HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզպետը խոստացել է վճարել համայնքների 10 % ներդրումը

Դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ կայացավ  ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հայցերի քննությունն ընդդեմ մարզի Խնածախ, Խոզնավար, Վաղատուր համայնքների: Ծրագրերի իրականացման գրասենյակը գազիֆիկացման շինարարական աշխատանքների իրականացման համար համաֆինանսավորման պայմանագրով ամրագրված պարտավորությունները չապահովելու պատճառով պահանջում է նշված գյուղական համայնքներից բռնագանձել համապատասխանաբար`  27 մլն 932 հազար դրամ, 14 մլն 674 հազար դրամ եւ 14 մլն 590 հազար դրամ:

Վաղատուր համայնքի դեմ ներկայացված հայցով դատական նիստին երեկ չէին ներկայացել ոչ հայցվոր, ոչ էլ պատասխանող կողմերը: Նիստի քարտուղարի տեղեկացմամբ` հայցվորի ներկայացուցիչ Աննա Գաբրիելյանը նախապես տեղեկացրել էր, որ չնայած դատական նիստին չի մասնակցելու, այնուամենայնիվ, հայցն ամբողջությամբ պնդում էր և խնդրում դատական նիստն իրականացնել իր բացակայությամբ: Դատավոր Մ. Հովակիմյանը դատարանին տեղեկացրեց, որ ավելի ուշ հայցվորը հեռախոսագրով միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովումը երկամսյա ժամկետով հետաձգելու մասին: Դատարանը բավարարեց հայցվորի պահանջը, այսպիսով պատասխանողին՝ Վաղատուրի համայնքային իշխանությանը, հնարավորություն տալով երկկամսյա ժամկետում ապահովել 10%-ի չափով նախատեսված եւ պայմանագրով ամրագրված պարտավորությունը:

Ավելի ուշ պատասխանողի ներկայացուցիչ Վաղատուր համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննեսյանը նշեց, որ համայնքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Սյունիքի մարզպետը, և երկամսյա ժամկետ է սահմանվել նաև մյուս պատասխանողների՝ Խոզնավար ու Խնածախ համայնքների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter