HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը ստորագրել է գազային համաձայնագրերը

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը «Հետքին» ասաց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ստորագրել է գազային համաձայնագրերը:

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները հայտարարում են, որ համաձայնագրերը չի վավերացվել եւ այդ հարցով պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:

Այդ համաձայնագրերը վավերացվել են երեկ՝ ձեռքով քվեարկության միջոցով: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ դրանց կողմ էր քվեարկել 72 պատգամավոր: Ընդդիմությունը եւ ԲՀԿ-ն բոյկոտել էր քվեարկությունը եւ լքել դահլիճը:

Նշենք, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ վավերացված Հայաստանի հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը 10-օրյա ժամկետում կազմում է վավերագիր եւ ներկայացնում ՀՀ նախագահի ստորագրմանը: Իսկ ՀՀ նախագահի ստորագրած վավերագիրը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության կնիքով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter