HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու ներքին օրգանները երբեմն հայտնվում են Գորիսի փողոցներում

Գորիսի`  այսպես կոչվող կենտրոնական աղբավայրը գտնվում է քաղաքի Գորիս գյուղ կոչվող թաղամասից ընդամենը 1,5-2 կմ հեռու:

Երկու ամիս առաջ բնակիչներից մեկը հենց կենտրոնական փողոցում պոլիէթիլենային պարկ է նկատել, որի վրա նշված էր ինչ-որ անուն-ազգանուն: Մի քանի հարյուր մետր դեպի աղբավայր քայլելուց հետո նկատել է, որ գտնված պարկը միակը չէ` բայց արդեն տարբեր անուններով: Որեւէ բացատրություն չգտնելով՝ նա հարցուփորձ է արել հարեւաններին եւ, միայն այն բանից հետո, երբ երեխաներից մեկը պատմել է, որ օրեր առաջ տեսել է, թե ինչպես են շները միմյանցից փախցնում նմանատիպ այլ պարկ, եւ շների գզվռտոցի արդյունքում պարկի պարունակությունը թափվել է գետնին, որի մեջ մարդու ներքին օրգաններ են եղել, հասկացել է, որ դրանք աղբավայր են հասել քաղաքի դիահերձարանից` աղբատար մեքենայով, իսկ պարկերում հերձուք էր: Գրեթե սարսափահար մարդը զանգահարել է սանէպիդ կայան: Նրա բողոքին միացել են նաեւ այլ բնակիչներ: 

«Մի քանի օր ամբողջ թաղամասը սարսափի մեջ էր, ծնողները չէին թողնում, որ երեխաները տնից դուրս գան, քանի որ ամեն րոպե կարող էին գոնե հետաքրքրասիրության համար գնալ դեպի աղբավայր, մինչեւ համոզվեցինք, որ դիակների մնացորդներն այլեւս աղբավայր չեն բերում,- ասում է թաղամասի բնակիչ Ռաֆիկ Մկրտչյանը եւ շարունակում,- առանց այն էլ մի լավ օրի չենք, ապրում ենք աղբավայրի «բերանին», բայց դե մարդիկ սեփական առանձնատներ են կառուցել, ու՞ր փախչեն: Շատ ենք խոսել աղբավայրի տեղի անհարմարության մասին, հիմա էլ սկսել են աղբը վառել, բայց չգիտեմ՝ դա օգտակա՞ր է, թե՞ վնասակար: Ամբողջ օրը զիբիլի հոտի մեջ ենք ապրում»: 

Այն մասին, որ Գորիս քաղաքը չունի անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխան դիահերձարան, բազմաթիվ հրապարակումներ են եղել լրատվամիջոցներում: Խնդրի մասին վերջերս քննարկում էին կազմակերպել նաեւ ԵԱՀԿ Գորիսի Օրհուս կենտրոնը եւ Գորիսի մամուլի ակումբը, սակայն այն դեռեւս վերջնական լուծում չի ստացել:

Անցյալ տարի Համաշխարհային բանկի միջոցներով մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար է ներդրվել Գորիսի բժշկական կենտրոնի հիմնանորոգման եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող շուրջ 1000 քմ մակերեսով նոր կցակառույցի կառուցման համար, որտեղ տեղակայվել են ընդունարանի, ախտորոշիչ, վիրահատական, ծննդօգնության եւ այլ ծառայություններ: Նույն միջոցներով կենտրոնն ապահովվել է հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով: «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սլավիկ Ամիրյանի խոսքով՝ Համաշխարհային բանկի այս ներդրման միջոցով մեծ շրջադարձ է կատարվել Գորիսի առողջապահական ցանցի բարելավման գործում: Համաշխարհային բանկն արդեն համաձայնվել է 300 մլն դրամ ներդնել դիահերձարան կառուցելու համար, քանի որ մասնավորապես պատերազմական գոտում գտնվող տարածաշրջանում ժամանակակից պահանջներին համապատասխան դիահերձարանի կառուցումը նաեւ ռազմավարական նշանակություն ունի: Այն հնարավորություն կտա ոչ միայն նեղ իմաստով սառնարանային տնտեսություն ունենալ, այլեւ կատարել ախտաբանական հետազոտություններ: Սակայն, ըստ Ս. Ամիրյանի, խնդրի լուծման հետագա ընթացքը բժշկական կենտրոնի իրավասությունների շրջանակում չէ, քանի որ կառույցի համար անհրաժեշտ հողահատկացումն իրականացնում է համայնքային իշխանությունը:

Դեռեւս անցյալ տարի Գորիս քաղաքի արդեն նախկին ճարտարապետ Կարո Փարսադանյանը հավաստիացնում էր, որ ախտաբանաանատոմիական ծառայության առանձին շենքի կառուցման համար կատարվել են նախագծահաշվարկային աշխատանքներ, սակայն միջոցների բացակայության պատճառով խնդրի լիարժեք լուծումը հետաձգվել էր անորոշ ժամանակով: Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի տեղեկությամբ՝ 2010 թ. նոյեմբերին ավագանու որոշմամբ քաղաքի Արեւշատ թաղամասի հարեւանությամբ 0.06 հա հողատարածք է հատկացվել դիահերձարանի կառուցման համար: Նույն որոշմամբ դիմել են ՀՀ կառավարությանը` ընտրված հողատարածքի նշանակության փոփոխության խնդրանքով, սակայն մինչեւ այժմ պատասխան չեն ստացել: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մուշեղ Կոստանդյանի խոսքով՝ խնդրի լուծումն ավարտին մոտ է, եւ առաջիկայում Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի:

Իսկ մինչ այդ դիակների հերձումը կատարվում է պոլիկլինիկայի նախկին մասնաշենքերից մեկի առաջին հարկում, որի մուտքի դուռը բացվում է բանուկ փողոցի վրա, իսկ հազիվ 10 քմ տարածք զբաղեցնող դիահերձարանի պատուհանը միշտ բաց է եւ տեսանելի անցորդների եւ ընդամենը 5-6 մ հեռավորությամբ գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչների համար: 

Բժշկական կենտրոնի ախտաբանական ախտորոշման ծառայության պետ Գառնիկ Միրզոյանը, ով նախկինում խոսում էր այն մասին, որ ծառայության իրականացման համար անհրաժեշտ է ժամանակակից սարքավորումներով, սառնարանային տնտեսությամբ, նվազագույնը 7-8 սենյակով տարածք, այժմ նկատի ունենալով, որ դիակների տեղափոխումն արդեն կազմակերպվում է ինչ-որ մասնավոր ձեռնարկության կողմից, կարծես թե բավարար է համարում իրականացվող ծառայությունը՝ ասելով, որ այդ պայմաններում ամսական մինչեւ 16-18 դիահերձում է կատարվում եւ պիտի շնորհակալ լինել, որ նոր ծառայության շնորհիվ այլեւս, մասնավորապես գյուղական բնակավայրերում, տնային պայմաններում դիահերձում չի իրականացվում: Հետաքրքրականն  այն է, որ Գ. Միրզոյանը նախկինում ծառայության աշխատանքը գնահատելիս կարեւորում էր այն, որ «անգամ դրամարկղի կտրոն են տալիս դիահերձման համար», եւ այժմ խնդրի լուծման բավարար չափանիշն, ըստ նրա, հուղարկավորման ծառայության իրականացումն է, իսկ որ նման պայմաններում դիահերձման իրականացումը բարոյական եւ բնապահպանական բացասական ազդեցություն կարող է ունենալ շրջապատի վրա, նրա կարծիքով՝ «ընդամենը հակառակվելու, լավը տեսնելու ցանկություն չունեցող լրագրողիս երեւակայության արդյունք է»:

Թերեւս հենց նույն բառերով կբնորոշի վաստակաշատ բժիշկն այն հանգամանքը, որ վիրահատական միջամտություններից գոյացած թափոնը, եթե չի ուղարկվում հիստոլոգիական հետազոտության, ինչպես նաեւ դիահերձումների հերձուքը դեռեւս թաղվում են Բժշկական կենտրոնի նորակառույց շենքից ընդամենը 100 մ հեռավորությամբ գտնվող հորում, քանի որ Գորիս գյուղի թաղամասի բնակիչները որոշել էին փակել քաղաքի աղբավայր տանող ճանապարհը, եթե չդադարեցնեին այնտեղ նետել նաեւ դիահերձուքները: Կենտրոնի բուժքույրերից մեկը պատմեց, որ այլեւս հնարավոր չէ տեսնել, թե ամեն անգամ բուժքույր Ռոզան ինչպես է հերձուքով լի դույլը դատարկում իրենց աշխատասենյակի պատուհանից մի քանի մետր հեռու գտնվող հորում:

Մնում է ակնկալել, որ ՀՀ Կառավարությունը կկարեւորի Գորիսի դիահերձարանի կառուցման համար համայնքային իշխանության կողմից հատկացված հողատարածքի նշանակության փոփոխության մասին որոշման հրատապությունը, իսկ Բժշկական կենտրոնն իր հերթին հետեւողական կլինի  ախտաբանական ախտորոշման ծառայության համար անհրաժեշտ արտոնագիր ձեռք բերելու հարցում, որն, ըստ կենտրոնի տնօրենի, ընթացքի մեջ է: Գուցե հերթը նաեւ քաղաքի համար անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող աղբավայրի կառուցմանն էլ հասնի, ինչն այլ խոսակցության թեմա է, թեպետ նույնքան կարեւոր ու հրատապ ոչ միայն գորիսցիների, այլեւ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների համար, մանավանդ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է Գորիս քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն, հաստատել քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները, ըստ որի նախատեսվում է, որ մինչեւ 2016 թ. քաղաքը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող, տարին բոլոր գործող զբոսաշրջության կենտրոն:

Այս քայլերո՞վ: Հազիվ թե հաջողվի:                                           

Մեկնաբանություններ (7)

Hay_Axchik
Varaz Syuni mersi es kardacel em ajd grqery,,, inchpes naev The POWER-y... Da duq imaceq, Vahagni mi qani kommentic kareli er ezrakacnel vor animast e nra het sharunakely.... tekuz 10 anunov gri,, kap chuni.. Vahagn-y hogin caxac 31 tarekan iran lav txu tex drac mi txaja,,, es ira het aseliq chunem, inqy im hamar tshnami e, davachan ajs azgin,,, ajs azgi nerqin davachannern u tshanimery amenavtangavornern en... Zguish exeq uxaki, u vor gaq el Hajastan petq ch ivor voreve meki het handipeq.... es vor chei handipi... es menak gisher cerek axotum em, ajs azgi prkutjuny ajs HRESHNERIC... menak da em axachum astcuc,, vor chlini te ajsqan darer prkvel enq boloric baic es erku taptpukneric chenq karalu prkvenq,, menak dra hamar em vaxenum.... ta astvac, tox herosner cnven,, amenur u shat.... es menak dra hamar petqa shut amusnanam.... vor incnci meky cnvi vor dranc hery anici... SHAN CNUNDNER, SHNAGAJLER!!!
Վահագն
Varaz Syuni - մուտիտներ մի արա ու մեղքիդ աստիճանը մի ծանրացրու: Կգա ժամանակը կիմանաս համ Բարոնին համ էլ ինձ:
Varaz Syuni (Amsterdam)
Hay_Axchik - gites vor Վահագն-y NAYEV Baron anvan tak e(r) comment grum. NUYN mardik en- yst HETQ-i commenti......... Վահագն/Baron/3?/4? - Հետք-ի աշխատողներից CHEM..........Isk du? KAJARANI CLANI աշխատողներից ես?
Վահագն
Եղածը սարսափելի ու անընդունելի բան է: Բայց մի բան էլ ասեմ, Վարազ Սյունի դու հաստատ Հետք-ի աշխատողներից ես. ստեղ ընդեղ թռնում բան ման ես գրում: Համ էլ Հայ-Աղջիկ` ընդամենը պրիվետ:
Hay_Axchik
Varaz Syuni (Amsterdam), lriv hamacajn em cez het.... Amen inchi hamar menq inqners enq mexavor, mer joxovurdy... menq es orin enq vortev dran enq cgtum... lavin cgteinq lav ori klineinq. Es el em voroshel vor het kangnem, vortev im nman mtacoxner chkan, chem tesnum, bolory mtacum en menak iranc tvjal orva masin, u mijan irenc masin... isk es ho chem xelagarvelu? es 3 miliony kam 2 miliony petqa inqnadastirakutjamb zbaxven, maqrven, axr enqan baner ka,,, amen inch vata , edqany vonc anen??? Chgitem , es arden chem havatum vor estex mi lav ban klini,,, u arden chem handurjumm uxaki, ete araj karoxa daje kriv anei, bacatrei, kam boxoqei, hima da el chem uzum anem, vortev tesnum em animast e, orinak en vahagnin, karum eq mi ban hamozeq.... inqy iranna pndum.... inch asem, karoxa heto mi luis bacvi, baic hima amen inch vata. Estex mer harcna.. hishum eq vor es Njdehic mi mitq ei berel, vor mairern en irenc zavakneri mej hajreniqi handep jermutjun dnum, hima da chka.... Կան ժողովուրդներ, որոնք դեռ հեռու են անկախութեան եւ քաղաքակրթութեան բարիքները վայելելու բախտից, որովհետեւ կնոջ ազդեցութիւնը տկար է նրանց մէջ: Մի ժողովրդի բարքերը գովելի թէ պարսաւելի, կախում ունեն մայրերից: Մայրը, միշտ էլ, իր հոգուց մի բան տեղափոխում է իր զաւակների կրծքի տակ: «Ոչ իմաստասէրներ, ոչ էլ թագաւորներ օգնութեան կանչենք Հայրենիքին, այլ մայրական ազդեցութիւնը միայն»: Կը կասկածեմ այն մօր հայրենասիրութեան մասին, որի զաւակները հայրենասէր չեն: Կ՛ողբամ հայրենասիրութիւնը այն ընտանիքների, որոնք հոգեւոր Հայրենիքի մանրանկարը չեն: Գարեգին Նժդեհ Menq vatn enq darcel.... dra hamar el es orin enq.... ed bolor patgamavornerin el ete mi hat psht anenq cakery kmtnen,, bajc anox chka... bolory strukneri nman carajum en u henaran linum nranc.... mardik davachanum en irenc erexanerin u cnoxnerin,, el inch hajreniq? Tox neren inc bolorn el, baic es sksel em tenc mtacel. Njuty arden enqan en pashtum mardik, vor uranum en amen inch!`
Hay_Axchik
neneth, es chem havatum :)
neneth
lav,isk erb enk kaxakakrtvelu?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter