HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանը ոտքի է կանգնում՝ ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի

Քիչ առաջ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Կապանի 10 ՀԿ-ներ նամակով դիմել են ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին` իրենց բողոքը հայտնելով հունվարի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործարկման վերաբերյալ:

Ահա թե ինչ են գրել կապանցիները նամակում:

«Մեծարգո պարոնայք վարչապետ և ԱԺ նախագահ

Հայտնում ենք մեր անհամաձայնությունը 2014 թ.-ից կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կիրառման վերաբերյալ: Կարևորելով ներկայացվող համակարգի կիրառման հաջողված և ձախողված միջազգային փորձերը՝ այն տեղայնացնելու համար, բնականաբար, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, որը կարծեք անտեսվում է:

Բնակչության աղքատության աննախադեպ բարձր ցուցանիշների հանգամանքը, կառավարության առջև առաջնահերթ խնդիր պետք է դնի տնտեսության զարգացումը, ՀՀ քաղաքացու արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծումը: Կյանքի նվազագույն պայմանները չապահովող աշխատավարձ ստացող քաղաքացու համար անընդունելի է եկամուտների նվազեցումը՝ ապագայում համեմատաբար բարեկեցիկ կենսաթոշակ ստանալու մշուշոտ խոստումների փոխարեն: Մենք ականատեսն ենք բազմաթիվ աղաղակող անարդար երևույթների և այս ամենի հետևանքը, քաղաքացու պաշտպանված չլինելու զգացողությունն է: Սոցիալապես բևեռացված և բևեռացվող հասարակության շրջանում տիրող հուսահատության և անվստահության մթնոլորտում, որտեղ գերակշռում է արտագաղթի տրամադրությունը, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի կիրառումը չի կարող դրականորեն ընդունվել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կառավարության հետ մասնագիտական դիսկուրսում ներքաշվելու անհրաժեշտություն չենք տեսնում և պահանջում ենք հրաժարվել այս նախաձեռնությունից»: 

Հավելենք, որ շաբաթ օրը՝ ժամը 12:00-ին, Կապանում տեղի է ունենալու երթ` ընդդեմ կուտակային կեսնաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանում (և Սյունիքում) առաջին հերթին շարունակական ցույցեր պիտի անել՝ ընդդեմ Սյունիքի հանդեպ հանքային/էկոլոգիական տեռորիզմի: Այսօր Սյունիքում արդեն գործում է 11 մետաղական հանքավայր ու Սյունիքում արդեն կա 12 պոչամբար՝ բոլոր 12-ը կառուցված օրենքի կոպիտ խախտումներով: Մինչև 2016 թ.-ը Սյունիքում ցանկանում են շահագործել ևս 28 մետաղական հանք:Այսինքն՝ 11 + 28 = 39.....................................(Գունավոր) մետաղների արտահանումը ուղեկցվում է ՑՐՎԱԾ ՈՒՐԱՆՈՎ և ԹՈՐԻՈՒՄՈՎ,որը ԴԱՐԵՐՈՎ մնում է հողում և ջրում: Գումարած՝ Մենդելեևի աղյուսակի 50-ից ավել էլեմենտներ. հետևանքը՝ ծծմբային միացություններով թունավոր-ծանր մետաղական օդ: Միայն ԳԵՐԹՈՒՆԱՎՈՐ ցրված ուրանը մոտ 300 հիվանդություն է առաջացնում և մարդու մարմինը 20-30 տարով ավելի շուտ ծերացնում:......................................Այնպես որ, հատկապե՛ս հարավային Սյունիքի երիտասարդ սերնդի ՄԵԾ ՄԱՍԸ թոշակային տարիքի սկի չի էլ հասնելու,եթե ՀԻՄԱ վեր չկենա ու ԱՏԱՄՆԵՐՈՎ ՉՊԱՅՔԱՐԻ հանքային/էկոլոգիական տեռորիզմի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter