HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովը վավերացրեց գազի համաձայնագիրը

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց «2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: 

Ընդդիմադիրներ խմբակցությունները` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն լքեցին դահլիճը: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ եթե նրանք դուրս գան դահլիճից, իրենք նորմալ կքվեարկեն: Հովիկ Աբրահամյանը վիրավորում էր ընդդիմադիր պատգամավորիներին` ասելով, որ նրանք ցածր ինտելեկտ ունեն և ինքը ամաչում է, որ նմանները ԱԺ են եկել: 

Քանի որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների քարտերը և նրանք էլեկտրոնային համակարգով չկարողացան քվեարկել, քվեարկեցին ձեռքով: Հաշվիչ հանձնաժողովը պետք է հաշվեր կողմ և դեմ քվեարկողներին կամ ձեռնպահներին, սակայն ընդդիմիր խմբակցությունները արձանագրեցին, որ Հովիկ Աբրահամյանն է հաշվում, և իրականում կողմ քվեարկողներն ավելի քիչ են: Համաձայն այդ քվեարկության` համաձայնագրին կողմ քվեարկեցին 77 պատգամավորները, ձեռնպահ ու դեմ քվեարկողներ չեղան: 

Այդ ընթացում լրագրողների օթյակից վերջիններս պաստառներ էին պարզել և ծեծում էին ապակիները` կանխելու ՀՀԿ-ական պատգամավորներ կողմ քվեարկությունը: 

Երբ լրագրողները ծեծում էին ապակիները, Հովիկ Աբրահամյանը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց կարգը պահպանել, և աշխատակիցները լրագրողներից մեկի ձեռքին խլեցին պաստառը:  

Մեկնաբանություններ (1)

hhkakan,ov amachum e ir kusakicneri poxaren
de inch,2013 tvakani dektemberi 23 himnovin vacharvaec HAYASTANI HANRAPETUTYUN@,himnovin darzanq STRUK ev SOXACOX putinakanneri hamar,ev cavali e,vor vacharecin 77 mard,voronq krum en HAYI anun ev vor nranc UXEXNERI KUSUTYUN@ vaxuc patrel e Serjik@,,,,,,,,,hargeli Hetq xmbagrutyun,hargeli Edik Baxdasaryan,zez kxndrei zer elektronayin ejum mi ankyun stexcel,grelov bolor ayt DAVCHANNERI anunn er@,eryak@ parze....hovik abrahamyan,edik sharmazanov,hermine naxdalyan.....xndrum em sharunakeq tvarkel mnacyal 74 davachanneri anunner@.......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter