HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյան. «Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ»

Հեռախոսազրույց դերասան, 2 ամիս կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի հետ: 

-Վարդա՛ն, ինչպե՞ս եք, առողջությունն ինչպե՞ս է Ձեր: 

-Առողջական վիճակս բավարար է, համեմատաբար լավ եմ, կրիզիսային վիճակն անցավ: Գիտե՞ք, դատարանից կալանավայր ինձ բերեցեին կիսագիտակից վիճակում պատգարակի վրա: Երբ անկողին մտա, տեսա շուրջս հավաքված սև հագած տղաներ՝ կալանավոր, կալանակից եղբայրներ: Սկսեցին հետս խոսել, զրուցել, ծիծաղել, կատակ անել, մխիթարել: Շատ զարմանալի էր, հետո թեյ բերեցին, զարմանալի մի թեյ՝ մեղրամոմով: Տվեցին գաթա: Կհավատա՞ք՝ 10-15 րոպեում կարողացան ինձ ոտքի կանգնեցնել: Նույնիսկ բժիշկները զարմացան: Երբ չափեցին ճնշումս, արդեն կարգավորվել էր: Դատական պրոցեսը շատ երկար էր տևել՝ 10 ժամից ավելի: Այդ ողջ ընթացքում ինձ մոտ էր շտապօգնության բժիշկը, ով հետևում էր, որ չվատանամ, չէ՞ որ ինձ բերել էին հիվանդանոցից: Հաց չէի կերել 10-12 ժամ, մեկ-մեկ միայն շոկոլադ էին տալիս, որ կարողանամ դիմանալ: Այստեղ մշտական բժշկական հսկողության տակ եմ: 

-Մարդու կյանքում բեկումային թվեր կան: 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս եք բնորոշում: 

- Վթարից ճիշտ կլիներ ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ՝ ավելի՛ հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքում: Այդ բեկումն արդեն եղել է: 

-Վթարից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քննարկումներ՝ սոցիալական ցանցերում, մամուլում: Շատերը դարձան դատավոր, շատերը՝ փաստաբան: Ձեր հայտնի լինելը, ի՞նչ եք կարծում, խանգարե՞ց: 

-Հասկանալի էր, որ իմ հայտնի լինելու պատճառով մեծ աղմուկ բարձրացավ: Հետո առաջին գնահատականները, կանխակալ կարծիքները և դրանց դեմ հակազդեցությունները շատ վնասեցին, նախաքննության ժամանակ տեղի ունեցած ինչ-ինչ հանգամանքները մարդկանց շատ վիրավորեցին: Իմ կալանավորումը չափից դուրս արագ էր, չափից դուրս եռանդ կար այդ ամենի մեջ, հիվանդ վիճակում կալանավորելը, ինձ դատարան քարշ տալը: Այս ամենը մարդկանց վիրավորեց, գրգռեց, սկսեց շարժում ի պաշտպանություն ինձ: Բնականաբար դա չէր կարող հոգեբանորեն չանդրադառնալ զոհված երեխաների ընտանիքների վրա: 

Այն, ինչ տեղի է ունենում մակերեսում, ի վերջո ծածկում է այն, ինչ կա խորքում: Եվ ես ավելի շատ մտածում եմ խորքի մասին: Իմ մտքերն այլ տեղ են՝ դատավոր, դատապաշտպանից շատ հեռու: Եվ մինչև իրար մեղադրելը, մինչև իրար վրա քար նետելը մարդ իրապես պիտի հասկանա այն ողբերգությունը, ինչն իրականում տեղի է ունեցել: Ինձ 5-րդ կամ 6-րդ օրն ասացին, որ երկու պատանի զոհվել է և մեկն էլ ողջ է մնացել, փառք Աստծո, բայց ծանր վիրահատություններ է տարել: Եվ իմ առաջին միտքը և խնդրանքը եղել է սա. երբ ի վիճակի կլինեմ քայլելու, թեկուզ ուրիշի օգնությամբ, ինձ տարեք այդ մարդկանց տուն, որովհետև ես այդպես եմ պատկերացնում առաջին քայլը՝ կիսել այդ մարդկանց վիշտը, սուգը, ցավը, որովհետև ես մասնակից եմ դրան թեկուզ իմ ճակատագրի բերումով, որովհետև դա, այնուամենայնիվ, նաև իմ մասնակցությամբ է տեղի ունեցել: Ես պատրաստ եմ եղել մտնել տուն, խոնարհվել այդ մայրերի առաջ, փարվել նրանց ոտքերին, սգալ տղամարդկանց հետ, թաքուն արտասվել, կիսել ամբողջությամբ նրանց վիշտը: Բայց, ավաղ, հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո ինձ ձերբակալեցին: Իմ ընկերները գնացել են Հակոբյանների մոտ, ցավակցել, այցելել գերեզմանները, միասին մատուցել պատարագ: Ցավոք, իմ մասին խոսքի վրա արգելք է դրվել, կալանք է դրվել: Իրենք չեն ուզեցել իմ անունը լսել: Ես դա նույնպես հասկանում եմ: Եվ ես մտածել եմ, որ ժամանակ է պետք: Ցավալին  այն է, որ այսօր այդ ժամանակը փոխարենը գնալով հանգստացնի կրքերը, բերի առողջ բանականության, հակառակը՝ ավելի է գրգռում: Եվ մենք սկսում ենք իրար վրա մեղքեր ման գալ: Ինչի դա կբերի, որևէ լավ բանի՞: Արդյո՞ք զոհված երեխաներին մի օգուտ կտա կամ այն աղջկան, ով ծանր վիրահատություններ է տարել և հիմա էլ ունի բժշկական օգնության կարիք: Ես սրտանց ցանկացել եմ մասնակցություն ունենալ այդ ամենի մեջ՝ Նահանգներից իմ ընկեր-բժիշկների միջոցով առաջարկել օգնություն: Վկա է Աստված՝ քանի-քանի ընտանիք եմ ես մտել, քանի-քանի սգավոր մարդկանց եմ օգնել, ինչքան մարդկանց եմ մխիթարել, բայց զարմանալի է, որ այս պարագայում դռները փակ են իմ առաջ: Ի՞նչ կարող եմ ես անել: Այդ վիշտը հասկանում եմ, որքան հնարավոր է դա հասկանալ: Չգիտեմ, արդյոք կարո՞ղ են այդ չափով էլ ինձ հասկանալ: Չէ՞ որ իմ մեջ էլ կա մի մեծ տառապանք, վիշտ: Չէ՞ որ ես ինձ նաև մեղավոր եմ զգում այդ ընտանիքի առաջ: Սարսափելի բան է մեղքի զգացումը: Չէ՞ որ զոհված երեխաները, որ մինչ այդ իրենցն էին, այսօր ինչ-որ տեղ, ինչ-որ չափով նաև իմն են: Արդյո՞ք այդ ընտանիքները կհասկանան իմ այս միտքը, արդյո՞ք չեն չարանա: Իմ համար այդ երեխաները կենդանի են, և ես նրանց հետ գնալու եմ դեպի ապագա… մինչև վերջին ժամանակները: Մենք իրար հետ պիտի կանգնենք Աստծո առաջ, և ես իմ բաժին պատասխանը տամ: 

Չէ՞ որ ինձ էլ ինչ-որ չափով այս առումով պետք էր օգնություն: Իսկ երբ մարդուն հալածում են, «քարշ են տալիս» պատասխանատվության, այն էլ կիսագիտակից վիճակում, նա սկսում է պաշտպանվել: Արդյո՞ք բնական չէ իմ պաշտպանվելը, որ զարմացնում է որոշ մարդկանց: Եվ այս փոխադարձ ինքնապաշտպանությունը բերեց նրան, որ մենք սկսեցինք քար նետել իրար վրա: 

Այս ամբողջ նախաքննությունը տանում է ինչ-որ մի դատավարության, որը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում: Իսկ ի՞նչ է ինձ համար լրացուցիչ 2 ամիս կալանքը: Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ: Ծիծաղելի չէ՞ այս ամենը: Մենք իրարից 2 ամիս ենք գողանում, հրճվում ենք դրանով, միգուցե կա՞ն մարդիկ, որ իսկապես հրճվում են: Ոչինչ է դա ինձ համար: 

Իմ կեցվածքը երեխաներ կորցրած ընտանիքների առջև բոլորովին այլ է, դատարանի առջև՝ բոլորովին այլ: Ես դատարանում ունեմ բոլոր հարցերի պատասխանները: Բայց մինչև դատարանին հասնելը, շատ կուզեի լիներ ուրիշ հանդիպում, ուրիշ հարց ու պատասխան, ավելի շատ վշտի կիսում ընտանիքների հետ: Աստվածաշնչյան խոսքերը հիշեցի. «Ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ»: Իսկ մենք գնում ենք դեպի նոր զոհեր:      

Տեղի է ունեցել ողբերգություն, և այդ ճակատագրական պահին ես եմ եղել այդ տեղում: Իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը: Բայց հանգամանքների բերումով եղել եմ ես: Ինձ բաժին է ընկել ցավ, մի տառապանք, որ կրելու եմ մինչև կյանքիս վերջ: Եվ ես դա ընդունել եմ: Զրկանքները մարդու համար են: Աստված զրկանքներ է տալիս մարդուն այն չափով, որ չափով նա կարող է տանել դրանք, ո՛չ ավելի: Ես չեմ հրաժարվում զրկանքի ինձ հասանելիք չափից: 

-Խոսեցիք հապճեպությունից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդպիսի հապճեպություն դրսևորվեց: Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը ցույց տալու խնդիր կա՞ր, թե՞… 

-Երևի ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ապացուցելու միտում կար, որը ես չեմ հասկանում: Կատարողներն էլ մի տեսակ անհարմար զգալով են անում, մի տեսակ, կարծես, ամաչելով: Դատաիրավական համակարգն իսկապես կարիք ունի բարեփոխումների: Եթե ամեն ինչ օրենքով պիտի արվի, թող ինձնից սկսվի, ինչո՞ւ ոչ: 

Կալանքի երկարացման համար կուզեի, որ մարդիկ շատ չանհանգստանան: Ես այստեղ լավ եմ զգում. շրջապատված եմ  բախտակից եղբայրներով, որոնցից ամեն մեկն ունի իր պատմությունը, իր ողբերգությունը, ինչպես նաև բժշկական հսկողության տակ եմ: 

-Ստեղծագործում եք՞ դատապարտյալների հիվանդանոցում: 

-Դեռևս ապրում եմ կալանավորի կյանքով: Շփվում եմ մարդկանց հետ: Ինձ համար շատ կարևոր բաներ եմ պարզում: Կան բաներ, որոնց մասին երբեք կարդալով կամ լսելով չես իմանա, կիմանաս միայն ապրելով: Ինչքան խեղված ճակատագրեր կան իմ շուրջը այստեղ, ինչքան տխուր պատմություններ: Իմ կալանավոր եղբայրներն ասում են. «Սա քո տեղը չէ»: Ասում եմ՝ ինչու եք այդպես մտածում, փորձանքը կարող է բոլորի գլխին գալ: Ոչ մեկը թող իրեն ապահովագրված չզգա: Մենք մտածում ենք, որ մեզ պահապանում են հրեշտակները, և մեզ ոչինչ չի պատահի:  Փորձանքը ուրիշի համար է: Բայց նա ամեն տեղ կարող է դարան մտած սպասում է մեզ և կարող է մի վայրկյանում ցատկել քո գիրկը: Հանրաճանաչ մարդու համար երևի սա անհրաժեշտ փորձություն է, նրան նվաստացումներն էլ անհրաժեշտ են, որ միշտ խոնարհ մնա հոգին: Սա էլ անհրաժեշտ է ստեղծագործելու համար, որովհետև երբ հոգիդ խոնարհ է, դա կարող է մեծ ներշնչումների պատճառ դառնալ:

Դեռևս չեմ գրում, հավաքում եմ մտքերս: Ասելիքս շատ է: Եվ հենց այս պահին, երբ կան մեծ բախումներ, մեծ ապրումներ, ինչ խոսք, նաև կան շատ մեծ ներշնչումներ: Մարդիկ մտավախություն էին ապրում, որ կորցրեցին Վարդան Պետրոսյանին, բեմի Վարդանին: Բայց, մ՛ի վախեցեք, ես հետ պիտի վերադառնամ ու պիտի բարձրանամ բեմ: Անպայմա՛ն: Ես խոսք ունեմ ասելու: Եվ իմ խոսքը կլինի շատ ավելի իմաստուն, շատ ավելի կտրուկ, կյանք տեսած, խոհեմ, խելոք, խորը: 

-Վարդան, Ամանորը դիմավորելու եք դատապարտյալների հիվանդանոցում… 

-Ես իմ կալանավոր եղբայրների հետ միասին պիտի անցկացնեմ Նոր տարին: Այստեղ էլ մարդիկ ունեն իրենց երազանքները: Գիտե՞ք, որն է իրենց առաջին նվիրական երազանքը: Կմտածեք՝ ազատությունը: Ո՛չ, առաջին հերթին, դրսում գտնվող իրենց ծնողների ու երեխաների առողջությունն է ու երջանկությունը: Նոր հետո՝ իրենց ազատությունը: Այդպիսին են կալանավորները: 

Հետո գալու է Սուրբ ծնունդը, նույնչափ սիրելի տոն ինձ համար: Շատ կուզեմ, որ Քրիստոսի ծննդյան հետ ամեն մարդ վերածնվի որպես հոգևոր մարդ: Ժամանակակից աշխարհում, կարծես, ամեն ինչ անում են հոգևորը սպանելու համար: Բայց այդ հոգևորը կենդանի է, քանի կա հոգու լույսը, ինչ պայմաններում էլ լինի մարդը, թեկուզ կալանավայրում: Զրկանքները տրված են մարդ մնալու համար: Զրկանքներն են մարդուն մարդ պահում: Երբ կա այդ գիտակցումը, ոչ մի ցավ նրան չի տապալի, ընդհակառակը կդարձնի ավելի ուժեղ, ավելի դիմացկուն, ավելի լուսավոր: 

Ավանդույթի համաձայն, հունվարի 1-ին մենք գնում ենք այն մարդկանց տուն, ովքեր հարազատ են կորցրել: Այդ առումով ծանր տարի էր, ես շատ մտերիմներ, հարազատներ, գործընկերներ եմ կորցրել: Բայց ինձ համար ամենածանր կորուստը երկու պատանիներն են, որ մահացան: Եվ ես շատ կուզեի հունվարի 1-ին լինել առաջին մարդը, ով կթակեր այդ մարդկանց տան դուռը ցավակցելու համար: Բայց այդ դռները փակ են իմ առաջ, ես էլ կալանատանն եմ: Սակայն մտովի կգնամ այդ մարդկանց մոտ: Կցավակցեմ երկու ընտանիքներին, անտեսանելի մի պահ կնստեմ անկյունում, հետո կայցելեմ իմ ազգականներին ու կվերադառնամ կալանավայր: 

Նոր տարին թող բերի, առաջին հերթին, խաղաղություն հատկապես Հակոբյանների ընտանիքներին, 2 պատանիների հոգիներին՝ խաղաղություն, առողջություն՝ փոքր աղջկան, մխիթարություն՝ մայրերին, համբերություն՝ հայրերին: Կալանավոր եղբայրներիս էլ համբերություն: Նրանց հարազատներին, որ սրտատրոփ սպասում են իրենց սիրելիների ազատությանը: Իմ հարազատներին, որ այդքան իմ պատճառով տառապում են, նորից համբերություն: Իսկ իմ սիրելի հանդիսատեսին, որին այդքան սիրում եմ ու առանց որի գոյություն չունեմ, ես խոստանում եմ նորից բեմ բարձրանալ:   

Ամսի 30-ին նորից դատ է լինելու, երկարացնելու են իմ կալանքի ժամկետը՝ նորից ամաչելով: Կուզեի լինել դատարանում, որովհետև այնտեղ էլ ահագին նյութ կա ներկայացմանս համար: Հրաշալի դերակատարներ և այլն: Ես իրենց արդեն ասել եմ՝ մի՛ նեղացեք ինձնից, դուք ձեր ձեռքով գրում եք իմ հաջորդ ներկայացման սցենարը:   

Մեկնաբանություններ (83)

NUNE
Tsnundt shnorhavor lav MARD , vochinch mek@ piti @nkner tirax@ , et du eghar Vardan jan , zato amboghj normal mardiq qez sirum en u haskanom , isk en zibilner@ togh bacen beranner@ , bani tegh mi dir , du qez nayi , lav klini
zaruhi muradyan
http://hetq.am/arm/news/30649/vardan-petrosyany-meqenan-varel-e-stap-vitchakum.html սա այն հոդվածն է,որտեղ կա փաստաթուղթ Վարդանի սթափության մասին.պետք չէ անընդհատ սուտ տարածել.և ատելություն և չարություն սերմանել.Արդյոք որևէ կեղծ կամ անազնիվ բան կար Վարդանի խոսքի մեջ?Հարգելի Գայանե,դուք ինքներտ եք խոստովանում որ Վարդանը դժոխային վիճակում է.....ինչու էք խփում դաժանաբար առանց այն էլ տանջվող մարդուն? Կարծում եք դժբախտ պատահարից զոհված երեխաների ընտանիքներին դա կօգնի? դուք երևի եկեղեցի եք գնում,խաչ եք կրում.....բայց քրիստոնեությունը դրա մեջ չի,հավատացեք. այն առանց այն էլ տանջվող մարդուն հասկանալու մեջ է.....Վարդանի փաստաբանը անում է իր գործը,Հակոբյանների փաստաբանը նունպես....ամեն օր նման ահավոր պատահարներ են լինում,աստված չանի,մեզնից յուրաքանչյուրի հետ կարող է պատահի,եկեք մարդ մնանք,օգնենք իրար,ատելություն չքարոզենք....փորձեք սթափ,առանց ձեր ավելնորդ կրքոտության նորից կարդալ Վարդանի հարցազրույցը,և դուք կհամոզվեք որ նրա խոսքը ազնիվ է.մի դատեք և չեք դատվի....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պրոբլեմն այն չէ,որ Վարդան Պետրոսյանը (գոնե սինվոլիկ) պիտի պատժվի.սա անարդար չի լինի:Իսկակա՛ն ՊՐՈԲԼԵՄՆ այն է,որ Հայաստանում ոչ բոլորն են օրենքի առաջ հավասար (Selective justice-Լիսկա,Նեմեց ու նմաններ): Ուղղակի կարիք չկար այս շատ տխուր դեպքը ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ու Վարդան Պետրոսյանին անմարդկային վերաբերել. ո՛չ ոք պատահար չի ուզում: ՀԳ.Հոլանդական ասացվածք՝ ինչը քեզ չի սպանում,քեզ միայն ուժեղացնում է:
Karina
CHSHMARIT HAY, CHSHMARIT QRISTONEA... Astvac tox qez uj ta, vor karoxanas inqd qo het hashtvel.
lyudmila Simonyan
Anchap urakh em, vor duq, moranalov dzer andznakan voghbergutyune, spopanqi yev mkhitarutyan khosq eq gtel vordekoruis maireri u nrants harazatneri hamar, çshmarit qristoniayi varq drsevorelov. Astvats khatuçi dzez, avelaçnelov dzer medz eghats havate, khonarhutyune, aznvutyune. Dzez maghtum em hamberutyun ev khaghaghutyun. Duq menak cheq. dzez het en ASTVATS ev dzez sirogh u gnahatogh handisatese.
artur
ai shar hishum es indz es EDGARI kerinem vor exvardi hivandanocum ognutyu ei cuc talis. chimanalov vor EDONERIN kyankic dues zrkellllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllllll ai sharrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrr
Արմեն Գրիգորյան
Հարգելիներս՛ գիտեք Բելգիայում մի քաղաքում տեղի ունեցավ մի ողբերգություն. Մայր ու աղջիկ ընկնելով մեքենայի տակ մահացան, բայց քանի որ նրանք փողոցը անցել էին ոչ թույլատրելի մասից, վարորդին չմեղադրեցին և ընդհանարպես չդաապարտեցին. Մեր երկրում՛ Հայաստանում, արդարություն չկա. Կասեի ավելի կոպիտ բայց անհարմար եմ զգում կարդացողների համար. Վարդան ջան քեզ արողջություն և համբերություն. Բոլորս շատ լավ հասկանում ենք թե ինչ է տեղի ունենում...
artour-babayian moscow
voxbergutan dzer ais pahin tox lusavori hoginern baliknerun nviryal e chakatagirn mardun tox boxogeng meng el astcun jamanakn el char dav drec dimakayun vardani mej anmex mardun.mi votgs ners mi votgs durs kaprem erkar mi jamanak ergu keanger errordn el es iraru amenamec datn imn e chardaracvac datastan
Մարիամ
Սիրելի՛ Վարդան, Ես Ձեր երկրպագուն չեմ, Ձեր ներկայացմանը չեմ մասնակցել, սակայն հեռուստացույցով կամ ինտերնետով հետևելիս միշտ էլ մեծ բավականություն եմ ստացել: Ես Ձեր հանդեպ մեծագույն հարգանքով լցվեցի այն ժամանակ, երբ Դուք, ի տարբերություն շատ արվեստագետների և , կանգնեցիք ժողովրդի կողքին: Շատ ցավալի է այն, որ երբ նման բան պատահում է այլ երկրում մեր հայրենակցի հետ, բոլորը կսում են պաշտպանել նրան, իսկ երբ մեզ մոտ է պատահում, այն էլ Ձեր նման վեհ մարդկանց հետ, որոշ մարդիկ իրենց դնում են դատավորի տեղ՝ չհասկանալով անգամ, որ առաջինը պետք է քար նետի նա, ով կյանքում մեղք չի գործել: Մարդուն կիսագիտակից վիճակում տեղափոխել կալանավայր, դա ուղղակի սեփական անզորության շուտափույթ գիտակցումն է: Ես Ձեզ առղջություն եմ ցանկանում: Սակայն մի խնդիր կա Փեր բեմ բարձրանալու հետ կապված: Կարծում եմ նախկին վայրերը, որտեղ ելույթ էիք ունենում, արդեն բավական չեն լինի որորվհետև շատ մարդիկ ստիպված կանգնած կմնա: Այս անգամ պետք է վարձել ավելի մեծ դահլիճ: Բոլորը սիրում, հարգում և սպասում են Ձեզ
MARGARYAN HRIPSIME
pind exir VARDAN menq qez hamar ASTUN axotum enq bolarn el qez sirum en.....................
Լեվոն Բաղդասարյան
ՙՙՈր միշտ խոնարհ մնա հոգին՚՚:Ինչ լավ ես գրել ,Վարդան:Դա վերաբերելի է բոլորին: Զարուհի,քեզ եվս շնորհակալություն,այս հարցազրույցով շատ հարցերի պատասխան տրվեց:
Marine Asatryan
sa evs mi porcutyun e hzor mardu hamar... amen mi dzhvarin ancac janaparh aveli u aveli e kopum mardun es kyanqum. Du veradarnalu es! krknaki, eraki angam avel handisatesn qeza spasum. Astvac qez het Vardan Petrosyan!
Ոսկեհատ
Ես սպասում էի Վարդան Պետրոսյանի այս խոսքին, ես համոզված էի որ մեծատառով մարդը այս խոսքերը մի օր պիտի ասեր: Վարդան Պետրոսյանը հիմա ոչ իր կամքով եւ ոչ բեմի վրա, արդեն իրական կյանքում նոր ''դերի'' է ստանձնել, ու ինչպես վայել է տաղանդավոր դերասանին, նա էլի վեհորեն է տանում իր հանդեպ բախտի հերթական քմահաճույքները: Մեծ կամք, առողջություն եւ հոգու կորով քեզ ՄԵԾ ՄԱՐԴ: Ես հպարտ եմ, որ Ձեր ժամանակակիցն եմ եւ որ երբեւէ Ձեր ներկայացումները դիտելու պատվին եմ արժանացել:
Armen Asryan
Vardan@ mi amboxj joxovrdi xix&n ir mej e krum! Joxovu'rd ter kangneq dzer xx&in !
Զարուհի
Հարգելի Լևոն Բաղդասարյան, շնորհակալ եմ գնահատանքի համար: Դուք ևս այն բացառիկ քաղաքացի տեսակն եք, ով հոգևորի կրողն է ու նեղ վիճակում հայտնված մարդու կողքին: Ասեմ, որ Վարդան Պետրոսյանի հետ ծանոթացել եմ հենց երկարատև ու ցմահ դատապարտյալների խնդիրների մասին բարձրաձայնելիս: Ու հիմա Աստված նրան տարավ կայանավայր, որ իր խոսքերով ասած՝ ավելի լավ պատկերացնի, ավելի մոտիկից տեսնի ազատազրկված մարդկանց աշխարհը: Վստահ եմ, որ հենց այս հոգևոր խոսքի քաղցը կա լրատվական դաշտում, հանրությանը մատուցվող տեղեկատվության մեջ: Իսկ հիմա մի տեսակ խաղություն կա անգամ միշտ փոթորկոտ մեդիա ոլորտում:
Hasmik
Mec Hay Astvac qez het, Du ujex es , sa el khaxdahares, kisum em qez het , vishtt , cavt , ev sgum eritasardneri hamar, Astvac tox lusavori boloris chanaparh@ , ev zerc pahi chariqic u vshtic,anhamber kspasem qo nor' nerkayums esqizvat, apagayum grvox bemadrutyunnerin
gayane
i skzbane anhangstacac ei .chat. elqer ei pntrum imanal depqeri @ntacqi masin. uxxaki spasum ei.jamanak er petq. boloris el... ays harcazruyc@ indz hamar spaseli er,bari hogi eq.dzez aydpes gitei.nayev gitei,vor vorosh jamanak heto ays bolor@ nyut e darnalu stexcagorcox mardu glxum.lav e ,vor dzer mej uj eq gtnum ayd anel.djbaxtuyunn el arvest e cnum,miayn antarberutyun chlini.isk yete antarber cheq,uremn kazdurvum eq...der shat xmorumner klinen. patij@ kreln u patasxanatvutun2 tetevacnum e [email protected] jamanak klini mtacelu amen inchi masin mek ar mek. yexac@ yexac e,unenq ayn ,inch unenq.zgum em nayev, vor aydtex yexbayr @nkerner@ dzez mardkayin yev arjani en verabervum. yes el im koxmic cavakcum em zohvac yeritasardneri @ntaniqin.mor cavin chap u sahman chka.vaxemutyan jamanak el chka.andarnali e.dajan irakanutyun e nayac ov vonc kam inchqan kdimana. inchpes du es asum '' misht irenc het klines''.ayl kerp cher el karox linel- da qez shat nman e...VARDAN jan. dzer gorcerin hajoxutyun ,amur kamq yev hamberutyun. yes el dzer koxqin em.GAYANE KHACHATRYAN>
Alla Babajanyan
VARDAN jan ,es el kez het em hogov ,srtov,axotkov...
AN
Ուժեղ մարդ, ով արժանապատվորեն կրում է իր տառապանքը այդ դժոխքում...ու չի կոտրվել՝ նա կվերադառնա...
ANNA
joxovurd im txan chi baccarvum vor vardani chanachvac mard darnar .govk ek anum .govek. bayc tox dzezanic yurakanchur@ iren mi rope patkeracni mer tex@ .ayn jamanak urish dzevov kdateik.2 hat 16 tarekan txa anmex zoh .ASTVAC DATAVOR mer arcunkner@ anpatasxan chen mnalu.menk mec korus enk krel isk vardan@ AROXCHANUM E .estex 2 kyank e xlvel 2 tun e kandvel aveli lav e lrek .vardan@ nuynpes txa uni tox ga hasni ira mexavor papain.isk inchu piti mer tner@ sgi veracvein nra anpututyan pajarov .na uxaki nor e zgum ir araci [email protected] chi el zgum vortev anhamemat mec voxbergutyun e texi unecel ir pajarov
ANNA
tox grvi nor scenar bayc ayn masin vor vardan@ inchpes kerac xmac u aragutyunnel hajuyki veracelov spanec mer erexanerin .voronk hangist nstac ein irenc mekenayi mej .hoxacack tarackum ertevekeli masic durs mekenan kangnac vijakum .u djbaxtacrec mi gerdastani voronk nra nor ajox shivern ein .tox gri ir scenarum vonc ein voxbum mayrer@ erb ink@ pordzum er vardzu datapashtpani mijocov ardaranal .u mekel vor erku amis heto nor hishec vor kareli er mexanchel.es el klinem ayd tragik bemakanutyan handisates@ vor mi lav naem vardani achkeri mej tesnem ayd nor derum vonce iren zgum .che vor mish komedia e exel nra [email protected] shnoakalutyun khaytnem vor lav xaxac irakan pasterov grvac ir nor scenar@ .im txas sportsmen er ev HAYASTANI .DROSH@ karox er bardzracnel .es atum em im erexayi kyank@ xloxin u nran sataroxnerin .
Hakob
շատ եք/ենք մանրանում: ընդամենը պետք է տղամարդավարի պահվածք, ու չմտածել սեփական անձի մասին, սեփական ողբերգության մասին, այլ ընդունել այս ամենը որպես կատարված փաստ:
Գոհար Մաշուրյան
Սիրելի´ Վարդան, եթե թույլ տրվեր քեզ գնահատողներին, սիրողներին և քեզ համար ցավողներին քեզ հասանելիք պատժաչափից թեկուզ մեկ օր իրենց վրա վերցնել, իմացած եղիր, որ քեզ կմնար միայն ինքզինքիդ դատապարտությունը, որն արդարև, ամենածանրն է...
Անահիտ
Մարդը մնում է մարդ ցանկացած իրավիճակում: Իսկ Վարդան Պետրոսյանը անկասկած ՄԱՐԴ է:
Անահիտ
Հարգելի Աննա, ցավակցում եմ Ձեզ, առողջություն եւ համբերություն եմ ցանկանում: Ուզում եմ, որ պարզապես չչարանաք եւ փորձեք հասկանալ, որ եթե նույնիսկ Վարդանն էլ տեղում Ձեր երեխաների պես մահանար, կամ հիմա նրա առողջությունը վատ լիներ, չապաքինվեր, դա Ձեր վիշտն ու ցավը չէր պակասեցնի: Նա ասում է չէ, որ իրեն մեղավոր է զգում, մեկ ուրիշ լկտիի պես չի ասում, թե .''Դեպք է պատահել է էլի, կանցնի կգնա'': Ձեր ատելությունը Ձեզ ոչ մխիթարություն կբերի, ոչ էլ որևէ ուրիշ լավ բան: Բարին ընդ Ձեզ: Պինդ կացեք:
Ruzan
cavum em anchap katarvaci hamar. ajd yntaniqneri hamar, Dzer yntaniqi hamar hargeli Vardan. Astvac Dzez bolorid pahapan!!!!!!!!!!! karcum em eli Poplavoki mer koxqi sexani eli ktesnem Dzez ev kbarevem, (mi qani angam patahabar koxq koxqi einq nstac exel)i:)))))))))))
Հարություն
Ես, ինչպես աշխարհի ամբողջ մարդկությունը, ահավոր ցավում եմ զավակ կորցրած ընտանիքներին։ Ոչ մի նորմալ մարդ չի կարող կարծել, թե ինչ-որ մեկը չի ցավակցում, ավելին՝ չի զարհուրում կատարված փաստից։ Բայց նաև բաներ կան, որ իրար խառնելը, վշտի տերերին ավելի գրգռելուց բացի, ոչ մի բանի չի հանգեցնի։ Նախ, Վարդան Պետրոսյանը ամենախորին ցավակցություն հայտնել է առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ դատարան էին տանում. այնպես որ, սխալ է ասելը, թե միայն հիմա է դա անում (ինչպես այստեղ որոշ գրառումներում են փորձում ասել)։ Երկրորդ, ակնհայտ է, որ Վարդանի գլխին գործ են սարքում, և չեմ հասկանում այն մարդկանց, որոնց դա դուր է գալիս։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իրականում լրիվ ուրիշ մեղավորներ կան, և դա են փորձում կոծկել։
Agni
BRAVO ZARUHI MEJLUMYAN - HARCAZRUYCI HAMAR. BARVO ASTRID - COMMENTI HAMAR.
shushan
Чтобы быть справедливым, нужно для начала быть добрым. А быть добрым — это значит понимать, что все люди ошибаются.
Онно
Chem haskanum HH-yan Qreakan datavarutyan orensgrqum kalanqic baci urish xapanman mijoc chka??...bolor normal erkrnerum anzgushutyamb hancahk katarelu mej mexdryalneri nkatmamb kirarvum e ayl xapanman mijocner(orinak`) գրավը. ստորագրություն` չհեռանալու մասին.. Mer iravapahnern u datakan ishxaanutyan marminner@ vabshe chen kardacel orensdrutyun@.......
Hannibal
Tikin Anna amboxj hogov srtanc cavakcum em txeqi hamar , u uzum em vor Astvac Voxormi iranc hoginerin u Mxitari Dzez qani vor dranic mec orhnutyun chka , Vardani masin bolor char u vat xosacoxnerin el mi harc unem . vstah eq vor dzer amenamot ev sireli mardu het chi karox patahel ayn inch patahec Vardani het ? isk im sireli Vardanin uzum em vor imana ira het enq minchev ur vor petq lini . P.S. Tikin Anna Jan xndrum em nereq Vardanin u kunenaq haryur hazaravor exbayrner, quyrer, vordiner u dustrer.
Գագիկ
Կեցցե՛ս, Վարդան: Հայ Մտավորականի ճշմարի՛տ, ազնիվ տեսակ: « ... Հանրաճանաչ մարդու համար երևի սա անհրաժեշտ փորձություն է, նրան նվաստացումներն էլ անհրաժեշտ են, որ միշտ խոնարհ մնա հոգին: Սա էլ անհրաժեշտ է ստեղծագործելու համար, որովհետև երբ հոգիդ խոնարհ է, դա կարող է մեծ ներշնչումների պատճառ դառնալ: ... Դեռևս չեմ գրում, հավաքում եմ մտքերս: Ասելիքս շատ է: Եվ հենց այս պահին, երբ կան մեծ բախումներ, մեծ ապրումներ, ինչ խոսք, նաև կան շատ մեծ ներշնչումներ: Մարդիկ մտավախություն էին ապրում, որ կորցրեցին Վարդան Պետրոսյանին, բեմի Վարդանին: Բայց, մ՛ի վախեցեք, ես հետ պիտի վերադառնամ ու պիտի բարձրանամ բեմ: Անպայմա՛ն: Ես խոսք ունեմ ասելու: Եվ իմ խոսքը կլինի շատ ավելի իմաստուն, շատ ավելի կտրուկ, կյանք տեսած, խոհեմ, խելոք, խորը: ... Իսկ իմ սիրելի հանդիսատեսին, որին այդքան սիրում եմ ու առանց որի գոյություն չունեմ, ես խոստանում եմ նորից բեմ բարձրանալ»:
Jerem
1) Առաջին հերթին ցավակցում եմ բոլոր տուժածներին (և Վարդանին) 2) Պետք է վոր ճնշում գործադրվի իշխանություններ վրա վոր դատական գործում սխալներ թույլ չտան։ 3) Վարդան յան! դիմացիր շատ գործ ունես անելու բէմում։ Յես դեռ չեմ յեղել ձեր ցուցադրումներին!!!
Jerem Hoffkins
1) Առաջին հերթին ցավակցում եմ բոլոր տուժածներին (և Վարդանին) 2) Պետք է վոր ճնշում գործադրվի իշխանություններ վրա վոր դատական գործում սխալներ թույլ չտան։ 3) Վարդան յան! դիմացիր շատ գործ ունես անելու բէմում։ Յես դեռ չեմ յեղել ձեր ցուցադրումներին!!!
Naira
Այս հարցազրույցը պարզապես խորը փիլիսոփայություն է, որ մեկ անգամ կարդալը բավարար չէ:
Աշխեն
Ուրիշին դատելուց առաջ ամեն մարդ պետք է հասկանա, որ ոչ ոք ապահովագրված չէ նման վիճակում հայտնվելուց, եւ պետք չէ դատավորի դեր ստանձնել. դա ուղղակի նողկալի է: Այն, որ Վարդան Պետրոսյանը հոգեւոր մարդ է, դա ես վաղուց գիտեի, եւ հիմա նրա վարքագիծը ոչ թե «ցինիկ» է, ինչպես պնդում է նելլին, այլ անսահման անկեղծ: Եւ չմոռանանք, որ ինքը՝ Վարդանը, կարող էր զոհվել, նա էլ կորցրեց փայծաղը եւ մի կերպ փրկվեց. պարզապես ճակատագիրը նրա համար այլ բան էր պատրաստել: Անքննելի են Աստծու գործերը: Իսկ նրանց, ովքեր սուրբի դիմակով դատապարտում են՝ դատավորի դեր ստանձնած (չմոռանանք, որ Վարդանի մեղքը դեռեւս դատարանը չի ապացուցել), խորհուրդ կտայի մի քիչ զուսպ լինել եւ համեստ, քանի որ կյանքը միայն սեւ ու սպիտակից չէ, այլ շատ ավե;լի բազմագույն է ու բազմաշերտ: Ավելի լավ է լռել եւ Աստծուն աղոթել, որ ինքդ եւ քո մերձավորները չհայտնվեն երբեք այնպիսի սոսկալի վիճակում, ինչպիսին այսօր Վարդանի վիճակն է (ես ամենեւին նկատի չունեմ նրա՝ կալանավայրում գտնվելու փաստը): Ով հասկանում է, կհասկանա, իսկ ով ոչ, ես նրան մի քիչ խելք ու լայնախոհություն եմ մաղթում:
Нелли
Более мерзкого, циничного и трусливого поведения никогда не видела. Было очень противно читать как этот человек выкручивается, выпячивает себя и что самое невообразимое, он искренне недоумевает, что семьи двух погибших по его вине детей не хотят о нем слышать. Он или неадекватен или предельно циничный человек.
ISHKAN
havatum em vardani xoskern ankexc en , uxaki na piti chxosi es depkeri masin, erb na tariner heto durs ga @texic u gna ajd 2 @ntanikneri mot hamozvac em nrank khaskanan vardanin u inchvor chapov kneren, mer lragroxnerin u zoxovrdi mi masinel uzum em asem vor herika esh-esh xosak u kraki vra benzin lcnek,zamanaki et amen inch kkargavorvi, KO HETEM VARDAN DZAN , hima chem asum aselu hamar ,ankexc em asum ete tenc hnaravorutjun liner ,kez inch patiz el vor tan mi mas@ es knstei
Grigor
Astvats louasvori hoginer@ jakatagri beroumov zohvats Yerekhanerin: Aroghjoutyoun yev apaginoum viravorin: Hamberoutyoun nrants tsoghnerin yev harazatnerin: Isk kez ov sireli VARDAN` Hamberotyoun, apaginoum, ouj yev karoghoutyoun spopvelou djbakht patahari patjarats tsaverits:
lenka
asvac yuraqanchyur xosq@ tevavor e!! hpart em, vor azgs Cez uni !!! u spasum em Cer nor u hamozvac em anhamemat tndyun arajacneliq nerkayacman@!! tox Astco luys@ misht Cez het lini..
Razz
Alik
Mi hat gteq et vtarvac meqenaneri nkarnere u nayeq eli ,vonc hnaravora 80ic tuyl aragutyan jamanak etqan vnas hascver et meqenanerin?,kam karoxa nivayi varordna meqenan tenc arag zadni qshel? Joxovurd vor nstumeq xekin arajine dimaci meqenaneri mej gtnvox mardkanc kyanqi masin mtaceq,vorovhetev dimacini kyanqi hamar kyanqum cheq kara patasxan taq,,, Vojmektel cheq patkeracni EREXEQI cnoxneri hogevijake,u Astvac chani voreve mekit mi urish Vardan bajin hasni,u vojmekt chzgaq dzer erexu karote,nenc karot vor zgaq et karote kyanqum vojmi banic cheq kara arneq...
aghvan
Sireli vardan qez mez hamberutun vor jakatagri berumov hima anazatutian mej es tor ais galig nor tarin mer hai jorovrdi hamar lini chrjadarcain tari vor verjapes mer hai jorovurd@ apri ir hairenigum evchlini artagart ev mer ichxanutun@ haskana vor aispes charunakel chi kareli mez haieris ardar hairenik e petg urich vochinch hayastan@ mi bajaneg irar mej ain boloris hairenign e
ANAHIT
artasvel em ev Vardani ev zohvac erexaneri hamar,Astvac ognakan
Lևոն
Ամսի 30-ին նորից դատ է լինելու, երկարացնելու են իմ կալանքի ժամկետը՝ նորից ամաչելով: Կուզեի լինել դատարանում, որովհետև այնտեղ էլ ահագին նյութ կա ներկայացմանս համար: Հրաշալի դերակատարներ և այլն: Ես իրենց արդեն ասել եմ՝ մի՛ նեղացեք ինձնից, դուք ձեր ձեռքով գրում եք իմ հաջորդ ներկայացման սցենարը: Անհամբեր Սպասում եմ քո հաջորդ ներկայացմանը Մարդ Աստծո Վ Պ
Gayane
zaruhi muradyan:-.ինչու էք խփում դաժանաբար առանց այն էլ տանջվող մարդուն? Уважаемая Заруи......Не в моих правилах вступать в полемику, на форуме.Поскольку Вы обратились ко мне, я отвечу. Мое мнение, отличается от большинства, а я как человек, имею на то право. Вы не переживайте за него, он выйдет на свободу и очень скоро. Судья продлил задержание на 2 месяца, не по законным, а по моральным соображениям.Вдумайтесь, почему он так решил....... он дал время и Вардану/ может даже обезопасил/ и семье погибших.Время берет свое.После этого, пройдет суд, докажут что вина была двустороняя, зачтут время и срок его задержания, минусуют в оставшийся срок, примут во внимание незаконность следственных действий, здоровье, некриминальное прошлое, заслуги перед отечеством,Шарля Азнавура, любовь народа, его искренное раскаяние, душевное и моральное состояние , и дадут ему- УСЛОВНО 3-4/????/года. На следующий год, его амнистируют. Запомните мои слова. Главное,что Вардан готов, скоро выйти, творить,писать новые сценарии, радовать своих благодарных поклонников.Адвокатов у него и без нас хватает.
Hakob
Վարդանը ընդամենը պետք է դադարեցնի այս ամենը, իր լռութամբ ու ոչ մեկի հատ չշփվելով: Վարդան, ամեն մի հաջորդ կատարված քայլը ավելի ու ավելի խորն է քեզ մտցնում ճահիճի մեջ ... Համակերպում ճակատագրի հետ, և աղոթք... որ Աստած հանգստություն ու խազախությունպատգևի անմեղ զոհերի մայրերն... ուրիշ ոչինչ: Վարդան, շփվիր միայն Աստծո հետ...
Հակոբ Ճաղարյան
ամբողջ երեկո կարդում եմ Վարդանին զորակցող և հակառակ քոմենթները. ընենց տպավորություն ա, ոնց որ Վարդանին համակրողները իրենց զորակցությունն են հայտնում մի երկու բառով ցավակցելով զոհված երեխաների ընտանիքին, իսկ մյուս կողմն ել անվերապահ, առանց փաստերը հաշվի առնելու Վարդանին հարբաց հանցագործ ա անվանում, պաշտպանին ել ծախու. Ես ել եմ Վարդանի եռկռպագուն. Բայց ես նաև հայր եմ, և շատ ու շատ ցավում եմ էդ անմեղ երեխեքի համար. համոզված եմ, որ էսօր պետք ա ամեն բան անել այդ ընտանիքների միջև առանց այդ էլ գռգռված կրքերը ավելի չբորբոքել. Զոհված երեխաներից մեկի մայրը էսօր կեսօրին գրել ա, որ համոզված ա պատահարի պատահականության մեջ, որ Վարդանը հատուկ չի վթարել իր երեխային. դրանից ավելի բան կարելի ա սպասել էդ վիճակում գտնվող մորից????? Մենք' Վարդանի ազնիվ մարդ լինելու մեջ չկասկածողներս, մի անգամ գոնե շնորհակալություն ասեցինք էդ կնոջը իր խոսքերի համար. Բացառությամբ մի քանի հոգու, բոլորը, ամենայն հավանականությամբ բարի ցանկութլուններից բխելով, երբեմն ամպագոռգոռ ՄԵԾ ՄԱՐԴ.... ՄԵԾ ԴԵՐԱՍԱՆ... Իսկ նա ընդամենը ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴ ա. Ինչպես նաև զոհված երեխայի մայրը. Ավելի լավ չի վեր կենալ ու գնալ Աշտարակ մարդկանց ուղղակի ցավակցելու??? Համոզված եմ, որ էս պահին Վարդանին զորակցելու լավագույն միջոցը նրա դեմ թշնամություն չսերմանելն ա...
Ani
Vardjan Petrosyan!!! Mard mecatarov, Dzez uj u hamberutyun, dzer handisatese dzez spasum e !!!!
Mariam
Mer shat sireli Vardan Petrosyan jan , zarmanali che mer erkrum, erb vomanq aranc mtacelu ,sarnasrtoren karox en mardu kyanq vercnel ,irenc Astcu tex dnelov ,ev bnav chzxjal dra hamar u chvaxenal voch mi banic ,ev ardyunqum chpatjvel orenqi koxmic.Isk ayn mardik ovqer Astvacavax en ,ovqer giten te inche asvac!@ ,chgites inchu nranq en misht dare porcutyunneri entarkvum . Bayc duq dzez sirox mardkanc mec banak uneq ,vor@ misht dzez het klini u kspasi dzer veradarcin.U es hamozvac em vor ayn shat aveli shut klini qan karox eq patkeracnel!!! Aroxjutyun ,Uj u hamberutyun dzez ev Shnorhavor dzer ev dzez shrjapatox ,sirox ,mterim mardkanc ev @Ntaniqi Amanor@!!! Astvac dzez Ognakan ev Pahapan!!!
Արմէն
Տիար Պետրոսյան, Թող որ Բարձրեալ Աստուած իր գթառատ Աջով բանա այն դռները, որոնք կարծես փակել են Ձեր Մեծ Սրտի երջանկության հոսքը դէպ շատ ու շատ հայի Սրտեր, Տէրը ձեզ ապավեն ու օգնական...
NUNE
VARDAN JAN ANKEXC , KARDALOV GRACT ARTASVEL EM , VOCHINCH KGA ET OR@ , MENQ ELI KTESNENQ QEZ , VOCHINCH , AMEN INCH MARDU HAMARA , IMACI DU SHAT ERKRPAGUNER UNES U SIRVAC ES ENQAN , VOR ET TAKANQ ISHXANAVORNER@ HL@ INCHVOR TEX KNAXANDZEN QEZ , VOR ESQAN QEZ SSIROXNERI MEC BANAK , AYO HENC BANAK UNES , VARDAN JAN QEZ SHAT SIRUM EN ASTVAC QEZ HET
Karen
Vardan jan, yerevi astvac qez hamar mi nor missia e sahmanel, bujel kalanavayrerum gtnvoxneri hoginery. Du ajn mardn es, ov karox e aydtex hogevor hexapoxutyun katarel.
rafayel
,,... Բայց, մ՛ի վախեցեք, ես հետ պիտի վերադառնամ ու պիտի բարձրանամ բեմ: Անպայմա՛ն: Ես խոսք ունեմ ասելու: Եվ իմ խոսքը կլինի շատ ավելի իմաստուն, շատ ավելի կտրուկ, կյանք տեսած, խոհեմ, խելոք, խորը:,, Փառք աստծո,ես սպասում էի մեր սիրելի Վարդանի այս խոսքերին...այո տաղանդավոր մարդը չի կարող ուժեղ չլինել,նրան ցանկանում եմ առողջություն ու երկար ստեղծագործ կյանք
narek
Kecces Vardan! Astvac qez uj ev hamberutyun ta, menq qez het enq. Spasum enq QEZ! Mecatarov MARD es du sireli Vardan!
Արմեն Հեշտիա
Հարգելի Վարդան պետք չէր խմած վիճակում նստել ավտոմեքենայի ղեկին։Ճակատագրական սխալ,որն ավարտվեց ողբերգությամբ
SVETLANA MARGARYAN
Արցունքներս,հուզմունքս քոնն են,Վարդան,քո անկեղծ խոսքերի ծնունդը:Լավ եղիր,պահպանիր քեզ ՄԵՑ ՄԱՐԴ,ԴՈՒ ԲՈԼՈՐԻՆՍ ԵՍ...
Es
Vochinch vor xmac cher arag cher qnac cher ....te djvar eq haskanum
narek
giteq Արմեն Հեշտիա ev ayloq, voronq sxal meknabanutyunnerov apakoxmnoroshvecin ev mnacacin el gcecin tyurimacutyan mej, ayd tvum naev tujox koxmin, kanxav voch mi varkac kam karciq cher kareli artahaytel, kareli e mtacel te hay azgi mi mec masn ayd orn exel er Vardani het, nra het xmel er, ev nstelov meqenan, bolorn ushi ushov hetevel eyin aragachapin u hastat hamozvel vor xmac e exel ev arag e varel. vardanin chanachoxnern giten vor na hxpacac chi, ev erbeq anoren baner cher ani, shat sxal eq artahaytvum nra masin ev tujox koxmin el avelord angam larum eq nra dem. amot e uxxaki, petq chi nman baner anel,aranc ayn el Vardann tujel e, petq che avelord meknabanutyunnerov aveli mec cav patcharel nran. Mer Vardann e!
Յարութ
Պիտի առաջարկէի որ Ս Ծունդի օրը փոխան քարոզի այս ճշմարիտ հաւատացեալ քրիստոնեային հարցազրոյցը կարդան մեր եկեղեցիներուն մէջ եւ մենք ամէնքս միանանք աղօթքով տարապող ընտանիքներուն համար։
Armen
Yes kanxatesel ei Vardani pahvatsq@ na hzor mard e u hanjarex mtavorakan ... Mets harganq mek mardu tatroni maestroyin
ARKADI KIRAKOSYAN
Im meknabanutyuny uzum em sksel ARMEN HESHTYA-i meknabanutyany andradarnalov.Hargelis duq cheq haskanum te cheq uzum haskanal vor Vardan Petrosyany xmac chi exel vtari pahin , da apacucumen petakan karuycnery voronq janasirabar uzum en pakel Vardanin, ete verjins mek gram angam xmac liner apa da kliner Vardani verjy,bayc barebaxtabar irenc isk kayacrac voroshmamb Vardan Petrosyany depqi pahin exele stap vijakum. Hargeli Vardan Petrosyan Dzez mec pordzutyune bazhin ynkel ev es hamozvac em vor Duq ayn khaxtahareq patvov, es nuynpes cavakcum em zohvac eritasardneri yntaniqnerin,mec voxbergutyune texi unecel, bayc sireliners mite cheq tesnum vor ishxanutyunnery ogtagorcelov Dzer sugy uzum en irenc sev gorcy anel, axr da parzic el parze, mi toxeq vor storabar xaghan dzer zgacmunqneri het, nayeq irakanutyany obektiv. Hargeli Vardan Petrosyan es shnorhavorum em dzer galiq nor tarin, cankanumem dzez aroxjutyun ev hamozvac em vor ardarutyuny khaxtanaki.
Erik Manucharyan
Vardan Jan Astvac kez pahapan ,shat azdveci ev nexveci ays ameni masin imanalov,sa mi mec pordzutyun e,vor@ es vstahem du piti haxtahares u noric bem bardzranas !!!Joxovurdn ko karik@ uni !!!
Gevorg
uzum em es armen heshtocneri nmannerin harcnel, ay anbaroyakani zavak, Vardani bazhak@ du eir lcnum...
Հակոբ
Կեցցես, Վարդան:
Արթուր
Արմեն Հեշտոա, խմածը դու ես, որ չտեսածդ դեպքի մասին կարաս տենց վստահությամբ խոսաս ու պնդես, որ խմած ա էղել։ Ես էլ քեզ անվանում եմ մանկապիղծ։ Դե ապացուցի, որ չես։
Սամվել
առողջություն քեզ Վարդան,մենք սպասում ենք քեզ
vartan
Tsavum em anardarutyan hamar. Iskapes chakatagire dajan e gtnvel Vartani nkatmamb. Isk datakan hamakarge karox e vochnchasnel yurakanchyuris... arants hashbi arnelu te verjins inch kyank e verel u inch derakatarum e unesel hasarakutyan mej... ayspisin e mer hamakarge
Liana
Giteq es karcum em amen vat bani mej petq e lavypntrel u es depqum lavy na e vor ajs mard tesaky ir baroyakan kerparov ajntex kalanatany shat shat mardkanc kprki korcanumic, ujex baroyakan kerpar vory kazdi shateri mtacoxutyan ev baroyakan arjeqneri vra:
Ara
Misht ayspes e, porzutyun@ galiss e u mard@ haytnvum e mi ayl ashxarhum vortex Vardanneri sirt@ mxktum e, isk Liskaner@ hpartanum en irenz haxtanakov.
samvel
Menq havatum enq Qez.
aida
ser@ ev harganke Dzer handep hazarapatik angam avelacav. astvas ogni dzez
Greta Gabrielyan
Վարդան ջան, կարդացի Ձեր խոսքը արտասվելով, ողբերգությունը բոլորինս է, մեք ցավում ենք Ձեզ հավասար, Ձեզ ուժ ու կորով, ես չէի կասկածում , որ նոր միջավայրը Ձեր նոր ներկայացումների նորանոր հերոսներն են դառնալու , թեև նախապաշարումների չեմ հավատում, բայց հենց Դուք հայտնվեցիք այն դժԲբախտ մարդկանց կողքին, որ բեմ բարձրացնեք այն տառապանքն ու դատական համակարգի ողջ ցինիզմը,որը թելադրված է ներկային իշխանական համակարգի ախտահարված ուղեղով: Ուրիշ ով էր անելու դա, եթե ոչ դուք, սկսեք գրել հնարավորինս շուտ, որ ոչինչ չկորչի,ոչ ոք չմոռացվի...
Ֆրունզե Սաֆարյան
Հոգիտ տառապում է Մեծն պոետի պես,իսկ միտքտ գոյի և անգոյի անվերջանելի մթնաշաղում է՝ Աստված քեզ պահապան մեծն փիլիսոփա և տաղանդավոր ՄԱՐԴ:
Արտավազդ
Ինչքա~ն լավ կլիներ, եթե այս խոսքերը լսվեին պատահարից անմիջապես հետո... Գուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր... Գուցե որդեկորույս մայրերը իրենց մեջ ուժ գտնեին հասկանալու, ինչպես ասում են` Վարդանի վիճակի մեջ մտնելու համար... Հասկանալի է, որ առաջին օրերին Վարդանը դա չէր կարող անել: Հասկանալի է, որ Վարդանը պատահարի հետևանքների մասին ուշ է իմացել... Մի խոսքով դա չէր կարող անել Վարդանը: Բայց պարտավոր էին անելու նրա «բարին կամեցողները...» կամ «վաաայ բարեկամները...» Փոխանակ համացանցը սիրված դերասանի պաշտպանության մասին շարադրություններով հեղեղելուն, սփոփանքի խոսքեր ուղղեին անմեղ զոհերի հարազատներին... Գիտե՞ք այսպիսի խոսք կա. «Վայրկյան կա, որ խոսելն` արծաթ, իսկ լռությունն է ոսկի»: Այդ օրերին լռությունը շատ ավելի կմոտեցներ Վարդանին զոհվածների ընտանիքներին, քան այն է, ինչ ունենք այսօր: Վերջ ի վերջո դժվար չէ հասկանալ նաև նրանց... Ընդամենը պետք էր իրադրությանը նայել նրանց տեսանկյունից` մի պահ քեզ պատկերացնելով նրանց տեղում (Աստված մի արասցե!!!!!!!!!)
has
Vardani tex@ che kalanavayr@,amot dzez
Hayk
Mi qnnadateq Vardanin, uxxaki exela djbaxt patahar ev verj, vory voch voq cher cankana.Chanachum enq txanerin, ayo mec cav patcharvec, bayc kyanqy sharunakvum e u tox Astvac lini mez boloris datavor.
Hayk
Mecatarov Andznavorutyun . . .
ԱՆԻ
Արմեն Հեշտիա տեն փիլիսոփայելու տեղը աչքներդ լայն բացեք,թեկուզ մեղավոր ա եղել,հացը դրանում չի հարցը վերաբերմունքի մեջ է,երկրիդ բոլոր հանցագործները կրել էին պատիժը,Վարդանն էլ փախնելու էր?վերջերս ուրիշ ավտովթարից 22 տարեկան դերասան մահացավ,մեղավորը խի ա ազատության մեջ?
ANNA
ES ZOHVA EDGARI MAYRN EM .HASKANUM EM VOR VARDAN@ CHER UZI NMAN BAN .BAYC MI BAN HASKACEK VOR MER TXANER@ CHKAN ERKU LUYSI PES EREXANER MER @NTANIKNERI SHARUNAKOXNER@ .HERIKE ARANC MANRAMASNER@ IMANALU GREK. MARD@ GREL E VOR MEXAVOR E .ISK ARAGUTYAN MASIN KARELI E DATEL MIAYN MEKENANERI NKARNER@ NAELOV .MEC ARAGUTYUN E EXEL.ERANI ARAG CHLINER.ET BER MER TXANERIN VARDAN
anna
մի՛ նեղացեք ինձնից, դուք ձեր ձեռքով գրում եք իմ հաջորդ ներկայացման սցենարը:
Վահրամ Թոքմաջյան
Ողջախոհ մարդիկ ցավակցում են զոհված երեխաների ընտանիքներին և իրենց զորակցությունն են հայտնում Վարդանին: Ապրես, որ կաս Վարդան ջան:
հ
Ես կարծում եմ, որ ձեր վիճակը շատ լավ է, քանի որ կարևորը մարմինը չէ, այլ հոգին, անյ պետք է Աստծուն մոտ լինի։ Ինչ էլ որ լինի, մի՛ հեառցեք Աստծուց, խնդրում եմ․․․ ՈՒրախ եմ ձեզ համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter