HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

Այսօր մահացել է հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը: 

Ջիմ Պետրոսի Թորոսյանը ծնվել է 1926 թվականի ապրիլի 18-ին: Նա 1971-1981թթ. եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը:

1949 թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1954 թ-ին Մոսկվայում ավարտել է ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թ-ից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։

1954 թ.-ից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թ.-ից՝ պրոՖեսոր)։ 1962-1964 թթ.-ին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958 թ.-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։

1989-1990 թթ.-ին Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։ ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։ Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001)։ Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։ Արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։

Ճարտարապետի կենսագրական տվյալները՝ wikipedia-ից: 

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Անտոնյան ք. Արարատ
Վշտացած եմ:Ցավակցում եմ մեր փոքրիկ , բազմաչաչար հաըրենիքը շենացնողի, իսկական հայի բոլոր հարազատներին: Հասկանում և գնահատում եմ կորստի ծանրությունը, կիսում եմ Ձեզ հետ Ձեր վիշտը: Համբերություն Ձեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter