HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր գրքում գրանցված կապիկների ներկրման փաստով քրեական գործ է հարուցվել

Միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների, մասնավորապես` կապիկների ներկրման  վերաբերյալ «Հետքի» հրապարակած հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք` Միջազգային Կարմիր գրքում գրանցված և անհետացման եզրին գտվող բացառիկ կենդանիներ են ներկրվում Հայաստան և առանց խոչընդոտների արտահանվում այլ երկրներ: Ներկրված որոշ կենդանիներ պահվում են նաև Հայաստանում, դառնում սեփականատիրոջ բիզնեսի մի մասը և օգտագործվում առևտրային նպատակներով, ինչպես դա կատարվել էր բոնոբոյի դեպքում:

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մեր հարցման հիման վրա նյութեր էին նախապատրաստվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քնչական բաժնի Կոտայքի բաժանմունքում: Կոտայքի բաժանմունքի պետ Կ. Խաչատրյանը «Հետքին» գրավոր տեղեկացրել է, որ  նախապատրաստված նյութերով այս տարվա հունվարի 8-ին քրեական գործ է հարուցվել «Զու Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սեփականատեր Արթուր Խաչատրյանի նկատմամաբ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածով` մաքսանենգություն: Հիշեցնենք, որ Արթուր Խաչատրյանն էր կապիկները ներկրել Հայաստանի Հանրապետություն:

Քրեական գործը հունվարի 10-ին քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:  

Մեկնաբանություններ (1)

Petanian
.Это наверно, связанно напрямую, с обезьянно-ресторанным комплексом, который с помпой распиарили. Я то думаю,с каких это, легких рук, ввезли столько животных, если незаконно, то даже может и прививки у них нет/ или фальшивые справки/. А это опасно, для всей окружающей среды.Бедные гастарбайтеры обезьянки,мало того раскручивают бизнес непонятно кого, живут в неволе, и в не тех климатических условиях. Всех собрать и депортировать на родину.Траффикера наказать, посадить в вольер.....Комментарий ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter