HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը տարին եզրափակում է 35-րդ տեղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային նոր ցուցակում նահանջել է 1 տեղով եւ այժմ զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը (716 վարկանիշային միավոր): Այսպիսով՝ մեր թիմը տարին եզրափակում է բավականին բարձր տեղում: Մինչ այս լավագույն ցուցանիշը եղել է 2011-ին, երբ տարեվերջին Հայաստանի ընտրանին 46-րդն էր: 

Համաշխարհային ցուցակի առաջին 18 հորիզոնականում փոփոխություններ չեն եղել: Ցուցակը գլխավորում է Իսպանիան, որին հաջորդում են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իտալիան, Շվեյցարիան, Հոլանդիան, Բրազիլիան:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը շարունակում են մնալ ուկրաինացիները, որոնք պահպանել են իրենց 18-րդ տեղը, ռուսներն էլ շարունակում են ընթանալ 22-րդ հորիզոնականում: Հայաստանի թիմը լավագույն եռյակում է, ինչպես եւ անցյալ ամիս: 

Տարածաշրջանում մեր հարեւաններից Իրանը 12 տեղով առաջադիմել է մինչեւ 33-րդ տեղ ու հիմա արդեն գերազանցում է մեզ: Թուրքիան 43-րդն է, Ադրբեջանը՝ 94-րդը, Վրաստանը՝ 101-րդը: Ադրբեջանցիներն առաջ են եկել 1 տեղով, իսկ թուրքերն ու վրացիները տեղաշարժ չեն գրանցել: 

Հաջորդ ցուցակը կհրապարակվի 2014-ի հունվարի 16-ին: 

Լուս.՝ ffa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter