HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Մերժվել է բախտագուշակ Վարսիկի ամուսնու հաղորդումը՝ բռնության մասին

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժինը մերժել է բախտագուշակ Վարսիկի ամուսնու՝ Համլետ Հակոբյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը՝ հանցադեպի բացակայության հիմքով: Վերջինս հաղորդում էր ներկայացրել այն մասին, թե իր թոռնուհին՝ Վարսիկ Հակոբյանը, կապտուկներ ունի, ինչը կարող է մոր կողմից բռնության հետեւանքով առաջացած լինել:

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունը նախապատրաստել է նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ կապտուկը ծեծի հետեւանք չէ:

Հիշեցնենք, որ Վարսիկ Հակոբյանը գտնվում էր մոր՝ Հասմիկ Խաչատրյանի խնամակալության ներքո: Հայրը՝ Սարգիս Հակոբյանը նոյեմբերի 26-ին Վարսիկ Հակոբյանին վերցրել է Երեւանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրից եւ տարել Գավառ:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի փաստաբան Նոնա Գալստյանը, ով պաշտպանում է բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի շահերը, «Հետքի» հետ զրույցում նշեց. «Հասմիկ Խաչատրյանը եւ «Կանանց աջակցման կենտրոն»-ի մի շարք աշխատակիցներ եւս  բացատրություններ են տվել, որոնց արդյունքում պարզվել է, որ Վարսիկ Հակոբյանը մոր կողմից ծեծի ենթարկվել չէր կարող: Կապտուկը ծեծի արդյունք չէ: Ըստ Հասմիկի՝ կապտուկն առաջացել է դպրոցում՝ ճոճանակով խաղալու ժամանակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter