HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ն. Զոհրաբյան. «ՀՀ-ն պետությո՞ւն է, թե՞ սխոդկա»

«ՀՀ կառավարությունը «Գազպրոմի» հետ ընդամենը վարել է վասալային քաղաքականություն»: ԱԺ-ում մտքերի փոխանկման ժամին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա իր ելույթից առաջ նկատեց, թե հատկանշական է, որ էներգետիկայի նախարարը դահլիճում չէ: Այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ նախագահը` ասելով. «Տիկին Զոհրաբյան, 3 ժամ մարդը խոսափողի մոտ կանգնած պատասխանում էր, կարո՞ղ էր 5 րոպե դուրս գալ»: Պատգամավորն էլ նշեց, որ դահլիճում պետք  է լիներ ոչ միայն նախարարը, այլև այդ վասալային համաձայնագրերի իրական պատասխանատու  վարչապետը: Զոհրաբյանի խոսքով` նշյալ համաձայնագրերով ռուսական «Գազպրոմը» ստացել է վերսահմանադրական, վերօրենսդրական կարգավիճակ, քանի որ ՀՀ կառավարությունը ոչ թե ՌԴ-ի, այլ ընդամենը «Գազպրոմի» հետ վարել է վասալային քաղաքականություն:

«Գազային այս ողջ գործընթացն ընթացել է ստի, կեղծիքի, խաբեության և ստվերային գործարքների արդյունքում: Իրար հակասող հայտարարություններ կառավարության տարբեր անդամների կողմից` գազի գինը թանկանալու է, գազի գինը չի թանկանալու, 300 մլն  դոլար պարտք ունենք, նախարարներից մեկն ընդհանրապես չէր լսել, որ մենք այլևս 300 մլն դոլար պարտք ունենք, խոստացավ ճշտել-ասել, Իրանի դեսպանի հայտարարություն, դեսպանին հակասող հայտարարություն, հակընդդեմ  հայտարարություն, նախագահի աշխատակազմի ղեկավարի  հայտարարություն, դրան հակասող «Գազպրոմի» նախագահ Միլլերի հայտարարություն»,- ասաց պատգամավորը: Նրա ասելով` աբսուրդն այն է, որ որևէ փաստաթուղթ չկա, ինչը վկայում է, որ ամեն ինչի մասին խոսվել է բանավոր: «Ես ուզում եմ իմանալ, Հայաստանի Հանրապետությունը պետությո՞ւն է, թե՞ սխոդկա, որտեղ կառավարությունն իրեն կարող է թույլ տալ բանավոր խոսել ՌԴ-ի կամ «Գազպրոմի» հետ և բանավոր խոսացածի արդյունքում ՀՀ քաղաքացուն «նվիրել» 300 մլն դոլար պարտք»,- ընդգծեց նա:

Պատգամավորը նաև նշեց, թե այդ պարտքը թաքցնելն արդյոք պայմանավորված է համապետական մի քանի ընտրություններով:

«Սա ուղղակի հանցավոր համաձայնություն է, և, անկեղծ ասած, չէի ցանկանա, որ նախարարը միայնակ մտներ այդ հանցավոր պատասխանատվության տակ, որովհետև  միևնույնն է, պատմությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը, մի րոպե անգամ չկասկածեք, ամեն ինչ դնելու է իր տեղը, և, բնականաբար, այս հանցավոր գործարքի պատասխանատուները կրելու են իրենց պատիժը, կրելու են քրեական պատասխանատվություն այս գործարքը ստվերային, թաքուն տանելու համար»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Մեկնաբանություններ (2)

mahmouzian
Naira .only a person like you can govern armenia .thank you for all you do ..mihran
hayk
Apres Naira du amenayn jshtutyamb artahaytum es millionavor hay mardkanc mtqern uixcer@. du arjani es shat aveliin qan patgamavorn e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter