HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Օդերևութաբանական անմեղսունակություն

Քանի դեռ երևանցիներն արդեն համարյա 2 շաբաթ տառապում են -15-ից -20 աստիճան ցելսիուսի սառնամանիքից, Հայաստանի օդերևութաբանական ծառայությունները տալիս են եղանակի կանխատեսումներ, որոնք երբեմն ծիծաղելի են:

Այսպիսով, ԱԻՆ-ը դեկտեմբերի 19-ին կանխատեսել էր, որ առաջիկա 5 օրերին՝ ցերեկն ու գիշերը ջերմաստիճանը -10-ից ցածր չի լինի, իսկ ահա 22-ին կանխատեսել էր, որ մինչև ամսի 26-ը ցերեկները Երևանում -8-ից ցածր ջերմաստիճան չի լինի:

Սակայն եղանակի պատմության արձանագրումները վկայում են, որ հենց ամսի 19-ին արդեն ջերմաստիճանը նվազեց մինչև -10, իսկ ամսի 21-ից առ այսօր ջերմաստիճանը Երևանում որևէ ժամի չի եղել -10-ից տաք:

Ընդ որում, ամսի 22-ին ու 19-ին կանխատեսումները տալու պահին դրանք արդեն զգալիորեն տարամիտում էին իրական եղանակի հետ:

Բացի այդ, անգամ ոզնուն է ակնհայտ, որ արդեն 2 շաբաթ է, ինչ ցածր ամպերի ու ծխի պատճառով Երևանում գիշերն ու ցերեկը համարյա նույն ջերմաստիճանն է: Բայց դա հայտնի չի մետեորոլոգներին, ովքեր իներցիայով կանխատեսում էին կոնտինենտալ զոնային հարիր գիշեր-ցերեկային մինչև 10 աստիճան տարբերություն:

Վիճակն էլ ավելի տխուր է wheather.am, pogoda.mail.ru և այլ հանրահայտ աղբյուրներում: Վերջիններս, վերցնելով տեղեկություններ տեղական օդերևութաբանական ծառայություններից, ակամայից տալիս են օնլայն անմեղսունակ կանխատեսումներ:

Մասնավորապես, երբեմն հայտնելով, որ տվյալ պահին (երեկոյան) ջերմաստիճանը -15 է՝ կանխատեսում են, որ առավոտյան կլինի +2: Ու թեև բոլորին ակնհայտ է, որ առավոտյան սովորաբար ավելի ցուրտ է լինում, քան երեկոյան, միևնույնն է, համակարգը, օգտվելով կանխատեսումներից, պնդում է, որ 8 ժամում եղանակը կտաքանա 17 աստիճանով:

Բանն այն է, որ Զվարթնոց օդակայանի և այլ մետեո կայանները տալիս են ճշգրիտ տվյալներ այս պահին ջերմաստիճանի մասին (դրա համար պետք է ընդամենը սովորական ջերմաչափ), իսկ ահա օդերևութաբանական ծառայությունները չեն կարողանում կանխատեսել եղանակը անգամ մի քանի ժամվա համար… Եվ դա այն դեպքում, երբ եղանակը աննախադեպ կայուն է:

Մեկնաբանություններ (1)

Avag
Ինձ էլ էր հուզում եղանակի կայքերի ու իրականության միջև անջրպետը, ու դրա համար դիմել էի համ ԱԻՆ, համ weather.am: Դե, ԱԻՆը թքած ունի նամակների վրա, իսկ կանխատեսումների մասին լռում եմ, օրինակ այսօրվա /23,01/ համար թույլ ձյուն էին ասում, տեսաք, ինչ էր կատարվում? ՃՃՃՃ իսկ weather.am-ը պատասխանեց, թե այդ 3 օրվա կանխատեսումը ոչ թե մարդիկ են կազմում, այլ համակարգիչը, այն էլ ՝ սպուտնիկի տվյալներով, իսկ էդ մառախուղը զուտ տեղանքային է, ու սպուտնիկը դա չի տեսնում ու դրա համար բոլոր ավտոմատ կանխատեսումները սխալ են ու ցերեկը տաք է գրում: Չնայած, եթե ԱԻՆ-ը իր միլիոնանոց բյուջեով /մեր գրպանի փողով!!!/ սխալ ա գրում, մասնավոր կայքերից ինչ պահանջեմ... Կոնկրետ էդ exanak.am-ը որ գրում ա, մանրամասն ու նույնիսկ ժամերով ա գրում, / 3 օրվանը չէ, էնտեղ բոլոր շրջանների տեքստ կա հայերեն/, ու հետևում եմ, ու դաժե գոհ եմ... մենակ մի անգամ ասեցին կբացվի եղանակը, էն էլ բացվեց ու 2 ժամից էլի ամպեց :/ բայց որ ֆբ-ով հարցնում ես ու պատասխանում են, արդեն քեզ լավ ես զգում... Աին-ին մի 15 նամակ գրած կլինեմ, ասա հեչ վեջներն ա?..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter