HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանուկյանը` Մովսիսյանին. «Դուք սուտ եք ասում, որ քյաշ փող եք տվել»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով` «Գազպրոմի» հետ կնքված գործարքը ծայրից ծայր գաղտնի, անօրինական գործարք է: Նա նկատեց, որ Արմեն Մովսիսյանն իր խոսքի մեջ երեք անգամ օգտագործել էր «քյաշ» (կանխիկ) բառը, և պահանջեց բացատրություն, թե այդ ինչ կանխիկ գումարի մասին է խոսքը: «Դուք սուտ եք ասում, որ քյաշ փող եք տվել»,- շեշտեց Ա. Մանուկյանy:

Ըստ նրան` 2012թ. պաշտոնապես հայտարարվեց, որ «Հայռուսգազարդը» 65 մլրդ դրամ վնասով է աշխատել: Դա ևս սուտ է, քանի որ, ըստ պատգամավորի, ՀՀ-ում որևէ սպառող` քաղաքացի կամ իրավաբանական անձ, գազի պարտք չունի: Արամ Մանուկյանի խոսքով` չէր կարող ՀՀ-ն մինուսով դուրս գալ:

«Ո՞վ է գնահատել մեր երկրի սեփականությունը»,- պատգամավորը դիմեց նախարարին` պահանջելով ներկայացնել փաստաթուղթ:

Ինչ վերաբերում է պետական պարտքին, Ա. Մանուկյանը նկատեց. «Էսօր մի կերպ խուսանավելով` ասացին, որ դա պետական պարտք է: Միշտ մերժել էին, որ դա պետական պարտք է: Եվ եթե դա պետական պարտք է, հիմա բերեք ձևակերպենք բյուջեի փոփոխություն»: 

Պատգամավորն ասաց, որ ՀՀ-ում որակով գազ չկա, այլապես գազի գինն ավելի թանկ կլինի և կկազմի մոտ 500 դոլար: «Պարտք չէր կարող ձևավորվել, որովհետև առաջին գնից 20 դոլար` 45 տոկոս, ավելացել է, մենք վերցրել ենք այդ գումարը քաղաքացուց: Այդ ինչպե՞ս, այդ ո՞ր հաշվարկով  այս պարտքը գումարվեց: Ու ես հայտարարում եմ, որ այդ պարտքը պայմանավորված պարտք է»,- ասաց նա:

Մեկնաբանություններ (3)

Գալուստ
Այստեղ երկու տարբերակ եմ տեսնում: Կամ այդ 20% հետ է վերադառնում իրանց գրպանը, կամ տվել են ինչ որ մեղքի դեմ: Պուտինը չեր համարձակվի 100% ակցիաները սեփականացնել:
Նահապետ
Սիրելի ժողովուրդ, ում համար թանկ է Հայաստանի անկախությունը, վաղը հավաքվենք Ազգային ժողովի մոտ, շրջափակենք մուտքերը և թույլ չտանք դավաճան հհկ-ականներին մտնելու շենք: Այս լկտի իշխանությունը պետք է հեռանա
Գուրգեն
Կարդացեք կիրգիզական Գազպրոմի մասին http://newsland.com/news/detail/id/1212214/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter