HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Գազի համաձայնագրի դեմ քաղաքացիները բողոքում են ԱԺ-ի դիմաց (լուսանկարներ)

Ինչպես ամբողջ Երևանում, այնպես էլ ԱԺ-ի դարպասների մոտ սառնամանիքը զգացնել է տալիս: Չնայած դրան, այսօր` ժամը 11:30-ից խորհրդարանի դարպասների մոտ բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված գազի մասին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի դեմ:

Քաղաքացիներից ոմանք նույնիսկ փակեցին Բաղրամյան պողոտան կարճ ժամանակով: Ոստիկանության հետ առաջացած բախման հետևանքով մի քանիսը բերման ենթարկվեցին:

«ՀայՌուսգազարդ»-ի վաճառքի վերաբերյալ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստը շարունակվելու է  մինչև ժամը 20:00-ն: Քաղաքացիները պատրաստվում են այդ ժամին նույնպես հավաքվել ԱԺ-ի դարպասների մոտ:

Մեկնաբանություններ (1)

Նահապետ
Սիրելի ժողովուրդ, ում համար թանկ է Հայաստանի անկախությունը, վաղը հավաքվենք Ազգային ժողովի մոտ, շրջափակենք մուտքերը և թույլ չտանք դավաճան հհկ-ականներին մտնելու շենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter