HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Որոշողը մենք ենք». քաղաքացիները ԱԺ դարպասների մոտ (լուսանկարներ)

Ժամը 11:30-ից բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ դարպասների մոտ, որպեսզի իրենց ներկայությամբ բողոքի ձայն բարձրացնեին այդ պահին խորհրդարանում տեղի ունեցող քվեարկության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:

ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների` ձեռքով քվեարկությամբ պայմաանգիրը վավերացվեց, սակայն քիչ անց խորհրդարանական մյուս չորս խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե քվեարկությունը խախտումներով է եղել, հետևաբար չի կարող վավեր համարվել:

Գազի մասին պայմանագրի դեմ պայքարող քաղաքացիները, չնայած «սիբիրյան» ցրտին, մի քանի ժամ մնացին ԱԺ դարպասների մոտ:

Մեկնաբանություններ (1)

haj
Միթե վաղուց չենք համոզվել, որ խորհրդարանում ընդդիմադիրներ չկան? Եթե լինեին, մանդատներից վաղուց հրաժարված կլինեին, կնշանակվեին նոր ընտրություններ, իրենք էլ ոչ թե իրենց ձայների համար սուտ խոստումներ կտային, այլ ընդամենը երկիրը քանդող ընտրակաշառքի դեմ կպայքարեին, աղքատ մարդկանց ոտները ընկնելով կբացատրեին, թե ինչ հրեշ է ընտրակաշառքը;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter