HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս. 10 հոգի կոտրվածք է ստացել

Վերջին 10 օրվա ընթացքում հանրապետության բոլոր վայրերում, մասնավորապես՝ Գորիսում, տեղումներն առատ են եղել: Ու թեև մի քանի օր է, ինչ ձյունը դադարել է, սակայն ճանապարհները շարունակում են ամբողջությամբ պատված մնալ մերկասառույցով՝ դժվարացնելով մեքենաների և հետիոտնի տեղաշարժը: 

Այս ընթացքում քաղաքի սառցակալած մայթերում 10 հոգի ընկել ու կոտրվածք է ստացել: Այս մասին հայտնել է Գորիսի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Գոռ Շեգունցը: «Դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում 10 քաղաքացի է դիմել՝ վերին և ստորին վերջույթների կոտրվածքներով: Սալջարդերի վնասվածքով ևս դիմում են, բայց այն չենք գրանցում: Եթե կոտրվածքների թվին ավելացնենք նաև սալջարդերը, ապա դիմողների թիվն անհամեմատ մեծ կլինի»,- ասում է բժիշկը: Նա նաև հավելում է, որ դիմողների 60 %-ը տղամարդիկ են:

Գորիսում սանմաքրման աշխատանքներն իրականացնում է «Գորիս ՏՆՏ» ՓԲԸ-ն: Ընկերության տնօրեն Սեյրան Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկա պահին փողոցներում մաքրման աշխատանքներ են իրականացվում: «Այս 8 օրերի ընթացքում մոտ 15 մեքենա ավազ ենք ցանել ճանապարհներին, աղ չենք ցանում, վարորդները բողոքում են, որ աղը մեքենանների անվադողերը շարքից հանում է»,- նշում է Ս. Գևորգյանը:

Հակառակ տնօրենի հավաստիացումներին՝ դեկտեմբերի 11-ին տեղացած ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու համապատասխան մարմինների ծառայությունները նկատելի չեն, քանի որ մերկասառույցը շարունակում է խանգարել մարդկանց ազատ տեղաշարժվելուն: Մնում է միայն հյուսներս դնենք արևի «գթասրտությանը»:

Մարիամ Մաթևոսյան

Մեկնաբանություններ (1)

patron
Зато фигурги катанян кзаргана Сюникум

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter