HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարական ամենահարուստ ընտանիքը

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ունեցվածքը հայտարարագրելիս հայտարարագրում են նաեւ իրենց հետ փոխկապակցված անձանց գույքն ու դրամական եկամուտները: Ըստ այդմ՝ պարզվում է, որ նախարարների կանանցից ամենահարուստը Գագիկ Բեգլարյանի կինն է:

Գագիկ Բեգլարյանի, նրա տիկնոջ ու որդու եկամուտները, կուտակած դրամները «մրցակցությունից» դուրս են թողնում մինչ այդ ամենահարուստ նախարարի «տիտղոսակիր» բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ընտանիքին:

Ըստ Գագիկ Բեգլարյանի գույքի ու եկամուտների 2012թ. հայտարարագրի` նա նշված տարում ունեցել է  ընդամենը 1 մլն 943 հազար դրամի եկամուտ, որը աշխատավարձն է: Սակայն, նրա հաշվին եղել է 278 մլն 900 հզար դրամ եւ 92 հազար դոլար: Համեմատության համար նշենք, որ նախարարի կուտակած գումարներն ավելի շատ են եղել 2011-ին, համապատասխանաբար՝ 282մլն 962 հազար դրամ եւ 95 հազար դոլար:

Նախարարի կինը՝ Նունե Նիկոլյանը, նշված տարում շահաբաժնից ստացել է 8 մլն դրամի եկամուտ, սակայն իր հաշվին առկա դրամական միջոցներն անհամեմատելի են ստացած եկամուտների հետ:

2012թ. նրա հաշվին եղել է 35 մլն 571 հազար դրամ եւ 3 մլն 601 հազար դոլար: 2011թ. Նունե Նիկոլյանի կուտակած դրամական միջոցները եղել են համապատասխանաբար 11 մլն 571 հազար դրամ եւ 3 մլն 631 հազար դոլար:


Նախարարի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, իր ֆինանսական միջոցներով քիչ է զիջում ծնողներին: 2012թ. նա որեւէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվին եղել է 71 մլն 500 հազար դրամ, 718 հազար դոլար եւ 85 հազար եվրո:

Հրանտ Բեգլարյանը 2011թ. ունեցել է 73 մլն դրամ, 720 հազար դոլար: Եվրոյով պահվող գումարի չափը եղել է նույնը՝ 85 հազար:

Մեկնաբանություններ (3)

Մարքս
Ինչ եք կարծում, որն էր Վ. Սարգսյանի (Կ. Դեմիրճյանի) կործանման իրական շարժառիթը? Իմ կարծիքով՝ միամիտ ռոմանտիզմը: Եթե հիշում եք, մարդիկ որոշեցին ինչ որ ձեւով օգնել աշխատավորին եւ այսպիսի ուղղակի պահանջ դրվեց - լափածը պիտի մեջտեղ բերել, երկիրը ձեռքից գնում է! Եւ իսկույն միավորվեցին կրիմինալը, քաղաքականն ու ազգակցականը՝ հանուն սուրբ շահերի պաշտպանության! Ուրիշ բան հնարավոր չէ պատկերացնել! Այստեղից կարելի է հասկանալ թե երկիրն ինչպիսի հրեշի բերան է նետվել եւ ինչեր պիտի սպասել: Հայաստանը եզակի չէ իհարկե, մեզ եւ մյուսներին Ուկրաինա է սպասվում: Խնդիրը միայն ժամանակի մեջ է!
Հովսեփ
Ու էսպես շարունակ: Էս աղքատ, կիսասոված ու թալանված երկրում թե որտեղից նախարարին էսքան փող մնում ա միայն գուշակել: Դե երևի ամբողջ ընտանիքով զոր ու գւշեր քրտնաջան աշխատելու աշխատածն էլ անընդհատ ողջ կյանքի ընթացքում չեն ծախսել, որ սենց դոլարային միլիոնատերեր են դարձել:
STELLA
waaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaoooooooooooooooooooo,es incha katarvum mer erkrum,mardkanc xapelov u grpelov,iranc hasjivnern en uracnum,joxovurd xelqi ekeq,shutov mez en utelu sranq,,,,,,,,,,,,,,,!!!!!!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter