HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահե Հակոբյանն ամենահարուստ մարզպետն է

Սյունիքի մարզպետ, ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանը Հայաստանի ամենահարուստ մարզպետն է: Եթե մյուս մարզպետների եկամուտները հաշվվում են միլիոններով, ապա Վահե Հակոբյանի դեպքում դրանք հասնում են միլիարդների: Նա մարզպետի պաշտոնը ստանձնել է 2013 թ. հուլիսի 10-ից: Մինչ այդ եղել է ԱԺ պատգամավոր:

Նշենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Ըստ 2012 թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նշված տարում Վ. Հակոբյանն ունեցել է 1 մլդ 875 մլն 135 դրամի եկամուտ, որից միայն 3 մլն 124 հազար դրամն է եղել աշխատավարձը, իսկ 1 մլրդ 586 մլն 502 հազարը երկու տարբեր ընկերություններից ստացած շահաբաժինն է, 59 մլն 510 հազարը՝ տոկոսներից ստացված եկամուտը, իսկ մնացածը փոխառություն է:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Վահե Հակոբյանը 2012թ. վերջին իր հաշվին ունեցել է 1 մլրդ 500 մլն դրամ: Մարզպետը մոտ 3 մլրդ 146 մլն դրամի եւ 389 հազար 930 դոլարի հանձնված կամ վերադարձված փոխառություն ունի:

Համեմատության համար նշենք, որ 2009 թ. Վահե Հակոբյանի եկամուտը կազմում էր 1 մլրդ 664 մլն 283 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը միայն Երեւան քաղաքում ունի 3 բնակարան, Երեւանում եւ մարզերում՝ 6 շենք-շինություն, 6 հողամաս, 6 ավտոմեքենա, որոնցից 3-ը 2011թ. արտադրության: Վահե Հակոբյանն ունի «Գազ 3102», «Մերսեդես G500», «Տոյոտա Քեմրի», «Պորշ Panameria», «Պորշ Cayene», «Ֆոլցվագեն Golf» մակնիշի ավտոմեքենաներ:

Մեկնաբանություններ (7)

կոմունիստ
Բոլշեւիկները մի օր հետ են գալու (հենց նույն ռսաստանից), ամեն ինչ նորից վառեն թափեն! Գործը դրան է գնում աչքիս!
sAMO
HALAL E, TOX DPROCNERIN GONE PAHI
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսօր Սյունիքն,օրը ցերեկով, ենթարկվում է ՀԱՆՔԱՅԻՆ ՏԵՌՈՐԻԶՄԻ ու ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳԵՆՈՑԻԴԻ: Սա անժխտելի փաստ է: Եթե հանքային մաֆիայի առաջը չառնվի,ապա 2016թ.-ին փոքրիկ Սյունիքում արդեն գործելու է ԳԵՐԹՈՒՆԱՎՈՐ 39 մետաղական (բաց) հանք. սա միայն մետաղական հանքերը: Դեռ չեմ խոսում ոչ-մետաղական հանքերի մասին:Ու Սյունիքի արդեն գործող ՄԱՀԱՑՈՒ ու սխալ կառուցված 12 պոչամբարների թիվը շատանալու է:Այսինքն՝ 2025 թվին Սյունիքը ԹՈՒՆԱՎՈՐ ու բնակության համար անպիտանի ԱՆԱՊԱՏ է դառնալու, որտեղ ՍՏԻՊՎԱԾ մնալու են մի բուռ ծերեր ու աղքատներ:Այսինքն՝ հանքային ՄԱՖԻԱՆ անպատիժ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ է հարավային գերստրատեգիական միջանցքը:Ես ԹՔԱԾ ՈՒՆԵՄ հանքային մաֆիոզների լկտի/դավաճան/գողացված փողերի վրա:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Փաստորեն Սյունիքի թիվ 1 ԹՇՆԱՄԻՆ Երևանն է: Սյունեցին՝ որպես ազգային փոքրամասնություն Հայաստանում, պիտի՛ ազգային-ազատագրական պայքար սկսի ու քաղաքական ինքնավարություն նվաճի,եթե՝ ա) Սյունիքում (ժողովրդի կողմից) ԸՆՏՐՈՎԻ մարզպետ և «Մարզային Ժողով» չլինի, բ) ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1)-ը չվերացվի:
Արգամ
Վահե Հակոբյանի մասին խոսելուց կամ գրելուց առաջ հետաքրքրվեք նրա կատարած աշխատանքով. Երբեք ոչ ոք այդքան կարճ ժամանակում այդպիսի մեծ գործ չի արել ,քան նա. Ու այդ եկամուտները նա ուներ մինչ մարզպետ դառնալը.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ի՞նչ «կատարած աշխատանք/բարեգործություն»: Էս ինչե՞ր ես խոսում: Դու հասկանու՞մ ես ,թե այսօր ինչ են անում Սյունիքին և սյունեցուն. 3-4 կլան (մոտ 10-15 մարդ) ԱՐԱԳՈՐԵՆ ու ափալ-թափալ ԹԱԼԱՆՈՒՄ են ԲՈԼՈՐ սյունեցիներին պատկանող ընդերքը. էդքան վռազ են,որովհետև գիտեն,որ ԹԱԼԱՆՈՎ են զբաղվում: ԱՄԲՈՂՋ Սյունիքը դարձրել են պոչամբարների ու բաց հանքերի աղբավայր.ՈՎ՞ և ՈՒ՞Մ փողերով է սա մաքրվելու: Եթե «հանքարդյունաբերությունն է փրկությունը», ապա Ի՞ՆՉՈՒ մինչև հիմա սյունեցու 2/3-ը աղքատ-չքավոր է,իսկ 1/3-ը՝ Սիբիրում: ԳՈՂԱՑԱԾ փողերով բարեգործություն ՉԻ լինում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԼՈՒԾՈՒՄՆ էլ շատ ՊԱՐԶ է. պետությունը հատուկ բաժնետոմսեր է տպում ու բաժանում հանքերի բանվորներին.այսինքն՝ ԲՈԼՈՐ հանքերի առնվազն 51%-ի տերը դառնում է ժողովուրդը: Եթե սա անեն,արտագաղթը կդադարի. դեռ մի բան էլ ավելին: Դե թող ԱՆԵՆ էլի: Սաղ օրը էդ ՍՈՒՏԻ «նժդեհականները» իբր թե արտագաղթի դեմ «պայքարում» են:Բայց Գազպրոմի վասսալների համար արտագաղթը ՅՈՒՂՈՏ բիզնես է: Իսկ սրանց մանկլավիկներն էլ սաղ օրը իրենց գլուխները 'պատռում' են՝ «գենդերի» ու Կոմայգու «վտանգավոր» մի քանի տրավեստիտի «ազգային պրոբլեմը» լուծելու վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter