HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգը (լուսանկարներ)

 «...Արվեստը շատացնում է Աստծու տված գեղեցիկը. քարին աչքեր է պարգևում, որ նայի մեզ, ջութակին՝ ձայն, որ լսելի դառնա մեր ներսի լռությունը, բեմում վերստեղծում է մարդու ապրած կյանքը, որ նա տեսնի իր վերելքներն ու անկումները: Արվեստագետներ են բոլոր նրանք, ովքեր շատացնում են կյանքի գեղեցիկը»:

Հովհաննես Չեքիջյան 

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և մենակատարները:

«Ամենայն հայոց մաեստրոն», ով արդեն 85 տարեկան է, 52 տարի անընդմեջ ղեկավարում է ազգային կապելլան:

Մեկնաբանություններ (2)

erkrpagu
Erani nerkanerin
john
ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՍՊԱՌ ԱՎՅՈՒՆ ՄԵՐ ՀՐԱՇՔ ՄԱԵՍՏՐՈՅԻՆ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter