HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս են խաբել Արտո Թունչբոյաջյանին

«Այստեղ (սրճարանում- հեղ.) նստածներից 10-ից 7-ը երևի ճանաչում են Արտո Թունչբոյաջյանին, բայց ես Հայաստանում ապրելու մի սենյակ չունեմ (Արտոն Մարտունու Զոլաքար գյուղում ավելի քան 10 տարի առաջ հողատարածք է գնել՝ տուն կառուցելու համար: Նրա բնորոշմամբ՝ «լավ» մարդիկ փող են ուզել տուն կառուցելու համար: Ինքը 17.000 դոլար է տվել, 6-7.000 դոլար էլ ընկերը՝ «Նարեկացի» միության նախագահ Նարեկ Հարթունյանն է տվել, բայց երկուսին էլ խաբել են- հեղ.): Զզվել եմ արդեն: Երբ գալիս եմ՝ սրա վարձը, նրա վարձը, էս հյուրանոց, էն հյուրանոց, մենակ ե՞ս եմ էստեղ ապուշը, որ ընտանիքս փչացրի, թողեցի, եկա էստեղ, բաժանվեցի կնոջիցս, երեխաներիս թողեցի, թոռնիկիս թողեցի»:

Սա այս տարվա հոկտեմբերին «Armenian Navy Bend»-ի ղեկավար Արտո Թունչբոյաջյանի հարցազրույցի խոսքերից են: Հարցազրույցն ավարտելուց հետո մի տեսակ լռություն իջավ՝ մռայլության հասնող: Սրճարանից դուրս եկանք: Արտոն իր պրոդյուսերի հետ էր, շտապում էր: Ասաց, որ հաջորդ օրը մեկնելու է: Աբովյան փողոցում մի քանի մետր քայլեցինք: Երևանյան պաղ երեկո էր: Արտոն տխուր էր երևում: Ճանապարհին կիսակառույց տան մասին պատմությունը կիսատ մնաց: Միայն վերջերս մեզ հաջողվեց խոսել Արտոյի հետ, ով հիմա ԱՄՆ-ում է: 

Ինչո՞ւ Արտոն տուն չունի Հայաստանում

Արտոյի պատմելով՝ մոտ 10 տարի առաջ ինքը և իր ընկերը՝ այն ժամանակ «Ավանգարդ ֆոլկ» ակումբի տնօրեն Արայիկ Տոնոյանը, Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում հողատարածք էին գնել՝ 2,5 հա, որից 1,25 հա Արտոյինն էր (Արտոն նշեց, որ Արայիկ Տոնոյանը Զոլաքար գյուղից է): Արտոն այդտեղ տուն կառուցելու համար «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի առաջարկով դիմել է Սևակ Արզարունուն, ով այդ ժամանակ շինարարարական նախագծեր էր իրականացնում Հարթունյանների ընտանիքի համար: «Նարեկն ասաց, որ մենք այդ բաները կանենք, դուն մի մտածիր, որովհետև Սևակն էդպիսի բաներ է անում: Ես ասացի՝ օքեյ: 17.000 դոլար տվինք, հետո սկսին սարքել»,- ասաց Արտոն: Նրա խոսքով՝ 17.000 դոլարով պետք է ավարտվեր տան կառուցումը, պատուհանների տեղադրումը: Սակայն տան կառուցման առաջին փուլում Արտոն նկատել էր շինարարական սխալներ: «Հիմքը սխալ արել էին: Խաբելու ձևով գործեր արել էին, հասկըցա՞ք»,- բացատրում է Արտոն:

Երաժշտի ասելով՝ տունը կառուցում էին այնպիսի կետում, որը հարթության վրա չէր, ինչի հետևանքով վերևից եկող ջրերը հեշտությամբ կարող էին լցվել իր տուն: Երբ իր դժգոհությունների մասին հայտնել էր Սևակին, վերջինս պատասխանել էր, թե իրենք լավություն են անում Արտոյի համար, իսկ ինքն այդ ձևով է շնորհակալություն հայտնում իրեն: «Կամաց-կամաց հասկըցա, թե էդ մարդն ով է»,- ասաց Արտոն: «Ես Նարեկին ասում էի, որ էդ մարդն իմ դուրը չի գալիս: Ինքն ասում էր, որ, օ՜, իմ ընկերն է... Սենց, սենց, սենց...»,- շարունակում է նա:

Իսկ Սևակին նա հանդիպել է Հարթունյանների գրասենյակում: «Ինքը Նարեկի պապայի գործի տեղն էր աշխատում: Էնտեղ տեսա: Նարեկն ասաց, որ փող կտա շարունակելու համար, որովհետև ամեն ինչ արդեն երևում էր»,- նկատեց Արտոն: Ըստ Արտոյի՝ ինքը հստակ չի կարող հիշել հիմա, բայց Նարեկը 6-7 հազար դոլար էր տվել շինարարության համար: Արտոն նկատեց նաև, որ Սևակի պատճառով Նարեկը հիմա դատի մեջ է, և պիտի ուշադիր ստուգեր այդպիսի մարդկանց:

Հարցին, թե, ըստ նրա, ինչ կատարվեց, ինչու շինարարությունն այդքան դանդաղեց, երաժիշտը պատասխանեց. «Էդ մարդոց մտքերը տենց են: Կարող ա՝ իրենք կարծում են, թե ես շատ հարուստ մարդ եմ, իսկ հարուստ մարդկանց դուդուկով, «Դլե յաման»-ով, կոնյակով խաբում են, մարդերը ոգևորվում են, հայրենիք են գալիս, կկարծեն, թե ես ալ էդ տիպի մարդ եմ, բայց ես Մայքլ Ջեքսոնը չեմ, հասկըցա՞ր, միանգամից բանկային հաշիվ տամ: Իրենց համար կարևոր չէ՝ 5 դոլար, թե 5 միլիոն դոլար: Ոնց հնարավորություն գտնում են, այդ ձևով ապրում են»:

Արտոյի տունը մնացել է կիսակառույց: Այն երկու հարկանի է: Արտոյի խոսքով՝ իր նպատակը արվեստագետների համար հավաքատեղի կառուցելն էր, որտեղ կանցկացվեին փառատոներ, երիտասարդները կհավաքվեին: «Տունս չպիտի տանեմ, բայց մի բան էլ կարամ թողնեմ: Ատոր համար մեկ-մեկ տենց անկապ-անկապ բաներուն ուշադիր պետք է լինենք: Հնարավորություն տալիս են մինակ էդ մոմենտի, էդ գրպանի համար, բայց մեկ-մեկ լեն ու երկար պատկերացնենք կյանքը, ճիշտ մարդուն ճիշտ հնարավորություն տանք»,- ասում է Արտոն, ապա ավելացնում, որ «էդ տիպի խաղերից հոգնել է ու հասկացել է, որ դրանք նավթալին խաղեր են»:

Հարցին, թե արդյոք տան համար ծախսած 17.000 դոլարը վերադարձրել են իրեն, նա պատասխանեց. «Չէ, ո՞վ պիտի վերադարձներ: Մինակ էդ 17.000 դոլարը չէր, էլի տվեցի: Վերջում մոտ 28.000 դոլար էր ծախսվել: Էդ տիպի գումար էր ծախսվել»:

Արտոն կատակեց՝ ասելով՝ եթե ժողովրդից ամեն մեկը մի քար բերեր իր տան համար, հիմա շինարարությունն ավարտած կլիներ: Իսկ շինարարությունը շարունակելու համար հնարավորություն առայժմ չունի: «Մտածում էի՝ ընտանիքով տեղափոխվեի, գոնե վեց ամիս այստեղ ապրեի, բայց երբ հավեսդ կորում է, հետո ուզում են ոսկի տան, ոչ մի բան չի դառնա»,- հավելեց նա:

Նարեկ Հարթունյանը՝ Արտոյին «քցելու» մասին

«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանն ասաց, որ  իրենք Արտոյի հետ այնքան մտերիմ էին, որ կիսվում էին ամեն ինչով Հայաստանի մասին՝ հիմնված հայրենասիրական զգացողությունների վրա: «2003-04թթ. էր: Այդ ժամանակ «Նարեկացի» արվեստի միության և Քնարավանի շինարարության պահերն էին: Երբ ինքը ցանկություն հայտնեց, որ ինքն էլ կուզենա իր տունը, օջախն ունենա հայրենի հողի վրա, ասացի՝ վայ, ես շատ մոտիկ մարդ ունեմ՝ Սևակ Արզարունին: Մինչև 2010թ. ես գոհ էի, միամտորեն վստահել էի Սևակին: Ինքն էր ստանձնել Քնարավանի շինարարությունը: Եվ ասացի, որ Սևակ Արզարունի անունով անձնավորություն կա, ինքը կարող է այս ամեն ինչով օժանդակել, ես էլ կմասնակցեմ, ինչքան կարող եմ»,- ասում է Նարեկը: Նրա ասելով՝ Արտոն տեղյակ չէ, որ ինքն ավելի շատ գումար է տրամադրել այդ գործի համար, քանի որ իր համար էականն այն էր, որ Արտոն տուն ունենար:

Սևակի հետ պայմանավորվածության ժամանակ հստակեցվել էր, որ տունը պատրաստ կլիներ 2 տարի հետո, մինչդեռ շինարարությունն անընդհատ ձգձգվում էր: «Ամեն անգամ հեքիաթ էր պատմում՝ էս է եղել, էն է եղել: Ցավոք, այդ ժամանակ ես հավատում էի: Ասում էի՝ ի՞նչ է պետք, այսքան տամ, լուծեք, թող առաջ գնա, լուծվի խնդիրը»,- ասաց նա:

Նարեկի խոսքով՝ Արտոն իրեն ասում էր, որ Սևակն անպարկեշտ է, բայց ինքը չէր հավատում դրան: «Մինչև 2010թ. չէի էլ հավատում, որ Սևակը կարող էր «քցել» ինձ: 2010-ին նոր հասկացա, երբ ինքը 5 ախրանիկներով մտավ հորս հիմնարկի օֆիսը, ջարդեց-փշրեց ու սպառնաց իմ կյանքին: Այդ ժամանակ եմ ես արթնացել»,- ընդգծեց Նարեկը:

Մեր հարցին, թե ինչպես ավարտվեց Արտոյի տան պատմությունը, նա պատասխանեց. «Մարդը նեղացավ, ուղղակի սիրտը կոտրված մնաց, որ ինքը, ի վերջո, տուն չունեցավ և իրեն խաբեցին ու «քցեցին»: Շատ վատ պատմություն է, բայց երբ մարդու մեջ չարություն կա, ինքն իր էությամբ մի բան է անում՝ մտածելով ոչ թե դիմացինի, այլ իր սեփական ջեբի մասին, ինքն ընդհանրապես շատ մարդկանց արտացոլանքն է մեր երկրում: Տեսնում ենք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում: Ինքն ուղղակի միացել է այդ աֆերիստ մարդկանց: Ցավոք սրտի: Հայրենակիցը հայրենակցին, մանավանդ Արտոյի նման մարդուն, որ եկել է և ուզում էր իր փոքրիկ անկյունն ունենալ հայրենիքում, որն ամենուն առջև բաց էր լինելու, եթե կայանար: Սրբապղծություն էր այն աղավաղելը: Բայց Սևակը կարողացավ անել դա: Աստված իր հետ»,- նշում է Նարեկը:

Մենք փորձեցինք խոսել նաև Սևակ Արզարունու հետ, բայց նրա հեռախոսն անհասանելի էր:

«Արտո, փաստորեն, այդպես էլ տուն չունեք Հայաստանում»,- դիմեցի Արտոյին: «Ֆիզիկական տուն չունեմ, բայց հոգեկան մոտավորապես բոլոր տներն ալ իմս են»,- պատասխանեց նա՝ նշելով, որ գուցե մի օր ինքն էլ կունենա իր սեփական անկյունը Հայաստանում: Արտոն վերջում հավելեց, որ եթե հնարավորություն ունենա, ավարտին կհասցնի կիսակառույց տան շինարարությունը: 

Մեկնաբանություններ (11)

Եսիմ
Սպիտակցի Հայկոի ու Թաթուլի դաչաներից մի անկյուն վարձակալի գոնե Գրեմմիի մրցանակը չոր տեղում կպահես...........
Qzvox
Hayastan qzastan, Qzell@ darzel e petakan qaxaqakanutyun.
mara
Es amen inch@ uxaki ahavora
Anon
How really sad that a very good friendship between Nareg and Arto has been completely shattered by such a deceitful and conniving low life such as Sevak. I sincerely hope that one day the friendship that Nareg and Arto once enjoyed returns to them. It shouldn't be like this because of a third party's calculated scheming who is unscrupulous and lacks principals. But this story is a wake up warning to the diaspora and sadly it will make people think twice about investing in Armenia.
Արմեն զատիկեան
Ի՜նչ էլ քնքուշ բառ է օգտագործված՝ «խաբել»: «Քցել» են այնպես, ինչպես հայրենիք վերադարձած մնացած կարոտաբախտ աղպարերին...
arno
Մեhttp://www.louysworld.com/archives/25733 1915 tvakani depqeric heto bazmativ hreaner dimel en haj araqelakan ekexeci azapox linelu xndranqov , ajsinqn haj en darcel , areq hetevutyun .
Vik
Ցաւալի է, անշուշտ: Բայց յոռեգոյնը այն է որ Սեւակը սփիւռքահայ է, իրողութիւն որ կը փաստէ թէ աւազակը նոյննէ ամէն տեղ...
Kevork
Yeah, in the US when we engage in this kind of business we sign contracts. If someone does something wrong, they can get sued and lose more than they stole. This is what Armenia is lacking... professional business ethics. Most Armenians will not return to Armenia until this is fixed, but it starts with a government which is willing to enforce the rule of law.
Vahan
Hey Harutik, since you really don't give a damn....come to Armenia and bring lots of cash. We'll fleece you just for the fun of it. It's a national past-time. What have you received from your Russian overlords today?
Ed
Harutik, whom do you work for? Is it the russian FSB or serzh's hanrapetakan?
Artur
Erb a avartvelu ays mxdzavanj@ ???? es incher a katarvum mer Erkrum , sa menq chenq , sa mer eutyun@ chi es ovqer en sranq ekel mtel en mer mej. Arto Jan mi husahatvir ....... amen inch poxvelu a ! Havatum Em

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter