HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2014-ին Carrefour-ը Երևանում կավարտի իր հաստատվելու աշխատանքները

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն պատասխանել է «Հետքի» հարցերին:

- Պրն դեսպան, մեկ տարուց ավելի է՝ հայ հասարակությունը, ԶԼՄ-ները եւ կառավարության որոշ ներկայացուցիչներ խոսում են Հայաստանի շուկա «Կարֆուրի» մուտքի եւ դրա հետ կապված խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ կային, որո՞նք էին խոչընդոտները: Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվե Ալեքսանյանն է խոչընդոտներ ստեղծում «Կարֆուրի» համար՝ խուսափելով մրցակցությունից:

Carrefour-ը ավարտում է 2014-ին քաղաքամայր Երևանում իր հաստատվելու աշխատանքները: Բոլորի կողմից շատ սպասված և իշխանությունների աջակցությունից օգտվող նորամուտը, հնարավորության դեպքում, տեղի կունենա տարվա ընթացքում: 

- Ինչպե՞ս եք գնահատում ֆրանսիական ներդրումները Հայաստանում, կարո՞ղ եք նշել այդ ներդրումների ծավալները: Վերջին հինգ տարվա ընթացքում, «Օրանժից» բացի, այլ նոր ներդրողներ եղե՞լ են:

- Carrefour-ի, ինչպես նաև կուտակային  կեսաթոշակային ֆոնդերի կառավարման համար ընտրված Crédit agricole և Société générale ֆրանսիական բանկերի ընդհանուր մասնաճյուղ  AMUNDI-ի հաստատվելը Հայաստանում հնարավորություն կտա Ֆրանսիային ամրապնդելու  արևմտյան թիվ առաջին ներդրողի իր տեղը Հայաստանում:

Այս համատեքստում, բնակպայմանների բարելավման նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալության և Ազգային հիփոթեքային ընկերության (Երևան) միջև դեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված 10 միլիոն եվրոյի վարկային պայմանագիրն է՛լ ավելի կխթանի երկու երկրների տնտեսական համագործակցությունը:

Լուսանկարը` դեսպանության պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter