HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Ադամյան. «Ես ինչի՞ պիտի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխին ամպհովանի պահեմ»

«Հետքի» հարցերին պատասխանում է դերասան Աշոտ Ադամյանը:

-Պարոն Ադամյան, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս էին ընտրվել այն դերասանները, ովքեր օրեր առաջ Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ-ի գլխավերևում ամպհովանի էին պահել:

-Ճիշտն ասեմ, ինձ մոտ նախ ծիծաղ է առաջանում այդ ամեն ինչի նկատմամբ, և իսկապես ոչ էլ ուզում եմ քննեմ այդ խնդիրը, քանի որ դրանում խորապես նստած է ամպհովանու ստրուկը լինելու գաղափարը: Ավելին չեմ կարող ասել: Իսկ ինչո՞ւ հենց իրենք: Այդ հարցը թող իրենք տան իրենց, որովհետև այդ հարցն այնքան մակերեսի վրա է: Ամպհովանի պահելու համար կանչել, չգիտեմ ինչպես անվանել այդ մարդկանց, նրանց, ովքեր այդ փայտերի վրա ցցած ամպհովանին կպահեն: Դա է՝ ունենք այն, ինչ ունենք:

-Իսկ  կայի՞ն ուրիշ հավակնոտ «թեկնածուներ»:

-Իհարկե, կային: Չեմ կարող անուններ տալ, որովհետև բոլորի անունները հայտնի են: Եթե նայեք Հայաստանի ամբողջ ինստիտուցիոնալ կառույցներին, որոնք քայքայված են, ապա կտեսնեք նրանց, ովքեր հաճույքով տրվում են այս ապաշնորհ իշխանության ցանկացած ծուղակին, և նրանք, ովքեր գիտակցությունն առած, արժանապատիվ կեցվածքով հիմար քայլերի չեն դիմում:

-Լավ, ինչո՞վ եք պայմանավորում ամպհովանի պահելը:

-Քայքայված երկրի խորհուրդ է դա: Արժեզրկված են բոլոր ինստիտուցիոնալ ժանրերը, գիտական, մշակութային արժեքները: Եվ դրա հետևանքով մենք ստանում ենք նման դրսևորումներ: Կարող է այդ մարդիկ չէին ուզում, որովհետև այդ մարդիկ հայտնվել են մի քիչ զավեշտալի վիճակում, կարող է ներքուստ չեն ուզել, բայց ինչ-որ մի բան ստիպել է նման քայլի դիմել: Որքան ավելի անբարենպաստ երկիր, այնքան կունենանք նման շատ չափազանցված դրսևորումներ: Ժամանակին «Ոզնի» ամսագիր ունեինք: Այդպիսի դրսևորումները «Ոզնու» նյութեր են:

-Եթե Ձեզ առաջարկեին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավերևում ամպհովանի պահել, կընդունեի՞ք դա:

-Իհարկե, չէի ընդունի: Ինչ հիմարություն, ես ինչի՞ պիտի Լևոն տեր-Պետրոսյանի գլխին ամպհովանի պահեմ. արևը կա, ամպը կա, որն իր հովանին նետում է ամենքիս վրա, էլ ինչո՞ւ պետք է առանձնապես մեկի գլխին հովանի պահեմ, ներողություն:

Լուսանկարը՝ Ա. Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (5)

anna
Ախր բոլորովին քննարկելու թեմա չէ: Բռնել են, բռնել են...Ինչ է, մե՞ղք են գործել: Դրանով ցույց են տալիս, որ մեր եկեղեցու հետ են: Վա՞տ է: Շատ հարգում եմ Աշոտ Ադամյանին, նրա քաղաքացիական կեցվածքը, համարձակ մտքերը, սակայն չեմ կարող համաձայնվել նրա հետ կաթողիկոսի կողքին կանգնելը, ամպհովանի բռնելը մեկնաբանելու համար: Մի քանի հարցերում գոնե մենք ազգովի պիտի միասնական լինենք. հայրենիք, լեզու և կրոն:
Սիրանուշ
ոչ կաթողիկոսն ա ժողովրդի կողքին կանգնած (ավելի ճիշտ՝ նստած են ժողովրդի գլխին) , ոչ էլ չընտրված նախագահը, էլ ինչ էլբակյան, ինչ ներսիսյան...........՜՜՜՜՜՜՜՜՜
haj mard
Հետաքրքիր է, դրանք այդ օրը մտաբերել են Նաիրի Զարյանի --Երկու հանճարեղ գլուխ --- գործը?????
Sevak
haj mard jan sranq djvar kardacac linen u linelu depqum haziv irennc anham serialneric mi erku fraz khishen: >
Serob
DRAC DZERY ED PAHIN INCH EL TAYIN, DRANQ BRNOX EIN )))))))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter