HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանցի երիտասարդներն` ընդդեմ պարտադիր կուտակայինի (լուսանկարներ)

Այսօր Կապանում տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ակցիային մասնակցել են մոտ 200-250 երիտասարդ:

Նրանք երթը սկսել են Կապանի ավտոկայանից, ապա շարժվել դեպի մարզպետարանի բակ` քաղաքի կենտրոնական հրապարակ:


«Վանկարկումներով երթ կազմակերպեցինք Կապանի մարդաշատ փողոցներով և ընդհանուր առմամբ երթը կարող ենք համարել հաջողված և կազմակերպված, քանի որ որևէ արտառոց դեպք չի եղել երթի ժամանակ: Երիտասարդությունը ոգևորված էր, և շատ հավանական է, որ տոնակատարություններից հետո բողոքի ակցիաները շարունակվեն: Այս խնդրի վերաբերյալ պետք է մոբիլիզացվեն բոլոր քաղաքացիական և քաղաքական ուժերը, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել»,- ասաց Ա. Փարսադանյանը:


Լուսանկարները տրամադրել է Ա. Փարսադանյանը

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքի երկարաժամկետ քաղաքական -տնտեսական ապագան Սյունիքի ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ մեջ է: Թե սա կլինի անկախ Սյունիքի Հանրապետություն,թե ինքնավար քաղաքական միավոր Հայաստանի հետ,այնքան էլ կարևոր չէ: Հայը Սյունեցուն ՈՉԻՆՉ չի՛ տվել ու ոչինչ չունի էլ տալու:Ուստի,սյունեցին ինչքան քիչ նայի Երևանին,այնքան ավելի լավ ու արդար կյանք կունենա:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ որտե՞ղ են ցույցերը՝ ընդդեմ ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1)-ի : Այս հոդվածը կործանել է (նաև) Սյունիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter