HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը շարունակվում է. արդյոք բոլո՞ր տուժածներն են ներգրավված քրգործում (վիդեո)

Այսօր Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Դատական նիստի ընթացքում քր.գործում առկա 10 տուժողից դատարանը հարցաքննեց 2-րդ տուժողին, ով դատարան էր ներկայացել զինվորական ոստիկանների ուղեկցությամբ:

Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերի վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը լրագրողներին ասաց. «Ըստ էության, ես կարող եմ ասել, որ տուժողը տալիս է նույնաբովանդակ ցուցմունքներ, ընդ որում հարցադրումներից հետո ավելի մանրամասն ցուցմունքներ է՝ տալիս հօգուտ մեղադրանքի կողմի: Այսինքն՝ նա ամբաստանյալին որոշ մերկացնող ցուցմունքներ է տալիս: Ես դատական նիստի մանրամասնություններ չեմ կարող հրապարակել, ուղղակի ասեմ՝ նա պնդում է իր բոլոր ցուցմունքները»:

Մեղադրողը խուսափեց դատարանում մեղադրական եզրակացության ապացուցման հեռանկարին գնահատականներ տալուց. «Ես ուղղակի ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ մեղադրական եզրակացությունը երբ ստորագրվում է, նյութերի շրջանակում արդեն իսկ համարվում է, որ մեղադրանքը ապացույցներով հիմնավորված է, և դրա համար ուղարկվում է դատարան: Այսօրվա դրությամբ մեղադրանքի մեջ ոչինչ չի փոխվել երկու տուժողներին հարցաքննելուց հետո»:

Անչափահաս տուժածներին հոգեբանի և մանկավարժի ներկայությամբ հարցաքննելու վերաբերյալ Ա. Ամիրզադյանն ասաց, որ դատաքննության պրոցեսում, երբ կլինեն անչափահաս տուժածներ, այդ ժամանակ մեղադրող կողմը կոնկրետ կխոսի: Մինչև օրս դատարանի կողմից հարցաքննության ենթարկված երկու տուժողները եղել են 19 տարեկան:

Արամ Ամիրզադյանը մեկնաբանեց այն, որ առաջին դատական նիստում, ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանի պահանջով, դատավոր Մուշեղ Հարությունյանը լրագրողներին հեռացրեց դատական նիստերի դահլիճից, իսկ տուժողները դատարանի սպասասրահում անպաշտպան մնացին ոտնձգությունների և լրագրողների նկարահանումների առաջ: «Եթե նիստը դռնբաց էլ լիներ, սակայն Սերոբ Տեր-Պողոսյանը չցանկանար նկարահանվել, պետք է պաշտպանվեին նրա իրավունքները: Տուժողները իրենք են որոշում՝ նկարվե՞ն, թե՞ չնկարվեն»,- ասաց մեղադրողը:

Նա նաև նշեց, որ մանկապղծության այս գործը Հայաստանում իր նախադեպը չունի: «Ես կարծում եմ, որ տուժողների անչափահաս լինելու հանգամանքը արդեն որոշակի դեր է խաղում այս գործի առանձնահատկության մեջ: Բացի դրանից՝ պաշտպանության միջոցի հիմք պետք է հանդիսանա տուժողի դիմումը: Բայց տուժողներից ոչ մեկը նման դիմում չի ներկայացրել»,- ասաց Արամ Ամիրզադյանը:

«Հետքը» փորձեց նրանից պարզել, թե ինչու քրեական գործում ներգրավված չեն անչափահասների ծնողները, իրավապահ մարմինների ղեկավարներն ու այլ պաշտոնատար անձինք, որոնք տեղյակ էին անչափահաս երեխաների նկատմամբ տարիներ շարունակ Սերոբ Տեր-Պողոսյանի իրականացրած սեքսուալ բնույթի գործողություններից: Մեղադրողը պատասխանեց. «Մենք քր.քործում գործ ունենք տուժողի հետ: Հարազատին պատժելը բարոյական խնդիր է այսօրվա դրությամբ: Այսօր այս հանցագործությունից բարոյական լուրջ տուժանքի է ենթարկվել տուժողը, մարդը զրկվել է որոշակի բաներից»:

Ախթալայում այսօր լուրեր էին շրջանառվում են, որ քր. գործում ընդգրկված են Սերոբ Տեր-Պողոսյանի սեռական գործողություններից տուժած ոչ բոլոր անչափահասները, և իրականում տուժածների թիվն ավելի մեծ է: Մինչդեռ մեղադրական նյութերում իրավապահներն ընդգրկել են միայն այն տուժածներին, որոնց նկատմամբ Սերոբ Տեր-Պողոսյանի սեռական գործողությունների տեսագրությունները հայտնաբերել է նախաքննության մարմինը:

Այդ կապակցությամբ Արամ Ամիրզադյանն ասաց. «Այո, գործի քննությունը կատարվում է այն շրջանակներում, որ շրջանակներում հնարավորություն ենք ունեցել պարզել: Եթե կան որոշակի հիմնավոր բաներ, որ մարդիկ կգան, հայտարարություններ կտան, ուրեմն տևական մենք կզբաղվենք այդ գործով: Բայց մենք այդպիսի բան այսօր չունենք»:

Քր.գործում առկա մանկապղծության փաստը հաստատող նկարահանումների վերաբերյալ մեղադրողը հայտնեց, որ նկարահանումները կատարվել են այն տեսախցիկով, որը Սերոբ Տեր-Պողոսյանն է տեղադրել հարմարեցված տեղերում: Կա տեսագրություն, որն արել է հենց սեռական գործողության մասնակիցներից մեկը. նրանք ընդգրկված են տվյալ քր.գործում' տարբեր կարգավիճակներով:

Ըստ մեղադրողի՝ նախաքննության ընթացքում տուժողներին բացատրել են իրենց հասցված բարոյական վնասի համար դատարանում փոխհատուցում պահանջելու իրավունքը:

Արամ Ամիզադյանը նաև ասաց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը գիտակցել է, թե ում հետ և ինչ գործողությունների է դիմում:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ ժամը 12-ին:

Մեկնաբանություններ (10)

կարեն
շնորհակալ եմ Baron
Baron
Hargeli Haikuhi ev nranq ov Dzer pes en mtacum Kareni asaci het lriv hamamit em u petq che viravorakan tonov xosal. patkeracreq vor tujox@ dzer mterimn e hacheli klini dzez an@ndhat hishecnel nranc dra masin? mi qich el petq e nranc hogebanakan vichak@ haskanal. Inch veraberum e ayd g....nin apa es inqs dran ksatkacnei sepakan dzerqerov aranc xxchi xayti dra nmannerin u hovanavornerin petq e linchi dataranov datel. Karcum em gamanakn e qreakan datavarutyan mej popoxutyun katarel u verakangnel mahapatig@.
Սոֆիա
Այդ ստահակին , այդ տականքին պետք է ամենամեծ պատիժը տալ, ու գցել ընդհանուր բանտ, իրեն հետ էլ նույն ձևի վարվեն.: Պաշտոն է ունեցել, քավոր սանիկ է խաղացել, մեծ շրջապատ է ունեցել, բարերար է ձևացել, մի թե այսքան տարի չեն իմացել/ հնարավոր չէ/ , զարմանում եմ: Էնչ է, ուզում է իրեն արդարացնել` որ անչափահաս չեն եղել , չնայած չեմ զարմանալ, որ այս երկրում իրեն էլ արդարեցնեն> Այդ մայրերին էլ պետք է նույն բախտին արժանացնել
Կարեն
Mleh Ishkhanian (Beirut) համաձայն եմ ձեզ հետ, էդ անպատիժ մնալն էլ պատճառ եղավ, որ նա հայ մեծ բարերար Արամյանցի դղյակը վերածեց պեռնկատան, ու մի քանի տարի շարունակ պատանի տղանեռ էր ապականում, իրեն այնքան հզոր էր պատկերացնում, որ նկարում ու պահում էր չվախենալով ոչ մեկից, բաըց հիամ այդ անասունին պատժելուց բացի մի խնդիր էլ կա փրկել էդ երեծաներին, դուք հիմա պատկերացնում եք նրանց հոգեբվանական վիճակը, շրջապատի վերաբերմունքը, հիմա պիտի ավելի շատ նրaնց մասին մտածել… իսկ Սերոբին ինչ հասնումա օրենքով կստանա դատարանում, իսկ բանտում գիտենք ինչ է կատարվում նմանների հետ
karen
larisa haykuhi kochecyal ete grelu cevt dura galis nuyn cevoc patasxanum em, gone grelis stlld poxi vor chanachenq ay cavt tanem, ham hodvacn es grum, ham lriv meknabanutynnery, ytenc klni? Isk serobin tox satanan pashtpani, ima sely nae vor ed kynaq mtnox txanery arden saytaqel en korcanumy verchanakn chlini, te che 10 hogu heta exel te 12 seroby nuyn patijna stanalu, exav H A Y KU H I LARISA
Y.HS
Լառիսա, տուժողներից գոնե մեկը փաստաբան ունի? Եթե չունի, ինչպիսի երաշխիքներ կան, որ դատավարությունը իսկապես արդարացի կլինի?
ando
hay tsenoxnere inch ases chen anum poxi hamar!!!yerexekinel tsaxumen!! himael et xexj paron seropinen kpe poxi hamar!!! mexken hayere!!! shat mexk azgenk!!!! martu mexke chi!!! tsenoxnerin band tarek ai debilner!!!!
Susanna
Bolord enqan hangist eq xosum, bayc mardu sirt a cavum ed matghash, anmegh, miamit, gyughaci, maqur erekhaneri hamar. Es gorts@ menq iravapahnerin chenq talu, es gorts@ menq piti verjin hascnenq. Menq sran piti kakhaghan hanenq, voch miayn nra hamar, vor apakanel e 3 tasnyaki hasnogh mer erekhanerin, ayl, vor apakanel e hay azg@.... U hetaqrqir e, te sa chi mexadrvelu porno business-ov zbaxvelu hamar, qani vor nkarahanel e amenn, inch katarvum e. Harc e tsagum-inchu????????????????
Haikuhi
Ճիշտ է վարվում Լարիսան, Կարեն: Մինչև այդ հրեշի վճիռը չլինի, ոչ միայն Լարիսան ու Էդիկ Բաղդասարյանը, այլ ամբողջ ժողովուրդը պետք չհանգստանան: Իսկ, եթե դու հոգնել ես Կարեն կոչեցյալ, ով է քեզ խնդրում , որ կարդաս մարդկանց աշխատանքի արդյունք նյութերը, հետն էլ տափակ գնահատականներ տաս:
karen
Ay larisa de hognacrir, himi partadira bolorin beren edtex xaytaraken, henq edqann el heriq en vor paron Serobin daten, el inch es uzum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter