HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռումպացված դատավորներ. քաղաքացին պատրաստ է համագործակցել գլխավոր դատախազի հետ

Վանաձորի բնակիչ Սամվել Հարությունյանը ցանկանում է օգնել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Նա դիմում է գրել գլխավոր դատախազին: Ստորեւ ներկայացնում ենք դիմումը նույնությամբ. 

«ՀՀ Գլխավոր դատախազ  պարոն  Գևորգ Կոստանյանին

Սամվել Ջահանի Հարությունյանից

  ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն Կոստանյան, Ձեր հայտարարությունն այն մասին, որ դատավորին կաշառելու ցանկացած ապացույց կարժանանա Ձեր անձնական ուշադրությանը` ոգևորում և պարտավորեցնում է օգնել Ձեզ իրավապահ համակարգում օրինականություն հաստատել:

Ես այն կարծիքին եմ, որ դատավորին կաշառք տալիս է իր շահը հետապնդող կողմը և որպես կանոն դժգոհ չի մնում:

Բնականաբար վերջինս բողոքելու կարիք չունի: Դատավորի կաշառվելը կամ կոռումպացված վճիռ կայացնելն ուղղված է ընդդեմ դատավճռի հետևանքով տուժող կողմին և հենց նա է շահագրգիռ ապացուցել, եթե ոչ կաշառքի փաստը, ապա վճռի կոռումպացված լինելը:

Հանդիսնալով նման իրավիճակում հայտնված և կոռուպցիոն գործարքների հետևանքով տուժած կողմ` ես պատրաստ եմ համագործակցել ՀՀ Գլխավոր դատախազության հետ և ներկայացնել հիմնավոր ապացույցներ առ այն, որ Երևանի Կենտրոն համայնքի դատավոր Է. Ասատրյանը վերաքննիչ դատարանի դատավոր Լ. Թադևոսյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Հովնանյանը կոռումպացված են և իրենց կայացրած վճիռներում առաջնորդվում են մասնավոր շահով:

Չեմ ակնկալում դատավճռի փոփոխություն, սակայն առավել կարևոր եմ համարում, որ նման դատավորների գործողությունները գնահատվեն ըստ արժանվույնս:

Դիմում եմ Ձեզ բաց դիմումով և համոզված եմ, որ իմ դիմումն օրինակ կծառայի այլ քաղաքացիների համար ևս, և գուցե Ձեր հայրենասեր գործունեությունն ստանա քաղաքացիական լայն աջակցություն:Այս դիմումը համաձայն կարգի ուղարկվել է Ձեր պաշտոնական հասցեով:

Դիմող`        Սամվել Հարությունյան»:

Վանաձոր քաղաքի Նար-Դոսի 73ա տուն. հեռ. 093 603 306

Մեկնաբանություններ (6)

Սպարտակ Գորանցյան
Բարև Ձեզ, պատրաստ եմ Ձեզ ներկայացնել դատարանների կողմից կայացված ակնհայտ անարդար վճիռներ:
ԳԵՂԱՄ
Շատ խելք հարկավոր չէ գտնել նման դատավորների,,Պետք է անալիզի ենթարկել,եվրոդատարանում ՀՀ-ի դեմ որոշում ընդունած ամեն մի գործ.Արդյունքում կպարզվի որ դատավորները կամ տակ են սխալ որոշում ընդունել կամ կաշառքի արդյունքում, Վերջում պետական բյուջեից է կատարվում փոխհատուցումը
hasmik
es karox em nerkajacnel vor harkajin partavorutjunery taqcnelu hamar kentroni databory kajacrel e anardar vchir
Հակոբ
Նախապես նշեմ, որ իշխանամեդ չեմ և ինքս էլ կերազեմ կաշառակերություն երևույթի վերացման: Իրավաբանական տեսանկյունից անարդար վճիռները կաշառք վերցնելու կամ տալու ապացույց չեն կարող հանդիսանալ, դա կարող է լինել միայն կասկածի հիմք մեր՝ քաղաքացիներիս համար: Անարդար վճիռները սխալ սուբյեկտիվ ընկալման հետևանք են (սխալ ներքին համոզմունքի ձևավորում), որի պատճառները կարող են լինել բազմաթիվ՝ սկսած իրավագիտակցության ցածր մակարդակից վերջացրած կաշառք ստանալուց: Իրականում իմ կարծիքով գրեթե անհնար է նման պարագայում բացահայտել կաշառք վերցնելու հետ կապված հանցագործությունը, քանի որ կաշառքի դեպքում երկու կողմերն էլ գոհ են մնում՝ կաշառք տվողը հասսնում է իր համար բարենպատ պայմանների առկայության, կաշառք վերցնողն էլ գոհ է գումարի չափից: Այսինքն տարաձայնություն չկա կաշառք տվողի և վերցնողի միջև: Բացի դա էլ ձեր կողմից նշված դատական ակտերը, կարող է բողոքարկվել բացառապես վերաքննության և վճռաբեկության կարգով, գլխավոր դատախազությունը այստեղ անելիք չունի:
mane
Sireli hayep wop duk nexanum ek openkizh, ba mep warchapet@ inch ani,wor edkan jamanak dimel e dataxacutyn, bajch woch mekh chi @ndarachum xexchin.mnacele anpatasxan,ba ink@ um boxoqi?h....
gevorg
EEEhhh, miamit Loretsi jan. Satananeri mej inq ardarytyn? Astzyts el sranq vax 4ynen.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter