HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 տարեկանում մահապատժի դատապարտված զինվորը 18 տարի է՝ բանտում է - մաս 1

Այս լուսանկարը մոտ 19 տարվա պատմություն ունի, այնքան, որքան լուսանկարում պատկերված երիտասարդ զինվորն է: 19 տարեկան շարքային զինվոր, Նոր Հաճնի բնակիչ, Նոյեմբերյանի Կոթի գյուղում տեղակայված զորամասում ծառայող Արթուր Մկրտչյանն է, ով այդպես էլ չհասցրեց զորացրվել ու վերադառնալ տուն: Փոխարենը արդեն 18 տարի է` անազատության մեջ է՝ ցմահ դատապարտյալի կարգավիճակում: Արթուրին մեղադրել են հինգ ծառայակիցների սպանության մեջ՝ առանց անհերքելի ապացույցների, մեկ վկայի իրարամերժ ցուցմունքները դնելով դատավճռի հիմքում, Արթուրի աչքի առջև խոշտանգելով ու երկու ամիս պահելով նրա ողբորը՝ Գուրգենին, ով նույնպես ծառայել է հայոց բանակում: Անգամ Արթուրի հագուստի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել, իսկ սպանված զինվորներից մեկի հագուստն անհետացել է քննիչի սենյակից:

Դատարանների կենտրոնական արխիվում ծանոթացա արդեն 37 տարին բոլորած Արթուր Մկրտչյանի քառահատոր քրեական գործին: Խունացած, դեղին թղթեր, անհասկանալի, վերծանման ենթակա ձեռագրեր, մի քանի լուսանկար, մի քանի մեքենագրած փաստաթղթեր, վկաների անվերջանալի ցուցմունքներ, իսկ վերջում՝ մահապատժի դատավճիռ (2003-ին նախագահի հրամանագրով 42 նախկին մահապատժի դատապարտվածների պատժատեսակը փոխարինվում է ցմահ ազատազրկման):    

Արթուրն ու իր հարազատները բազմաթիվ անգամ են դիմել բոլոր երեք նախագահներին՝ քրեական գործի վերաբացման խնդրանքով, սակայն՝ քար անտարբերություն: Մի քանի անգամ Արթուրը դիմել է բողոքի ծայրահեղ միջոցի՝ անժամկետ հացադուլի՝ դարձյալ նույն պահանջով՝ գործի վերանայում, սակայն նորից անարդյունք: Տարիներ առաջ, հանրապետության նախկին նախագահ Ռ.Քոչարյանի ղեկավարման տարիներին, Արթուրի մայրը ինքնահրկիզման փորձ է կատարել նախագահական նստավայրի դիմաց: Այս գործի անկատարությանը դեռ տարիներ առաջ մամուլում անդրադարձել է լրագրող Ժաննա Ալեքսանյանը, «Ինտերնյուզ» ՀԿ նկարահանել է փաստագրական ֆիլմ՝ լրագրողական հետաքննության ժանրում:

18 տարի առաջ՝ 1996 թ-ի հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Կոթի գյուղում տեղակայված զորամասի թիվ 18 պահակակետում հայտնաբերվել է պահակակետի 6 զինծառայողներից 5-ի դին (Արթուր Չալաբյան, Արմեն Մանուկյան, Էմիլ Մաթևոսյան, Արմեն Մխիթարյան, Վարդան Մարտոյան):

Ողջ է մնացել միայն զինվոր Վիգեն Ծատուրյանը, ով առավոտյան 5-ի սահմաններում հրամանատարական կազմին հայտնել է տեղի ունեցածի մասին: Ըստ Վիգեն  Ծատուրյանի ցուցմունքների, հենց շարքային զինվոր Արթուրն է կրակել բոլոր հինգին, ցանկացել է նաև իրեն սպանել, սակայն ինքը կարողացել է փախչել ու պահակակետից իջել է զորամաս:  Բանն այն է, որ Արթուրն առհասարակ չէր ծառայում 18 հենակետում, այլ՝ 17-րդում, որտեղ և, ըստ իրեղեն ապացույց ճանաչված գրքի և դասակի հրամանատար Հարությունյանի ցուցմունքի, հունիսի 10-ին գտնվել է Արթուր Մկրտչյանը: Ավելին՝ Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հունիսի 10-ի երեկոյան ստուգել է ծառայողների կազմը: Հենց նա է տվել նաև Արթուրի դրական բնութագիրը նախաքննական մարմնին, ըստ որի` նա բնութագրվել է որպես համեստ, դրական զինվոր:

Վիգեն Ծատուրյանը նախ գործով դարձել է վկա, ապա իր իսկ ինքնախոստովանական ցուցմունքով, թե տղաներից մեկին ինքն է կրակել, ներգրավվել է որպես կասկածյալ, հետո նաև՝ մեղադրյալ, այնուհետև նորից դարձել վկա: Հենց Վիգեն Ծատուրյանի պարբերաբար փոփոխվող ցուցմունքները, նաև նախաքննության փուլում խոշտանգումների հետևանքով կորզված Արթուրի ինքնախոստովանական ցուցմունքը հիմք են դարձել շարքային Արթուր Մկրտչյանին մեղադրանք առաջադրելու, նաև Գերագույն դատարանի զինվորական գործերով կոլեգիայում այդ մեղադրանքը հաստատված համարելու համար: Արթուրը ինքնախոստովանական ցուցմունք է տվել այն բանից հետո, երբ եղբորը՝ Տավուշի զորամասերից մեկում ծառայող Գուրգենին, իր աչքի առաջ երկու ամիս պահել են Ռազմական ոստիկանությունում: Նրանց հայրը՝ Համբարձում Մկրտչյանը «Հետքին» պատմեց, որ Գուրգենին սարսափելի վիճակում է տուն տարել. «Ոչ մեկին չեմ ցանկանա այն, ինչ ես ու որդիներս ենք տեսել: Մյուս որդուս հոսանք են տվել, էլեկտրաշոկ, ծեծել են, ասել են Արթուրին, որ իր վրա վերցնի հինգ զինվորների սպանությունը, թե չէ մի օր կարթնանա ու կտեսնի, որ եղբայրը կախվել է: Իսկ երբ ես սկսեցի սեփական հետաքննություն վարել, ինձ վրա գործ սարքեցին, թե, իբր, հրամանատարին Արթուրի համար արձակուրդ ձևակերպելու համար կաշառք եմ տվել՝ մագնիտոֆոն: 3,5 տարի էլ ինձ ազատազրկեցին»:

Թե՛ դատարանում, թե՛ տարիներ անց անգամ զոհված տղաների հարազատները չեն հավատացել ու չեն հավատում նախաքննական մարմնի՝ զինդատախազության մեղադրանքին ու դատարանի դատավճռին, չեն հավատում, որ Արթուրն է իրենց զավակներին զրկել կյանքից: Անգամ սպանված զինվորներից մեկի՝ Վարդան Մարտոյանի հայրը՝ Ռաֆիկ Մարտոյանը ֆիլմում մեջբերել է քննիչ Սուրեն Թարվերդյանի խոսքերը, թե այս պատմության մեջ մի 40 մարդ կա խառնված. «Թարվերդյանն ինձ ասաց, որ հերթով բոլորին պիտի մեջտեղ բերենք, բայց դատապարտեցին միայն մեկին՝ Արթուրին»: Անգամ զոհվածների ծնողները դատավարության ժամանակ բողոքել են, քանի որ տեսել են, թե ինչպես է քննիչ Թարվերդյանը առանձին հանդիպում ու ցուցումներ տալիս Վիգեն Ծատուրյանին:

Իսկ թե որն է եղել նախաքննության առաջ քաշած սպանության մոտիվը, ինչու պիտի մեկ զինվորը կրակ բացեր 5 զինվորի վրա, որոնցից 3-ին` կացարանում քնած վիճակում, իսկ 2-ին՝ 100 մետր հեռավորության վրա գտնվող բլինդաժում, կանդրադառնանք հաջորդիվ: 

Շարունակություն

Մեկնաբանություններ (18)

Armen
Hargeli Zaruhi ush tesa gratsn,u ayd pat&arov ush em patasxanum. es 4em hishi anun azganunnern, hamaria 20 tari e antsel, bayts mi qani xumb ein datum Ejmiatsinits, Artashatits...metsaqanak zenqer vacharelu mexadranqov.
Voskan
Ays gortsov tariner araj zin. dataxaz Ghangiryan@ asats < yete inq@ chi tox asi ov e > sa xosum e ayn masin vor nuynisk naxkin zindataxaz@ giti vor Artur@ chi. tsavoq srti hnaravor cher p.r.n. dataxazin asel atort zichi Artur Mkrtchyanin kasi te ov e.
Զարուհի
Հարգելի Արմեն, եթե որևէ բան Ձեզ հայտնի է զենքի առևտրի հետ կապված, նաև այդ դատապարտված մարդկանց անունները, որտեղ են այդ գործերը քննվել, խնդրում եմ գրել ինձ [email protected] հասցեով: Շնորհակալ եմ արձագանքելու համար:
Armen
shat shnorhakal em ardzaganqi hamar hargeli Zaruhi. 1997 tvakanin datavarutyunner kan anorinakan metsaqanak zenqi vacharqi mexadranqnerov. Hetaqrqir e vorqanov en poxkapaktsvats ays amenn drants het.
Զարուհի
Հարգելի Արմեն, ես հարցազրույց եմ վարել նաև Արթուր Մկրտչյանի մասին պատմող ֆիլմի հեղինակ Հարություն Մանսուրյանի հետ: Երկուշաբթի օրը, կարծում եմ, կտեղադրվի հարցազրույցը -ում, հենց այդտեղ էլ կտեղադրվի ֆիլմի հղումը, ու կկարողանաք նայել ֆիլմը:
Զարուհի
Հարգելի Արմեն, զինվոր Արթուրի մասին պատմող ֆիլմի հեղինակ Հարություն Մանսուրյանի հետ եմ հարցազրույց վարել: Կարծում եմ՝ երկուշաբթի օրը կտեղադրենք այդ հարցազրույցը, նաև ֆիլմի հղումը: Ու բոլորը հնարավորություն կունենան դիտելու այդ ֆիլմը:
Armen
hargeli hodvatsagir Zaruhi isk vortex karox enq ditel ayd Internewz i nkarats dokumental filmn ays depqi masin? Ete hnaravor e karox eq texadrel kam gone hxum texadrel vorpisi hnaravor lini ditel? uxaki ayschap ardzaganqn aveli hetaqrqrets, ev tarber axbyurneri tesaketnerin kuzenai tsanotanal. Naxapes shnorhakal em.
Վեհարի Առաքելյան
Հարգելի Զարուհի, երբ ուսումնասիրում ենք մեր բանակում տեղի ունեցած հազարավոր սպանություններից մեկը կամ մի քանիսը ապա գալիս ենք ընդամենը այն եզրահանգմանը, որ տվյալ հրամանատարական կազմը կամ ասենք գործերը քննող քննիչներն ու դատախազներն են միայն հանցագործ, սակայն երբ հաշվի ենք առնում, որ որպես կանոն, հրամանատարների մասակցությամբ բոլոր քրեական գործերը կոծկվում են բոլոր իրավասու ատյաններում, ապա ստանում ենք ամբողջական պատկերը.` Հանցագործ համակարգն և հատկապես ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի սպանությունները կոծկելու մասին հրամանն է սպանել և շարունակում սպանել մեր որդիներին: Անհրաժեշտ է մի երկու տասնյակ ակնհայտորեն կոծկված քրեական գործեր միավորել և քրեական պատասխանատվության հրավիրել Սերժ Սարգսյանին և հանցավոր Համակարգին:
unname
Ինչ ահավոր պատմություն էր, խեղճ տղա, ով իրավունք ուներ փչացնելու քո կյանքը, խոռտակեր ապագատ: Ինչ անտեր պետությունա, քանի ճակատագրեր են խոռտակվել, քանի տան լույսեր են մարել, սառսափելի է անգամ պատկերացնելը: Ինչ անտեր պետություն է: Ես ուզում եմ հավատալ, որ այնուամենայնիվ մի օր արդարությունը կհաղթի:
Զարուհի
Հարգելի Վեհարի, կներեք, չգիտեի, որ Ձեր որդին սպանվել է բանակում: Կարդացի Ձեր գրած հոդվածը: Սարսափելի պատկեր ամբողջացավ աչքերիս առաջ: Բանակը հրամանով կարգավորվող մարմին է, ու անգամ եթե միջանձնային հարաբերություններն են խախտվում, ապա, միևնույնն է, հրամանատարական կազմի մեղավորությունը բոլոր դեպքերում 50 տոկոս է:
ՀԱՅԱԶՆ
Անհապաղ պիտի վերանայել էս գործերը, այլապես պետք է փակել ՀՀ Արդարադատության նախարարությունը
Վեհարի Առաքելյան
Այս հոդվածում Արթուրի հոր` Համբարձում Մկրտչյանի պատմածը այնքան նման է այն բանին ինչ ինձ հետ կատարվեց 2010 թվականի փետրվարի 19-ին: Քննիչներին թվում էր թե վերացրել էին որդուս սպանության քրեական գործում մինչ այդ օրը եղած վկաների ցուցմունքները, խոսուն փաստերը և վստահաբար հայտարարեցին, որ իրենք չեն ուզում, սակայն եթե չլռեմ, ստիպված են իմ դեմ քրեական գործ հարուցել: Որոշ ժամանակ ես Նրանց ազատ թողեցի մարդասիրական իրենց փիլիսոփայությունը զարգացնել, որից հետո մատնանշեցի ՀՀ ՊՆ ՔԾ Գեներալ-Մայոր Ա. Հարությունյանի ինձ ուղարկած այն գրության օրն ու համարը, որտեղ գեներալը սխալմամբ ինձ էր հայտնել իրենց ,,Ռազմական,, և քննչական գաղտնիքը: Այդ մասին` http://www.lragir.am/index/arm/0/right/view/66003 Հանցագործների համակարգը ստիպում է իրենց շարքերում մնալ միայն այն քննիչներին որոնք ոչ թե օրենքներին են ծառայում այլ մեր թշնամիներին:
Ashot
Hayastani kalanavayrerum shat kgtneq Jan Valjaneri, isk ishxanutyun@ grete verits var Javerner en. ketsen JAVERNER@
Artak
Es Arturin andzamb em chanachel. 13 tari irar koxq koxqi enk metsacel. Artakarg bari u berxixch u hamest txa er. Skzbic el chenk havatacel. U hamadzayn amenataratsvats varkatsi. Hramanatarutyun@ zenqi mets arq ev vacharq e kazmakerpel(Adrbejancineri het) u tarel en ayd zinvornerin vorpes tiknapah. Arq u vacharqic heto spanel ein ayd zinvornerin vorpeszi vka chmnar. Inch inch kerpov Arturin hajoxvel er paxchel. Sakayn bardel ein ayd amen@ ayd txayi vra. Es andzamb hakvats em havatal ayd varkatsin. Ov inch uzuma asi bayc aknhaytn ayne vor ayd txayi glxin sargel en.
Զարուհի
Հարգելի Արմեն, Դուք ճիշտ եք, այդ ամենի մասին ես կներկայացնեմ հոդվածի մյուս մասերում: Նաև նախատեսվում է հանդիպում ու հարցազրույց հենց Արթուր Մկրտչյանի հետ ՔԿՀ-ում: Նախապես դիմել ենք անունից, որպեսզի Քրեակատարողական վարչությունից թույլատրեն:
Armen M.
Ha, hents Xorxorunu zhamanak e exel, u im hishelov depqic mi 10-15 or heto et txayin sevanum dzerbakalecin, razmakan vostikanutyann el kargadrel er vor boloric arandzin pahen, kartses te giter te ovqer en irakan mardaspannern. Nanushyann er ete chem sxalvum roziski petn.
Զարուհի
Այո, հարգելի Վանիկ, Խորխոռունու զինկոմ աշխատելու տարիներին է եղել: Իր անունն էլ է հիշատակված քրեական գործի նյութերում: Ու առհասարակ սարսափելի մանրամասներ կան այս և ոչ միայն այս քրեական նյութերում: Այն ժամանակ նկարահանում է կատարել նաև ԶՈ փոխգնդապետ Վ.Սերիկովը:
Վանիկ Ալեքսանյան
Եթե այս դեպքը տեղի է ունեցել Խորխոռունու զինոստիկանապետ աշխատած ժամանակ, ապա ես ՝ որպես 02-ի թղթակից, այս տղային տեսել եմ Խորխոռունու կաբինետում։ Լավ եմ հիշում, որ իմ տեսած տղան էլ էր 5 ծառայակիցների սպանության համար մեղադրվում։ Մեկ էլ հիշում եմ, թե ոնց էր Խորխոռունին այդ տղային ծեծում։ Տղան միայն դողացնում էր. նրան սառը տեղում էին պահում։ Խոսել ոչ կարողանում էր, ոչ էլ թողնում էին։ Միայն թե վստահ չեմ, թե սա արդյո՞ք նույն տղան է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter