղծված բնակավայրերում, օրինակ՝ Աբովյան քաղաքում, նոր եկեղեցիներ կառուցելու կարիքը, «բայց կխնդրեինք, որ հնարավորինս ուշադրություն դարձնեք մեր միջնադարյան հուշարձաններին. Սանահինի պես վանքի տանիքին անտառ է աճել»:

«Վեհափառին դուր չեկավ, դա ակնհայտ էր, որովհետև ուղղակի խոժոռվեց հայացքով և ձեռքը պարզեց այդ պահին և ասաց. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»»,- նշեց Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ այնուհետև Գարեգին Երկրորդն ասել է, որ թույլ չի տա, որ մի քար ընկնի Գեղարդավանքի, Խոր Վիրապի, Սբ. Էջմիածնի Մայր տաճարի վրայից, և կրկնել. «Իսկ էդ սարերի վրա եղած վանքերի հետ ես գործ չունեմ»:

Սամվել Կարապետյանի խոսքերով՝ այդ հանդիպման ժամանակ Արմեն Հախնազարյանն այլևս չի խոսել Սանահինի մասին, և զրույցը շարունակվել է՝ այլ հուշարձաններին անդրադարձով:

Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանը, հերքեց Սամվել Կարապետյանի խոսքերը: Լրագրողները հարցրին, թե արդյոք հերքելով՝ Տեր Վահրամն իր անձնական կարծի՞քն է արտահայտում: Տեր Վահրամը պատասխանեց, որ ասուլիսին մասնակցում է՝ որպես Վահափառ Հայրապետի մամուլի խոսնակ, և հետևաբար լրագրողներին հայտնում է Կաթողիկոսի խոսքը և պնդումը:

«Ճիշտ է՝ պրն Կարապետյանը նշում է, որ բառ առ բառ է վկայակոչում, բայց փոքր-ինչ կասկածի եմ ենթարկում դա, որովհետև, այո, այդ ժամանակ 80-ից ավելի շինարարություններ ընթանում էին տարբեր սրբավայրերում և տարբեր այլ պատմական շինություններում, որոնք գտնվում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տարածքում, և Մայր Աթոռից դուրս՝ Հայաստանով մեկ, բայց Վեհափառ Հայրապետը երբեք «օբյեկտներ» չի անվանում, իր բառապաշարի մեջ չկա «օբյեկտներ» անվանել սրբավայրերի շինարարությունները և նորոգման աշխատանքները»,- ասաց Տեր Վահրամը:

Նրա խոսքերով՝ այդ զրույցի ժամանակ Կաթողիկոսը խոսել է առաջնահերթության մասին, բայց երբեք չի անտեսել որևէ հուշարձան: Եվ դրանից դրդված՝ Գարեգին Երկրորդն ասել է, որ առաջնահերթ իրականացվում է այնպիսի սրբավայրերի հոգածությունը, ինչպիսիք են Գեղարդավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Խոր Վիրապը, քանի որ դրանք կապված են հայ ժողովրդի պատմության ընթացքում որոշակի նվիրական իրողությունների հետ: «Բայց դա չի նշանակում, որ մյուս վանքերը անտեսվում են»,- ասաց Տեր Վահրամ Մելիքյանը:

Սամվել Կարապետյանն արձագանքեց, որ Գարեգին Երկրորդը Սանահինի վերաբերյալ վերոհիշյալ արտահայտությունն արել է ոչ թե մեկ անգամ է, այլ կրկնել է՝ շեշտելու համար:

Տեր Վահրամի խոսքերով՝ Մայր Աթոռը 100-ից ավելի վանք և պատմական եկեղեցի է մասնակի կամ ամբողջությամբ նորոգել մինչ այսօր, սակայն բոլոր վանքերն ու եկեղեցիները նորոգելու միջոցներ չունի, և պետական հոգածության կարիք կա:

Թեև Սանահինի վանքը, կառավարության որոշմամբ, Մայր Աթոռին է հանձնվել 2006-ին, սակայն սեփականաշնորհման վկայականով հանձնվել է այս տարի: Տեր Վահրամ Մելիքյանի հավաստիացմամբ՝ դեռ 2005թ. Կաթողիկոսը հայթայթել էր Սանահինի վերանորոգման համար անհրաժեշտ միջոցները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Հայաստանի էլեկտրացանցերի» տնօրեն Եվգենի Գլադունչիկի հետ, որ իրենց միջոցներով վանական համալիրը նորոգվեր:

«Բայց Գագիկ Սողոմոնյանը, որը խորհրդային տարիներին Սանահինի վերականգնման նախագիծը արդեն իսկ պետական պատվերով պատրաստել էր, որոշեց, որ այն պետք է վաճառի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին և «Հայաստանի էլեկտրացանցերին» 150 հազար դոլարով, ինչով որ կասեցվեց այդ ամբողջ ծրագրի իրականացումը, և հետագային հնարավոր չեղան Սանահինի համալիրի նորոգության աշխատանքները: Երկրորդը՝ տնօրենի փոփոխություն տեղի ունեցավ, և բանակցությունները չշարունակվեցին»,- ասաց Տեր Վահրամը:

Նրա խոսքերով՝ եկեղեցուն կից տարբեր կառույցներ հաճախող երիտասարդները պարբերաբար այցելում են վանքեր ու եկեղեցիներ և մաքրում դրանք: Սակայն դժվար է գմբեթների ու թեք հարթությունների վրա աճած բույսերը մաքրելու հարցը, քանի որ բույսը պոկելով՝ խնդիրը չի լուծվում, այլ կարիք կա գմբեթը մշակել նյութերով, երբեմն նույնիսկ ամբողջությամբ քանդել այն ու հավաքել վեղարը: Սա պահանջում է որոշակի ներդրումներ, որոնք մինչ այժմ հնարավոր չի եղել ապահովել:

Մեկնաբանություններ (10)

ՀԿ
Նախ կցանկանայի մի քանի թուլամորթ և սեփական կարծիք չունեցող անձանց ուղղել խոսքս, ովքեր այսպես կոչված մեկնաբանություններ են գրել, հարգելինե'ր (հարգելի ասում եմ զուտ էթիկայի կանոններից ելնելով), խոսքի ազատությունն ու լկտիության հանող ամենաթողությունը մի շփոթեք, դրանք տարբեր երևույթներ են, առաջինը բնորոշ է կիրթ մարդկանց, որոնց շարէին դուք չեք դասվում: Իսկ Սամվել Կարապետյանին պարզապես հիշեցնեմ, որ թող շատ լուրջ չընդունի այ խոսքը, թե բուսականությունից զուրկ հողի տակ ոսկի է թաքնված, իր պարագային բարեկամաբար պարզապես հիշեցնեմ, որ իր բուականությունից զուրկ գլուխը այդ առումով բացառություն է, այտեղ ըստ իսկ դատարկություն է, քանի որ եթե այդ գլխի մեջ (թեպետ շատ դժվար է դա գլուխ անվանել) մի փոքր անգամ գործ զանգված լիներ, նա Վեհափառի հասցեին նման հեյրուրանք չպիտի տարածեր
Mleh Ishkhanian (Beirut)
Mikoutse primitive hnche Araradian temi dnorinadz Bentley-nerou yev Sp. Echmiadzni partsrasdijan ggheri dnorinadz shqez inqnasharzherou sharasian fonin vra, sagayn badmem` hagirj. Verchers dignochs hed St. Petersburg eyi 3-orya zposashrchayin shrchaytsov. St. Petersburgi mech desadz miyag BMW X5-@ desanq getronagan boghoda Nevskii Prospekt-i vra kdnvogh, 18-rt taroun garoutsvadz Sp. Gadarine yegeghetsvo shrchapagi yergatya barisben tours kalou zhamanag... Kisherva zham@ 11:30-n er (PM). Sbidag ges-kisher! 4WD-i mout abagineren hsdag cherevats te varort@ gatoghigosi yeghpayr Yezras Srpazann er, te` meg ourish@. Shad srdagegheq ou dkhour mdadzumnerou arit dvogh badger peterbourgian sbidag geskisherin. Aveli charakoushagn ayn er sagayn, vor nouyn orva michoreyin, Sourp Badaraken anmichabes hedo, zousb larvadzutyamp zrouyts ounetsadz eyi nouyn yegeghetsvo badarakich yeridasart qahanayin hed (vor agnhaydoren gatoghigosi bashdban-pasdapani ter@ sirahozhar sdantsnadz er) Bentley Samo-nerou yev ayl anarzhan varqov ggheragannerou, AZGIS ZAVAGATS hokineroun mech arachatsoutsadz tsasman potorignerou shourch...
Gaidzag
Հայաստանի և Սփիւռքի հոգեւորականներուն վզին կախուած է Դամոկլեան սուրը,Գարեգին Բ.Կաթողիկոսի կամքին չհնազանդողներուն կ՝սպասէ գերագոյն պատիժը՝ Կարգազրկութիւն:
Հովնան
Վստահ եմ Սամվել Կարապետյանի` մտավորականի և հայի ասածների ճշմարտացիության մեջ: Դժբախտությունն այն է, որ, ավաղ, վստահ չեմ Վեհափառ Հայրապետի բարձր կոչումը ստացած անձի ասածների ու արածների մեջ: Մյուս դժբախտությունը երեկ հեռուստատեսությամբ նշեց պարոն Կարապետյանը` խնդիրը ոչ այնքան այն է, թե ինչն ենք վերքնորոգում, այլ` ինչպես ենք վերանորոգում:
Armen
Թիւ 3 եւ 4 հարցումները եւ մեկնաբանութիւնները ճիշդ են ու տեղին։
aramazd
nairuhi,, գիտես ինչ կպատասխաներ այսորվա կաթողիկոսը, չէ մի չէ մի հատ էլ չճգնենք
Samvel
Սանահինի հնարավոր կորուստը կլինի ոչ միայն Վեհափառի, այլ մեր պետության եւ ամբողջ ազգի մեծագույն ձախողություններից մեկը: Այս իմաստով, անհրաժեշտ է համախմբվել Սամվել Կ. ի շուրջ եւ անցնել գործնական քայլերի: Այլապես, Թուրքերն ու վրացիները ինչո՞վ մեղավոր կլինեն մեր նկատմամբ... Հարց; ի՞նչ կարող է անել քաղաքացին այս հարցին օգտակար լինելու համար:
nairuhi
harc ter Vahramin Inchu Sanahiny gortsox ekexeci che, da el e kapvats hovanavorneri het?
քարոլին
Դա ոչ միայն վանքերի հետ գործ չունի, այլԱստծու հետ էլ գործ չունի, դե գործա անումա, ձեռի հետ էլ, թաքուբիր պատարագա անում
vincent
New churches. Old churches. The two are not mutually exclusive. I'm sure that if the money were presented for renovation of old churches currently in its possession, the church would not turn it down or redirect it to new construction. There is too much work to do. This who said what is a waste of time. Mr. Karapetyan does exellent work. Let us maintain respect for the Catholicos. Let's preserve and develop Armenia with the knowledge of people like Mr. Karapetyan and the dignity of insitutions like the Catholicosate.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter