HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը օգնության ցուցաբերելու միջնորդություն է ուղարկել Կիպրոս

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` օֆշորային սկանդալին առնչվող մեր հարցմանը, թե երբ է  ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրել Կիպրոսի իրավասու մարմիններին եւ ինչպիսի պատասխան է ստացել, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Բադալյանը պատասխանել է. «…Քրեական գործով նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել` կատարելու որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես` առգրավել Կիպրոսի Հանրապետությունում գրանցված մասնավոր կազմակերպության բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերի բնօրինակներ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ՀՀ դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին է ուղարկվել իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդություն:

Նշված միջնորդությունը 02.12.2013թ. ՀՀ գլխավոր դատախազությունից դիվանագիտական ուղիներով եւ Ինտերպոլի միջոցով ուղարկվել է Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին, որի կատարաման վերեբերյալ դեռեւս պատասխան չի ստացվել»,-նշված է դատախազության պատասխանի մեջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter