HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Տիգրան Սարգսյանի վերլուծության մեջ տեղ է գտել «վրիպակ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած վերլուծության մեջ, որում  նա պատասխանել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությւոններին, տեղ է գտել տարօրինակ «վրիպակ»: Ներկայացնելով 2009 թ. տնտեսական անկման մասին տվյալը՝ Տ. Սարգսյանը նշել է, որ ՀՆԱ անկումը եղել է 18,5%, որին 14,1%-ով նպաստել է շինարարությունը:

2009 թ. նման մեծ անկումը հիմնավորելու համար Տ. Սարգսյանն իր վերլուծության մեջ հղում է կատարել Արժույթի Միջազգային Հիմնադրամի մեկ այլ վերլուծության՝ ARMENIA’S HOUSING BOOM-BUST CYCLE, սակայն վարչապետի նշած լինքով նման տվյալներ ու դիագրամմա չգտանք:

Ըստ պաշտոնական վարկածի՝ 2009 թ. ճգնաժամային տարում Հայաստանում արձանագրվել է ՀՆԱ-ի 14.1% անկում: Ընդ որում՝ սա վերջնական տվյալներն են, իսկ նախնական տվյալներում անկումը եղել է 14,4%:

Ըստ վերջնական ճշտված վիճակագրական տվյալների՝ շինարարությունում անկումը 2009 թ. կազմել է 41.6%, որն էլ հիմնականում պատճառ է դարձել տնտեսական մեծ անկման: Սակայն նշենք, որ տնտեսության մյուս ճյուղերում ևս անկում է արձանագրվել, այսպես՝ մշակող արդյունաբերությունում եղել է 7,1% անկում: Հայաստանի տնտեսությանը 2009 ճգնաժամային տարում «փրկել են» հանքարդյունաբերությունն (աճը՝ 6,3%) ու գյուղատնտեսությունը (աճը՝ 5.9%):

Հուսով ենք՝ Տ. Սարգսյանի վերլուծության մեջ 18,5% անկման մասին նշումն իսկապես էլ վրիպակ է, կամ էլ գուցե վարչապետը առաջիկայում հանդես կգա ճգնաժամի պայմաններում տնտեսական իրավիճակի մասին նոր գնահատականներով:

Մեկնաբանություններ (8)

Ashot
Ինչ տնտեսագիտական մոդել էլ լինի, միևնույնն է, հեղինակները ազգությամբ հրեա են))
Հարոյան
անգլոսքասոնական տնգտեսական մոդել գոյություն չունի: Քեյնսը անգլիացի էր, Ֆրիդմանը՝ ամերիկացի, բայց նրանց տեսդությունները հակասաում են իրար
Armen
Հարգելի Հարոյան, ամենանվազն, ինչ մեր օրերում ցանկացած քննարկման ժամանակ կարելի է անել, դա Գուգլով տվայլ եզրի որոնումն է՝ http://en.wikipedia.org/wiki/Anglo-Saxon_model
Հարոյան
Շնորհակալություն պարզաբանման համար, Արմեն: Ես նկատի ունեի տնտեսագիտական տեսական մոդել գոյություն չունի, իսկ ձեր նշածը վերաբերում է շուկայի կառավարման կոնցեպտին, կամ ավելի ճիշտ՝ ընկերությունների մենեջմենթի հետ կապված տարբերություններին: Այս առումով դուք իհարկե ճիշտ եք, որպես տնտեսական մոդել գոյություն ունի:
haj
nejnim-nejnim kam ankaputjun
ominac
Արsss
ominac
Արեւմուտքէն սկսած հիմա արդէն համաշխարհային դարձած տնտեսական տիպարը հիմնուած է ապագային ծնելիք մարդկութիւնէն պարտք առնելու ձեւի վրայ։ Հայաստանը փոքր տնտեսութիւն ունի եւ հիմնական վառող տնտեսութիւնն ալ շինարարութիւնն է,հետեւաբար շատ աւելի յստակ կրնաս տեսնել այս տնտեսական տիպարի կատարումը , Վարչապետի առաջարկած տնտեսութեան բազմազանացումը պարզապէս կը խճճէ այսօրուայ մեր յստակօրէն տեսած , շինարարութեան վրայ հիմնուած պատկերը, եւ որ իբր բազմազանացումը շուկան կը կայունացնէ։ Ամերիկեան եւ Եւրոպական տնտեսութիւնները բաւականաչափ բազմազանացած են բայց տակաւին իրենց պարտքերը տարուէ տարի կը շատնան։ Եթէ բազմազանեցուած տնտեսութեան տիպարը առողջ ըլլար այն ժամանակ իրենց պարտքը մեծ չափերի չէր հասներ։ Տրամաբանօրէն ճիշտ է, բայց գործնականին մէջ այս տիպարը ինքզինքը չէ արդարացուցած։ Մէկ բան է տնտեսութիւնը լրիւ ուրիշ բան է տնտեսութիւնը եւ պետութիւնը միասին։ Վերջերս տեսայ youtube-ի վրայ ինչպէս Լյուքս Ստեբանյանի հայրը փողոցները ինկած, հանրահաւաքներու մէջ իր միակ տղուն բանակին մէջ սպաննուելուն համար արդարութիւն կը փնտռէ։ Իսկ մեր վարչապետը փոխանակ այս մարդուն գործով զբաղուի, եւ ձգէ որ շուկան վառէ գործերը արեւմտեան աշխարհի տնտեսութեան փորձին մէջ ինչ խաբէական հնարքներ կայ որ կը դժուարացնէ գործերու վիճակը հասկնալը, հայաստանի մէջ տեղադրելով զբաղուած է։ Ասանկ կըլլայ երբ ազատ շուկայի բոլոր տեսութիւնները սորվելէ վերջ կերթան պետութիւն կը մտնան եւ շուկան ծրելով կզբաղուին։
ominac
Սիրտս գնաց Լյուքս ի հօրը վիճակէն, ինչ օրի է ինկած մարդը, մինչ մեր վարչապետը փոխանակ ոստիկանութիւն, արդարադատութիւն, բանակի հարցերով զբաղուի, մեզի գրաֆիքներով դասախօսութիւն կուտայ։ Եթէ այս է իր գործը ինչու իրեն “գլխաւոր տնտեսագէտ” չենք կանչեր, գոնէ յստակ կը գիտնանք որ ինքը ինչ գործով զբաղուած է եւ արդարութիւնն ալ օդի մէջի աղաւնիներէն կսպասենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter